Քննչական մարմինների գործողությունները կրում են ուղղորդված և բացառապես ապօրինի բնույթ․ Արմեն Ֆերոյան

9 Սեպտեմբերի, 2025

 

Սամվել Կարապետյանի գործով առավել քան ակնհայտ է, որ քննչական մարմինների գործողությունները կրում են և՛ ուղղորդված, և՛ բացառապես ապօրինի բնույթ։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Սամվել Կարապետյանի պաշտպան Արմեն Ֆերոյանը։

«Մենք կարող ենք անվերջ բանավիճել քննչական խմբի ղեկավարի, գործը քննող քննիչի հետ, որևէ հիմնավորում ու փաստարկ իրենք չեն կարող ներկայացնել, որ կոնկրետ այս գործողությունը կրում է օրինական, իրավական ու ոչ ուղղորդված բնույթ։ Հետևաբար, ակնկալել, որ այս գործով Սամվել Կարապետյանի նկատմամբ տեղի է ունենում արդարադատություն, մեղմ ասած, անհիմն է։ Արդարադատություն ասվածն այս պարագայում չի գործում ընդհանրապես։

Ինչ վերաբերում է Կարապետյանին վերագրվող իշխանությունը բռնությամբ զավթելու կոչին, ապա պաշտպանական խումբն իր ձեռքի տակ ունի փորձագիտական համալիր եզրակացություն, որի ներքո ստորագրել են բազմամյա փորձ ունեցող մի քանի փորձագետներ, այդ թվում լեզվաբան պրոֆեսորներ։

Նրանք տվել են եզրակացություն, որ իշխանությունը զավթելու կոչի վերաբերյալ որևէ հանգամանք առկա չէ։ Միայն քննչական մարմնի սին դատողություններն են, որ այդ արտահայտությունը կոչ է։ Ես դատախազներին, քննիչներին, դատավորներին իրոք խնդրում եմ ձեռնպահ մնալ ապօրինություն անելուց՝ ձեր վերադասին հաճոյանալու համար։ Դա ձեզ որևէ լավ տեղ չի տանելու»,- ասաց Ֆերոյանը։

Անդրադառնալով Սամվել Կարապետյանի ձերբակալման ապօրինի ճանաչվելուն՝ պաշտպանական խմբի անդամ Լիաննա Գասպարյանը նշեց․ «Ինչպես Սամվել Կարապետյանի բնակարանի խուզարկության, այնպես էլ առաջին ձերբակալման որոշումները ճանաչվել են ապօրինի։ Սա խոսում է այն մասին, որ քրեական գործն ի սկզբանե եղել է ապօրինի։ Սամվել Կարապետյանի կալանքի երկարացումից անցել է շուրջ մեկ ամիս և այդ մեկ ամսվա ընթացքում վարույթն իրականացնող մարմինը Սամվել Կարապետյանին վերաբերելի գեթ մեկ՝ 10 րոպեանոց գործողություն չի կատարել։ Հարց է առաջանում՝ այդ դեպքում ինչու է Սամվել Կարապետյանը մինչ օրս գտնվում ապօրինի անազատության մեջ»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Մնալ Քրիստոսի կողքին, երբ խաչը ծանր է․ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Անթիլիասի Մայրավանքում

Մնալ Քրիստոսի կողքին, երբ խաչը ծանր է․ Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Անթիլիասի Մայրավանքում

Անթիլիասի Մայրավանքում նշվել է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը․ «Սուրբ Աստուածածնայ վերափոխման տօնը հանդիսաւորապէս նշուեցաւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ Մայր Տաճարին մէջ, Կիրակի, 16 Օգոստոս 2026-ի, օրհնութեամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ...

Իրանը ԱՄՆ-ին վերջնագիր է ներկայացրել․ Reuters

Իրանը ԱՄՆ-ին վերջնագիր է ներկայացրել․ Reuters

Իրանը ԱՄՆ-ին վերջնագիր է ներկայացրել․ վերադառնալ լուրջ դիվանագիտության և չեղարկել ծովային շրջափակումը, հակառակ դեպքում պատերազմը կընդլայնվի։ Հաղորդում է Reuters-ը։ Վերջնաժամկետը առավելագույնը մի քանի շաբաթ է։ ԱՄՆ-ին այդ մասին փոխանցվել է Պակիստանի և Կատարի...

Հացիկում տոննաներով դեղձը ծառերի տակ է, գին տվող չկա․ բնակիչները փակել էին ճանապարհը․ 24news

Հացիկում տոննաներով դեղձը ծառերի տակ է, գին տվող չկա․ բնակիչները փակել էին ճանապարհը․ 24news

Բա մեր վարկերը, մեր երեխեքի հացն ո՞վ ա տալու. Հացիկում տոննաներով դեղձը ծառերի տակ է, գին տվող չկա։ Այս մասին 24News-ի փոխանցմամբ՝  հայտնել է Արմավիրի մարզի Հացիկ գյուղի բնակիչներից մեկը։ «Բերքը մշակել ենք, բերել ենք արդյունքին ենք հասցրել, որ պետք ա վաճառենք , ոչ գին...

Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են

Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են

Արդեն 4-րդ օրն է լրանում, ինչ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 127/32 հասցեի 6-հարկանի բնակելի շենքում, որտեղ ապրող 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում երեխաներն ու առողջական խնդիրներ ունեցող...

Կոլումբիայում 3-ամյա աղջկան 100 ժամ անց ողջ են դուրս բերել փլատակներից

Կոլումբիայում 3-ամյա աղջկան 100 ժամ անց ողջ են դուրս բերել փլատակներից

Կոլումբիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից մոտ 100 ժամ անց փրկարարներին հաջողվել է փլատակներից ողջ դուրս բերել 3-ամյա աղջկա։ Նույն ընթացքում փրկվել է նաև 75-ամյա տղամարդ։ Այս մասին հայտնում է Al Jazeera-ն։ Երկու փրկվածներն էլ հայտնաբերվել են այն ժամանակ, երբ արդեն...