Բանակցություններն ընթանում են Ադրբեջանի պահանջների ամբողջական բավարարման տրամաբանությամբ. «Հայաստան» խմբակցության պատգամավորներ

1 Սեպտեմբերի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Աննա Գրիգորյանը, Արթուր Խաչատրյանը, Գեղամ Մանուկյանն ու Քրիստինե Վարդանյանը հայտարարությամբ են հանդես եկել։

«Ս․թ․ օգոստոսի 27-ին Հանրային հեռուստաընկերության կողմից հեռարձակված հարցազրույցում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, թե, իբր, Ադրբեջանի հետ քննարկվող պայմանագրի նախագծում երբևէ չի դրվել կոնկրետ քարտեզ ամրագրելու հարցը։ Նա նույնիսկ հեգնանքով հարցնում է՝ «ի՞նչպես պետք է խաղաղության համաձայնագրում քարտեզ լիներ»։

Պաշտոնապես հայտարարում ենք․ Արարատ Միրզոյանը ստում է։

Նախաստորագրված փաստաթղթի համաձայնեցման գործընթացում հայկական կողմը ներկայացնողների առաջարկներում սահմանազատման և սահմանագծման հիմք էր առաջարկվում ընդունել 1974-1979 թվականների խորհրդային ԳՇ քարտեզները։ Ադրբեջանական կողմն առաջարկում էր ընդհանրական ձևակերպում` առանց հստակ թվականների քարտեզների ամրագրման:

Ինչպես երևում է նախաստորագրված փաստաթղթի հրապարակված տեքստից՝ Հայաստանը զիջել է նաև այս կետում՝ ընդունելով Ադրբեջանի հերթական պահանջը:

Սա նշանակում է՝ ՀՀ սահմանի հստակ ուրվագիծ փաստաթղթով չի ամրագրվել։ Այս փաստը ևս մեկ անգամ ցույց է տալիս․

— բանակցություններն ընթանում են Ադրբեջանի պահանջների ամբողջական բավարարման տրամաբանությամբ,

— Հայաստանի ներկայացուցիչները չեն արձանագրել որևէ ձեռքբերում, որը կպաշտպաներ մեր երկրի տարածքային ամբողջականությունը։

Այս հայտարարությունը հերքելու միակ տարբերակը բանակցված բոլոր փաթեթների ամբողջական հրապարակումն է։ Այդ դեպքում կբացահայտվի ներկայիս բանակցային «խմբի» ամբողջական թշվառությունը։

Գործող վարչախմբի նպատակը երբեք հայանպաստ ձևակերպումներ ապահովելը չի եղել։ Նրանց միակ նպատակը Ադրբեջանի պահանջների լեգիտիմացումն է և ժողովրդի աչքին այլընտրանքի բացակայության պատրանք ստեղծելը։

Սա է իշխանության էությունը՝ ստել, մոլորեցնել և հիմնավորել Ադրբեջանի պահանջները»,- ասվում է հայտարարությունում։

Նմանատիպ նյութեր

Ողբերգական վթարի հետևանքով զոհված քաղաքացիները Երևան-Վանաձոր տաքսու ուղևորներն են եղել

Ողբերգական վթարի հետևանքով զոհված քաղաքացիները Երևան-Վանաձոր տաքսու ուղևորներն են եղել

Քուչակ–Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի 5 զոհերը «Օպել Զաֆիրայի» ուղեւորներն են եղել։ Այս մասին հայտնում է News.am-ը։ NEWS..am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, զոհերը Երեւան–Վանաձոր տաքսու ուղեւորներ են եղել։ Մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը՝...

Հայաստանին խորհուրդ է տրվել վերջնական որոշում կայացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

Հայաստանին խորհուրդ է տրվել վերջնական որոշում կայացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի և որոշի՝ արդյոք ցանկանում է միանալ Եվրամիությանը, թե մնալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ։ Այս կարծիքը «Վեստի» լրատվական գործակալությանը հայտնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա նշել է, որ այս հարցը բարձրացվել է...

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք վերահսկում ենք այն։ Երեկ երեկոյան մենք ոչնչացրեցինք 28 նավ։ Մենք վերահսկում ենք նեղուցը, նրանք ոչինչ չեն ստանում։ Եվ մենք ոչնչացրեցինք նավերը։ Հիմա, երբ Հորմուզի նեղուցը...

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են նորածին երեխային առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկայում) գրանցել նաև առցանց։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի...

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած: Նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության: Բոլորը տուժածները ստանում են...