Ժամանակն է, որ ՇՀԿ-ն ունենա իր արժույթը կամ անցնի վճարման ընդհանուր արժույթային համակարգի. Գարիկ Քեռյան

1 Սեպտեմբերի, 2025

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրում է․

«Չինաստանի, Ռուսաստանի, Հնդկաստանի և մյուս երկրների ղեկավարների ՇՀԿ գագաթնաժողովում եղած ելույթներից եկող կարևոր ուղերձները, որոնց անհնար է անտեսել ՀՀ արտաքին քաղաքականության ստրատեգիան և տակտիկան մշակելիս

1. ՇՀԿ — ն արդեն գտնվում է զարգացման այնպիսի մակարդակի վրա, որ ժամանակն է մշակել նաև ընդհանուր անվտանգային և ռազմաքաղաքական համագործակցության ծրագրեր

2. Ժամանակն է, որ ՇՀԿ-ն ունենա իր արժույթը կամ անցնի վճարման ընդհանուր արժույթային համակարգի

3. Անհրաժեշտ է վերացնել ԵԱՏՄ-ի և ՇՀԿ-ի առևտրատնտեսական և մաքսային բոլոր խոչընդոտները 4. Ստեղծել առանձին բանկային գործողությունների համակարգ (SWIFT-ի փոխարեն)

5. Աջակցել դիտորդ պետությունների անդամակցությանը

6. Արևմուտքը դեռևս ձգտում է խափանել Չինաստանի, Հնդկաստանի, Ռուսաստանի եռյակ համագործակցությամբ Հարավային և Արևելյան Ասիայի պետությունների ինտեգրացմանը: Սա նշանակում է, որ այսուհետ կարելի է արձանագրել ՌԴ միջազգային մեկուսացման և պատժամիջոցային քաղաքականության վերջնական տապալման փաստը: Եվ վերջում ավելացնեմ, որ այս միտումները Հայաստանը պետք է անպայման հաշվի առնի, որովհետև բոլոր սահմանակից կամ մոտ հարևանները այս երկու կառույցների կամ անդամ են կամ դիտորդ/անդամության թեկնածու»։

Նմանատիպ նյութեր

Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին

Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին

Վրաստանի իշխանությունները կրկին խստորեն քննադատել են ԵՄ-ին։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան։ Վրաստանում ԵՄ ներկայացուցչությունը հայտարարել է, որ երկրում «ժողովրդավարական գործընթացների վատթարացման պատճառով» այլևս չի ֆինանսավորում Վրաստանի կառավարությանը, սակայն...

Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը

Երևանի Մոսկովյան փողոցում տեղադրվել է բարերար Լևոն Հայրապետյանի հուշատախտակը

Երևանի Մոսկովյան 31 հասցեում տեղադրվել է հայ մեծանուն բարերար, ծնունդով արցախցի Լևոն Հայրապետյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։ Հուշատախտակի հեղինակը քանդակագործ Ալեքսան Բաբայանն է, որը և այն փակցնելու միջնորդություն էր...

Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Կիրակնօրյա Սուրբ Պատարագներ կմատուցվեն

Հայ Առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը հրապարակել է հոկտեմբերի 18-ին թեմական եկեղեցիներում մատուցվելիք Սուրբ Պատարագների ժամանակացույցը․ ԺԱՄԸ 10:00 Ափնայի Զորավոր Սուրբ Աստվածածին Կոշի Սուրբ Գևորգ Ապարանի Սուրբ Խաչ Բյուրականի Սուրբ Հովհաննես Կոշի Սուրբ Ստեփանոս...

Սամվել Կարապետյանի նվերը Գյումրիին․ կբարեկարգվի Քըրք Քըրքորյան փողոցը

Սամվել Կարապետյանի նվերը Գյումրիին․ կբարեկարգվի Քըրք Քըրքորյան փողոցը

ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը Գյումրի քաղաքի տոնակատարության ժամանակ հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը Գյումրի քաղաքին նվեր ունի․ բարեկարգվելու է քաղաքի Քըրք Քըրքորյան փողոցը։ «Կան նոր ծրագրեր,...

Գյումրին մեր ազգային դիմագիծն է, մեր մշակութային ողնաշարն ու հոգևոր ամրոցը․  Վարդան Ղուկասյան

Գյումրին մեր ազգային դիմագիծն է, մեր մշակութային ողնաշարն ու հոգևոր ամրոցը․ Վարդան Ղուկասյան

Գյումրու քաղաքապետ` Վարդան Ղուկասյանը գյումրեցիներին շնորհավորել է քաղաքի օրվա առթիվ։ Ուղերձում Ղուկասյանը նշել է․ «Սիրելի՛ գյումրեցիներ, աշխարհասփյուռ հայրենակիցներ․ ​Ի սրտե, ամենաջերմ ու ազնիվ զգացմունքներով շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի, մեր պաշտելի քաղաքի՝...