Դուք քաղաքական երանգ ունեցող գործերով հանդես չեք գալիս որպես անկախ դատարան․ Լևոն Քոչարյանը՝ դատավորին

3 Սեպտեմբերի, 2025

«Ձեր վարույթում եղել են բազմաթիվ գործեր, որոնք ունեցել են ակնհայտ քաղաքական երանգներ։ Դրանցում ներգրավված են եղել մարդիկ, ովքեր ունեն կոնկրետ ընդդիմադիր հայացքներ, որոնց համար հետապնդվել են։ Եվ ես չգիտեմ այդ գործերից գոնե մեկը, որով դուք, որպես դատավոր, կունենայիք էն անկախությունը՝ արդարադատություն իրականացնելու։ Հիմա էս գործերի շարունակական և բազմաթիվ լինելը, բնականաբար, չի կարող կասկածներ չհարուցել, ավելին՝ համոզմունք ունենալ, որ այս գործով էլ, բնականաբար, չեք լինելու արդար»,- դատական նիստի ընթացքում բացարկի միջնորդություն ներկայացնելով դատավոր Կարեն Ֆարխոյանին, ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ Հիշեցնենք, Լևոն Քոչարյանը մեղադրվում է 4 կարմիր բերետավորների ծեծելու մեջ։

«Շատ լավ գիտեք ես ով եմ, ով եմ այս իշխանությունների համար և ինչ կարգի քաղաքականացված գործ է սա։ Եվ այս մասով ցանկացած օբյեկտիվ որոշում հաճելի չի լինի այս իշխանություններին, և ես ունեմ այն համոզմունքը, որ ձեր որոշուները չեն կարող լինել այնպիսին, որ իշխանությունների, վարչապետի սրտով չի լինի»,- ասաց Լևոն Քոչարյանը։

«Չգիտեմ՝ դուք որպես մարդ, ընտանիքի հայր, սրտացավ եղբայր․․․ Ձեր անձի հետ խնդիր չունեմ, բայց կա հստակ համոզմունք՝ ձեզ, որպես դատավորի, հատկապես իրավական համայնքի հետ քիչ թե շատ գործընթացներին ծանոթ մարդկանց մեջ, որ դուք քաղաքական երանգներ ունեցող գործերով չեք հանդես գալիս որպես անկախ դատարան։

Խնդրանքս է, պահանջս է ձեզնից ու նաև էն դատավորներից, ովքեր նման գործերով ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում իրականացնել արդարադատություն, պարզապես չանեն դա։ Սա նույն է, որ ինչ-որ մեկը գնա բժշկի վիրահատության, վիրահատող բժշկն ասի՝ գիտե՞ք, ինքը ուրիշ քաղաքական հայացքներ ունի, ինչ-որ մեկին դեմ է, ու ես իրեն պետք է վատ վիրահատեմ։ Չի կարող, մարդկանց հետ են խաղում վերջ ի վերջո։

Լավ, եթե չկա էդ խիզախությունը և, տարբեր հանգամանքներից ելնելով, արդարադատություն իրականացնելու ունակություն, պետք է առնվազն թողնել-գնալ գործից։ Սա կլինի արդար մոտեցում, սա կլինի մարդկային մոտեցում։

Անկեղծորեն, էնպես չէ, որ հույս ունեմ, որ եթե դուք չլինեք, ուրիշը լինի, ավելի արդար կլինի։ Չէ, խոսքը սրա մասին չէ։ Բայց ամեն մեկը գոնե աա պետք է իր մեջ ունենա ու հասկանա, որ մարդկանց կյանքի հետ են խաղում ու շատ մեծ պատասխանատվություն կա այս ամեն ինչի տակ։

Ամեն մեկս էլ մեր կյանքում ունենք մեր անձնական խնդիրները, տարբեր հարցեր, բայց ես չեմ դատավոր, դուք եք դատավոր ու էդ կարգավիճակը ունենալով՝ պետ է հաշվի նստել տեղի ունցած ամեն ինչի հետ»,- ասաց Լևոն Քոչարյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Երևանի թիվ 60 մանկապարտեզի տարածքում քամու հետևանքով ծառ է կոտրվել․ տուժածներ չկան

Երևանի թիվ 60 մանկապարտեզի տարածքում քամու հետևանքով ծառ է կոտրվել․ տուժածներ չկան

Այսօր՝ օգոստոսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:30-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Դավթաշեն 3-րդ թաղամասի թիվ 60 մանկապարտեզի տարածքում արմատից չորացած հսկայական ծառը տապալվել է, բարեբախտաբար էլեկտրալարերի վրա է հայտնվել ու գետնին չի ընկել։...

Վաղը Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի Բժշկության Ավետարանը․ Արագածոտնի թեմ

Վաղը Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցի կբերվի Բժշկության Ավետարանը․ Արագածոտնի թեմ

Օգոստոսի 30-ին Վարդենիս գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցու օծման 14-րդ տարեդարձի առիթով կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ։ Արագածոտնի թեմից հայտնում են, որ տարիներ շարունակ, Թեմակալ Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ ձևավորված բարի ավանդույթի...

Զապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ Գրոսի

Զապորոժիեի ԱԷԿ-ը 10 օրից կարող է ամբողջությամբ անջատվել․ Գրոսի

ԱԷՄԳ-ն աշխատում է Զապորոժիեի ԱԷԿ-ում արտաքին էլեկտրաէներգիայի անջատումների սպառնալիքի պատճառով ևս մեկ տեղական հրադադարի գոտի ստեղծելու ուղղությամբ, հայտարարել է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ ԱԷՄԳ-ի ղեկավարը զգուշացրել է Զապորոժիեի ԱԷԿ-ում մոտ տասը օրից...

Ավտովթար՝ Երևանում. հարսանեկան արարողության մեկնող մեքենաներ են բախվել

Ավտովթար՝ Երևանում. հարսանեկան արարողության մեկնող մեքենաներ են բախվել

Այսօր՝ օգոստոսի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:50-ի սահմաններում Թբիլիսյան 14/2 հասցեի դիմաց «Mercedes G» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota»-ին, վերջինն էլ առաջ ընթանալով բախվել է թույլատրելի հատվածում...

Եվրոպական երկրները մոբիլիզացնում են ռազմական ներուժը Ռուսաստանի դեմ. Պեսկով

Եվրոպական երկրները մոբիլիզացնում են ռազմական ներուժը Ռուսաստանի դեմ. Պեսկով

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չի տեսնում, հայտնել է ՏԱՍՍ-ը։ Նրա խոսքով՝ ներկայիս եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և...