Կրшկոցներ Երևանում. զոհ կա

31 Օգոստոսի, 2025

Օգոստոսի 31-ին ժամը 15։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություն են ստացել, որ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 22 շենքի դիմաց գտնվող զբոսայգում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

«Ժամանել են Երևանի քրեական վարչության,  ոստիկանության Մալաթիայի բաժնի պետերը, Պարեկային ծառայության պատասխանատուներն ու պարեկները

Քրեական և համայնքային ոստիկանները ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգից կրակված 4 պարկուճ, արնանման հետքեր և տեղում պարզել են, որ հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի։

Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քնչական բաժին, որտեղից հիվանդանոց է մեկնել քննչական խումբը՝ բաժնի պետ Ռաֆայել Սարգսյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։Մինչ քննչական խումբը կժամաներ դեպքի վայր հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնում են, որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական և համայնքային ոստիկանները պարզել են մահացածի և ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։ Նախաքննության շահերից ելնելով այս պահին որոշ հանգամանքներ չենք հրապարկում»,-հայտնում է shamshyan.com-ը։

Նմանատիպ նյութեր

Սողանքի հետևանքով փակված Եղեգիս-Հերմոն ճանապարհը վերականգնվել է

Սողանքի հետևանքով փակված Եղեգիս-Հերմոն ճանապարհը վերականգնվել է

Վայոց Ձորում ավտոճանապարհի Եղեգիս-Հերմոն հատվածում տեղի ունեցած սողանքից որոշ ժամանակ անց ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խմբերի ջանքերի շնորհիվ երթևեկությունը վերականգնվել է։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ներքին գործերի...

Կոլումբիայում արտակարգ դրություն է հայտարարվել

Կոլումբիայում արտակարգ դրություն է հայտարարվել

Կոլումբիայի իշխանությունները ազգային արտակարգ դրություն են հայտարարել երկրի արևմտյան հատվածում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո։ Զոհերի թիվը հասել է 111-ի, հայտնել է երկրի նախագահը, գրում է The Guardian-ը։ 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել...

Գնացե՛ք ոչ միայն լուսավորվելու, այլ՝ լուսավորելու․ Տեր Ռուբեն

Գնացե՛ք ոչ միայն լուսավորվելու, այլ՝ լուսավորելու․ Տեր Ռուբեն

Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը հանդիպում ունեցավ թեմի երիտասարդական միությունների ատենապետների և փոխատենապետների՝ «Ջահակիր» երիտասարդական շարժման պատասխանատուների հետ։ Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը հանդես եկավ...

ԵԱՏՄ-ում կսահմանվեն էլեկտրոնային առևտրի միասնական կանոններ

ԵԱՏՄ-ում կսահմանվեն էլեկտրոնային առևտրի միասնական կանոններ

ԵԱՏՄ անդամ երկրները կմիասնականացնեն մարքեթփլեյսների և վաճառողների գործունեության կանոնները։ Դրա համար անհրաժեշտ կլինի ընդունել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մի շարք վերազգային ակտեր։ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը նշել է, որ նոր կանոնները...

Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են օգոստոսի 8-ի Համատեղ հռչակագրի լիարժեք իրականացման հանձնառությունը․ ՀՀ ԱԳՆ

Ամերիկայի Միացյալ Նահանգների, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության համատեղ հայտարարությունը՝ Սպիտակ տանը կայացած Խաղաղության գագաթնաժողովի մեկամյա տարեդարձի կապակցությամբ․ Մեկ տարի առաջ նախագահ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալեց  Հայաստանի վարչապետ Նիկոլ...