Եթե դուք չունեք աշխատանք, ուրեմն այս ուղերձը ձեր մասին է․ Նարեկ Կարապետյան

9 Սեպտեմբերի, 2025

Եթե դուք կամ ձեր շրջապատում հարևանները չունեն աշխատանք, ուրեմն այս ուղերձը ձեր մասին է, կուզենայի ներկայացնել Սամվել Կարապետյանի այս շաբաթվա ուղերձի մանրամասն բացվածքը, ինչի մասին է Սամվել Կարապետյանը հայտարարում և ինչ կարող է տալ «Մեր ձևով» շարժումը մեր երկրին։ Այս մասին տեսաուղերձում նշել է «Մեր ձևով» շարժման համակարգող  Նարեկ Կարապետյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Հայաստանում այս պահին պաշտոնապես կա 180 000 գործազուրկ, ոչ պաշտոնապես մինչև 500 000 մարդ աշխատանք չունի։ Պատկերացնում եք 3 միլիոնանոց երկրում 500 000 մարդ աշխատանք չունի, և երբ մենք նայում ենք մեր շրջապատին, նայում ենք, տեսնում ենք, որ ապրանքների և ամեն ինչի 90% ներմուծված է, հայկական շատ քիչ բան կա ձեր տանը, ամենայն հավանականությամբ։ Դա նրանից է, որ ինչ որ մենք ունենք մեր երկրում, ինչ ապրանքներ, որ գնում ենք, հիմնականում բերում են Չինաստանից, Ռուսաստանից և այլ երկրներից։

Ի՞նչն է խանգարում հայերին, որպես աշխատասեր մարդիկ, արտադրել դա Հայաստանում և չբերել 2000-3000 կմ-ից Չինաստանից այստեղ։ Պատասխանը մեկն է՝ չկա տնտեսական պարզ քաղաքականություն։ «Մեր ձևով» շարժման հիմնական նպատակն է առաջարկել տնտեսական պարզ քաղաքականություն, որպեսզի երկրում վերջապես լուծվի գործազրկության հարցը։ Հավատացեք՝ գործազրկությունը այնքան մեծ խնդիր չէ, ինչքան մեզ փորձում են ներկայացնել, 3 միլիոնանոց մեր երկրում չի կարող լինել 500 000 մարդ աշխատանք չունեցող։ Ուղղակի պետք է արդյունաբերականացում լինի մեր երկրում, գործարաններ կառուցվեն այնտեղ, որտեղ ժամանակին եղել են, չեմ ասում նույն գործարանները, բայց նոր գործարաններ, որպեսզի մենք կարողանանք մեր երկրի ապրանքները ինքներս արտադրենք, քանի որ տարեկան 4 միլիարդ դոլարի մենք ավել ապրանք ենք գնում, քան վաճառում ենք։

Տարեկան 4 միլիարդ դոլարով մեր երկիրը աղքատանում է։ Այստեղ «Մեր ձևով» շարժումը առաջարկ է ունենալու, և մենք վստահենք, որ կկարողանանք ճիշտ առաջարկով լուծել գործազրկության հարցը, ոչ թե ամբողջապես, բայց մեծ մասամբ։

Երկրորդ բանը, որ կուզեի ասել, դա գյուղատնտեսությունն է, որի մասին մի օր ձեզ կներկայացնեմ։ Գյուղատնտեսության մեջ մենք աշխատում ենք մի կոնցեպցիայի վրա, որը կոչվում է մթերում, մթերում, մթերում։ Հիմնական խնդիրը Հայաստանի համար մթերման շատ ընկերությունների բացակայություն է։ Հայաստանում կան մի քանի ընկերություններ, որոնք արտահանում են ապրանք, օրինակ «Սպայկան» և մյուս ընկերությունները։ Իրենց պես պետք է լինեն տասնյակ ընկերություններ, և այդ դեպքում հայկական ապրանքը կլինի մրցակցային, և գյուղացիները վերջապես կկարողանան թանկ վաճառել իրենց ապրանքը։

Միացեք մեզ և մենք իրար հետ կկարողանանք փոխել մեր հայրենիքը։ Շնորհակալ եմ»,- ասաց Նարեկ Կարապետյանը։

Նմանատիպ նյութեր

Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում․ «Հրապարակ»

Պետական ընտրակաշառքի բաժանման նոր փուլ ենք մտնում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ թաղման նպաստի գործող կարգը կմնա անփոփոխ։ Հիշեցնենք, որ իշխանությունը մտադիր էր չեղարկել 200 հազար թաղման նպաստը՝ թողնելով միայն անապահով խավի համար։ Չնայած տեւական ժամանակ է՝ աղմուկ է բարձրացել, սակայն իշխանությունը...

Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ «Ժողովուրդ»

Խցանումները պետք է վերացնի Ավինյանի զարմիկի ամուսի՞նը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի փողոցներում խցանումները վաղուց արդեն մայրաքաղաքի բնակիչների ամենօրյա նյարդայնացնող խնդիրն են։ Քաղաքային իշխանությունը խնդրի լուծման համար նոր կառույց է ստեղծել՝ «Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը», որի տնօրենն է Էդուարդ...

Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում․ «Հրապարակ»

Փաշինյանը երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՏԻՄ ընտրություններով համայնքներն ուզուրպացնող Նիկոլ Փաշինյանն առաջիկայում երկու վճռորոշ ճակատամարտի է պատրաստվում՝ Աբովյան համայնքում, որտեղ գործող համայնքապետը Գագիկ Ծառուկյանի նախկին թիկնապահն է՝ Էդուարդ Բաբայանը, եւ Կապանում, որտեղ «Շանթ...

Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. «Փաստ»

Կառուցապատողները՝ ուժային ճնշման տակ. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ բիզնեսի ներկայացուցիչները պարբերաբար բախվում են իրավապահ մարմինների կոշտ միջամտություններին։ Մասնավորաբար, կառուցապատողների նկատմամբ հարկային ստուգումներին զուգահեռ կիրառվող ուժային...

ՔՊ-ականներին՝ հանգիստ մնալու «մեսիջ», ընդդիմադիրներին՝ պատասխանատվություն․ ԱԺ-ի ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»

ՔՊ-ականներին՝ հանգիստ մնալու «մեսիջ», ընդդիմադիրներին՝ պատասխանատվություն․ ԱԺ-ի ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից 11 օր անց Գլխավոր դատախազությունը որոշեց ընթացք տալ միջադեպին։ Սակայն հարց է առաջանում՝ արդյոք այս քննությունը բոլորի՞ն է վերաբերում, թե՞ պատասխանատվության շրջանակն արդեն իսկ սահմանված է։ «Ժողովուրդ»...