Ի՞նչ է տվել մեզ Ցեղաuպանnւթյnւնը բազմաթիվ երկրների կողմից ճանաչելը… Գևորգ Դանիելյան

8 Սեպտեմբերի, 2025

Վերջերս անհարկի արդիականություն ձեռք բերած հարցերից մեկը. «Ի՞նչ է տվել մեզ Հայոց ցեղասպանությունը բազմաթիվ երկրների կողմից ճանաչելը, արդյո՞ք այդ հարցը մեզ չի պարտադրվել օտար ուժերի կողմից՝ իրենց շահերին ծառայեցնելու համար»։ Ի դեպ. հրեան երբեք նման հարց չի բարձրացնի, քանզի հրաշալի գիտե, թե ինչ է նշանակում Հոլոքոստը և ինչ կարող է տալ։ Այս մասին իր էջում գրել է Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր  Գևորգ Դանիելյանը։

«Նախ, անկախ նրանից, թե որ օտար ուժերին է ձեռնտու այդ հարցը միջազգային հարթակներում շրջանառության մեջ դնելը, դա առաջնահերթ հայի ինքնության և արժանապատվության խնդիրն է։ Ընդ որում, դա սոսկ ցեղասպանություն չէ, դա եղել և մնում է մեր ազգային պատմությունը ու մշակույթը ամբողջովին յուրացնելու հակամարդկային նենգ միջոց, որի հիմքում դրվել է «Այս տարածքում հայ չկա, հետևաբար, այստեղ ամենը ի սկզբանե մերն է եղել» թեզը։ Թուրքիայի իշխանությունները հաճախ են իբրև հանդուրժողականության փաստարկ նշում 55 հազար հայի առկայությունը, բայց խնամքով շրջանցում են այն իրողությունը, որ ընդամենը 100 տարի առաջ անգամ Հայոց ցեղասպանությունից հետո, մնացել էր շուրջ 2,5 մլն հայ։

Ինչ վերաբերում է ճանաչելուն. մեզ հենց այն է տվել, որ թուրքական իշխանությունները գոնե փոքր ինչ անհանգստացել են և ձգտում են հաշվի նստել, այլապես ընդհանրապես կանտեսեին։ Նաև անհանգստացել են, քանի որ համընդհանուր ճանաչման դեպքում անչափ բարդանում է սկսածը շարունակելու և մինչև վերջ հասցնելու առաքելությունը։

Եվ այս համատեքստում ուղղակի փորձեք հետևյալ հարցին պատասխանել՝ Ադրբեջանը միլիարդներ է ծախսում, որ սոսկ ճանապա՞ր ունենա Մեղրիով, և դա այն դեպքում, երբ այդպիսի մի քանի ճանապարհ ունի, որոնք էական ծանրաբեռնվածություն անգամ չունեն, ի՞նչ երաշխիք, որ Սյունիքը չի արժանանա Նախիջևանի ճակատագրին …»։

Նմանատիպ նյութեր

Ավինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ «Ժողովուրդ»

Ավինյանի «գեղեցիկ» ռիլերն ու քաղաքապետարանի սկանդալները․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վերջին շրջանում ակտիվորեն փորձում է սոցիալական ցանցերի կարճ տեսանյութերով ցույց տալ, որ մայրաքաղաքում աշխատանքը եռում է, խնդիրները լուծվում են, իսկ քաղաքապետարանում ամեն ինչ վերահսկելի է։ Սակայն ռիլերի և...

Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»

Դատավորի քննությունից մասսայաբար կտրվում են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դատավորների որակավորման ստուգման քննություններին դիմորդների պակաս չկա, սակայն արդյունքները խայտառակ են․ գրավոր փուլը հաղթահարում է դիմորդների չնչին մասը։ Վերջին քննությունների տվյալները ցույց են տալիս, որ մեծամասնությունը չի կարողանում...

Աբովյանի ընտրություններում ՔՊ թեկնածուն Հովհաննես Աբրահամյանն է. «Ժողովուրդ»

Աբովյանի ընտրություններում ՔՊ թեկնածուն Հովհաննես Աբրահամյանն է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ՝ երկար ընդմիջումից հետո երեկ՝ սեպտեմբերի 29-ին, տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Մեր տեղեկություններով՝ նիստի...

Եվրոպան անընդունելի է համարում եկեղեցու և ընդդիմության դեմ արշավը․ Նարեկ Կարապետյան

Այն աշխատանքը, որը կատարվել էր, տվել է իր արդյունքը․ Եվրոպայի խորհրդի զեկուցողը նշել է ընտրությունների ընթացքում արձանագրված մի շարք խախտումներ։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Ուժեղ Հայաստան»...

Երեք անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում․ կառուցապատող

Երեք անձանց մահվան ելքով դժբախտ դեպքը չի եղել շինարարական աշխատանքի ընթացքում․ կառուցապատող

Այսօր Երևանում նոր կառուցվող թաղամասերից մեկում վերամբարձ կռունկն ընկել էր, տեղի ունեցածի հետևանքով 3 մարդ էր զոհվել։ «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ ընկերությունը», որը կառուցապատողն է, պարզաբանում է տարածել՝ կատարվածի վերաբերյալ նշելով հետևյալը․ «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ...