Մեր կրթության միջոցով փոխանցվող արժեհամակարգը պիտի գրավականը դառնա ազգի ինքնության պահպանման և հարատևության ապահովման. Վեհափառ

31 Օգոստոսի, 2025

Օգոստոսի 31-ին Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ։

Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Հոգեշնորհ Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը։

Սրբազան արարողությանը ներկա էին կրթական կառույցների ներկայացուցիչներ, հանրակրթական դպրոցների տնօրեններ, մանկավարժներ և բազմաթիվ ուխտավոր հայորդիներ։

Սուրբ Պատարագի ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, 2025-2026 թթ. ուսումնական նոր տարեշրջանին ընդառաջ տեղի ունեցավ կրթության մշակների օրհնության կարգ:

Այնուհետև Նորին Սրբությունն իր հայրապետական օրհնությունը բերեց կրթության ոլորտի երախտավորներին։

Հայոց Հովվապետը, կարևորելով հայ ժողովրդի զավակների կրթության և դաստիարակության սրբազան գործում մանկավարժների բերած օգտաշատ ներդրումը, մասնավորապես նշեց․ «Հայոց Եկեղեցին բոլոր ժամանակներում հետամուտ է եղել գիտության և մշակույթի զարգացմանը՝ առաջնորդվելով Սահակ-Մեսրոպյան սերնդի ոգով և լուսավորչական շարժման գաղափարախոսությամբ։

Եկեղեցիներին ու վանքերին կից հիմնադրված ծխական դպրոցներն ու նշանավոր համալսարանները դարձել են սերունդների դաստիարակության յուրօրինակ դարբնոցներ, որտեղ ջամբվող կրթությամբ կերտվել է մեր ժողովրդի հոգևոր և ազգային ինքնությունը, հայրենի հողի նկատմամբ սերն ու հանձնառության գիտակցությունը և հավատարմությունը քրիստոնեական արժեքներին»։

Իր խոսքում Վեհափառ Հայրապետն ընդգծեց նաև, որ Հայոց Եկեղեցին հոգեփրկչական առաքելությանը զուգահեռ նպաստել է իր զավակների հոգեմտավոր աճին՝ ապահովելով հավատի, գիտության և գիտելիքի ներդաշնակությունը։

«Մերօրյա բազմաբևեռ և բազմամշակույթ աշխարհում, որտեղ վերանում են նաև սահմաններն ու բաժանարար գծերը, առավել է կարևորվում ժամանակին համահունչ կրթությունը, անհատի ճիշտ և առողջ աշխարհայացքի և կայուն արժեհամակարգի ձևավորումը, որպեսզի անձը պաշտպանված լինի անցանկալի ներգործություններից։ Գիտության և տեխնոլոգիաների սրընթաց զարգացման հետ մեկտեղ մարդն այսօր ապրում է արժեքաբանական լուրջ ճգնաժամ, հաճախ հայտնվում իր ինքնությունը վտանգող սպառնալիքների առջև։

Նմանօրինակ երևույթների ազդեցություններից զերծ չէ նաև մեր ժողովուրդը թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում։ Սպառողական մտայնությունը փորձությունների դուռ է բացել նաև մեր զավակների համար, երբ իրական արժեքները փոխարինվում են կեղծ գաղափարախոսություններով, երջանկությունն ու խաղաղությունը չափելի են դառնում սոսկ շոշափելի, նյութական ապահովվածությամբ։ Այս ամենի հաղթահարումը պահանջում է հավաքական, համախումբ ջանքեր՝ ձևավորելու այնպիսի հայորդի և քաղաքացի, ով ունակ է իր գիտելիքներով ու ազգային մտածողությամբ դիմակայել ժամանակակից մարտահրավերներին։

Մեր կրթության միջոցով փոխանցվող արժեհամակարգը պիտի գրավականը դառնա ազգի ինքնության պահպանման և հարատևության ապահովման: Երկրում տեղ գտնող խնդրահարույց ընթացքների լույսի ներքո հայրենի կրթական ոլորտում տարերայնորեն ձեռնարկվող քայլերը, որդեգրվող կամայական մոտեցումները խիստ տարակուսելի են դարձնում դրական վերջնարդյունքների հույսերը», — ասաց Նորին Սրբությունը՝ ցավ ի սիրտ արձանագրելով, որ այսօր արարողությանը ներկա պետք է լիներ նաև Մայր Աթոռի Կրթական հարցերի հանձնախմբի ատենապետ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, ով Գերաշնորհ Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Մայր Աթոռի ազգային բարերար Սամվել Կարապետյանի և մի շարք հայորդիների հետ անհիմն մեղադրանքներով ապօրինի ազատազրկման մեջ է։

Այս առնչությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսը նկատեց, որ այս մտահոգիչ երևույթը նույնպես հետևանք է իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ վարած քաղաքականության և երկրում ձևավորված անհանդուրժողության մթնոլորտի։

Վերջում Հայոց Հովվապետը կրթության մշակներին հորդորեց հավատարիմ մնալ կրթության ասպարեզում արժեքավոր ավանդներին, արդի գիտության ձեռքբերումների հետ հայորդիների մեջ սերմանել հունդերը հավատքի, հայրենասիրության և ազգասիրության, ինչպես նաև պաշտպանել մատաղ սերնդին խորթ բարքերից ու կործանարար գաղափարախոսություններից, կրթել բարոյական արժեքներով առաջնորդվող, արդարության և ճշմարտության պաշտպան, օրինահարգ անհատներ։

Հավարտ Պատարագի սրբազան արարողության ի պատիվ հրավիրյալների՝ տեղի ունեցավ ընդունելություն:

Նմանատիպ նյութեր

Իրանի վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Իրանի վրա ԱՄՆ-ի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի

Իրանի առողջապահության նախարար Մոհամմադռեզա Զաֆարքանդին հայտարարել է, որ սեպտեմբերի 2-ի գիշերը Իրանի վրա ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, վիրավորվել է 108 մարդ։ Նախկինում լրատվամիջոցները հայտնել էին առնվազն 12 զոհի և մի քանի տասնյակ...

Ողբերգական վթարի հետևանքով զոհված քաղաքացիները Երևան-Վանաձոր տաքսու ուղևորներն են եղել

Ողբերգական վթարի հետևանքով զոհված քաղաքացիները Երևան-Վանաձոր տաքսու ուղևորներն են եղել

Քուչակ–Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի 5 զոհերը «Օպել Զաֆիրայի» ուղեւորներն են եղել։ Այս մասին հայտնում է News.am-ը։ NEWS..am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, զոհերը Երեւան–Վանաձոր տաքսու ուղեւորներ են եղել։ Մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը՝...

Հայաստանին խորհուրդ է տրվել վերջնական որոշում կայացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

Հայաստանին խորհուրդ է տրվել վերջնական որոշում կայացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի և որոշի՝ արդյոք ցանկանում է միանալ Եվրամիությանը, թե մնալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ։ Այս կարծիքը «Վեստի» լրատվական գործակալությանը հայտնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա նշել է, որ այս հարցը բարձրացվել է...

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք վերահսկում ենք այն։ Երեկ երեկոյան մենք ոչնչացրեցինք 28 նավ։ Մենք վերահսկում ենք նեղուցը, նրանք ոչինչ չեն ստանում։ Եվ մենք ոչնչացրեցինք նավերը։ Հիմա, երբ Հորմուզի նեղուցը...

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են նորածին երեխային առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկայում) գրանցել նաև առցանց։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի...