Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչներին

30 Օգոստոսի, 2025

Օգոստոսի 30-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորաբար այցելած «Մեր ձևով» ժողովրդական կամավորական շարժման համակարգող խորհրդի անդամներին։

Հանդիպմանը շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսին ներկայացրել է շարժման հիմնական նպատակներն ու գործունեության առաջնահերթությունները՝ միտված հայրենական կյանքում առկա հիմնախնդիրների հաղթահարմանը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր օրհնությունն է փոխանցել շարժման ներկայացուցիչներին և գոհունակություն հայտնել, որ շարժումը պիտի գործի ազգային բարերար Սամվել Կարապետյանի գաղափարներով՝ ի նպաստ երկրի զարգացման ու առաջընթացի՝ ցավով անդրադառնալով նաև, որ նա շարունակում է ապօրինաբար ազատազրկված մնալ՝ ի պաշտպանություն Հայոց Եկեղեցու դրսևորած իր նախանձախնդիր ոգու համար։

Հայրենիքի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերների դիմագրավման համար Նորին Սրբությունն առաջնային և հրամայական է նկատել ազգային միասնականության ամրապնդումը և աշխարհասփյուռ հայ ժողովրդի ներուժի համախմբումը։ Այս առումով Վեհափառ Հայրապետը կարևորել է համագործակցությունը ազգային և հոգևոր կառույցների հետ։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը նաև իր գնահատանքն է հայտնել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն ցուցաբերվող զորակցության, շարժման ռազմավարության շրջանակներում ազգային և հոգևոր արժեքների, ընտանիքի ինստիտուտի զորացմանն ուղղված առանձնահատուկ ուշադրության համար։

Հանդիպման ավարտին Հայոց Հայրապետը մաղթել է տիար Սամվել Կարապետյանին շուտափույթ վերադարձ ընտանեկան օջախ՝ ընդգծելով, որ Մայր Աթոռը պիտի շարունակի կարելին ի գործ դնել բարերար տիար Սամվել Կարապետյանի և Միքայել ու Բագրատ արքեպիսկոպոսների ազատ արձակման ուղղությամբ։ Նորին Սրբությունն ազգօգուտ ու արդյունավոր առաքելություն է ցանկացել շարժման ներկայացուցիչներին։

Նմանատիպ նյութեր

Սրանք չեն գիտակցում՝ չեն կարող սասանել մեր Եկեղեցու հիմքերը. Գառնիկ Դանիելյան

Սրանք չեն գիտակցում՝ չեն կարող սասանել մեր Եկեղեցու հիմքերը. Գառնիկ Դանիելյան

ՀՅԴ Տավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ, նախկին պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․ «Իշխանությունը Հայ առաքելական եկեղեցու դեմ գրոհելուց և համաժողովրդական շառաչուն ապտակ ստանալուց հետո որոշել է այլ ռազմավարություն կիրառել։ Ինչպես ՔՊ նախընտրական ծրագրում, այնպես...

Էրդողանը Թուրքիային Սիրիայում ներքաշում է վտանգավոր արկածների մեջ. Իսրայել Կաց

Էրդողանը Թուրքիային Սիրիայում ներքաշում է վտանգավոր արկածների մեջ. Իսրայել Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը թուրքերեն գրառում է արել։ Նա մասնավորապես նշել է, որ Էրդողանը Թուրքիային Սիրիայում ներքաշում է վտանգավոր արկածների մեջ։ «Իսրայելը ոչ մի դերակատարի թույլ չի տա սպառնալ իր անվտանգությանը։ Ավելի լավ կլինի, որ Էրդողանը Թուրքիայի...

Շիրակի բնակավայրերի տրանսպորտային մեկուսացումը՝ զարգացման լուրջ խոչընդոտ․ Մհեր Մելքոնյան

Շիրակի բնակավայրերի տրանսպորտային մեկուսացումը՝ զարգացման լուրջ խոչընդոտ․ Մհեր Մելքոնյան

ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Մելքոնյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Շիրակի բնակավայրերի տրանսպորտային մեկուսացումը՝ զարգացման լուրջ խոչընդոտ: Ժամանակակից պետականաշինության և տարածքային պլանավորման տեսությունում տրանսպորտային ենթակառուցվածքները դիտարկվում են որպես պետական...

Աշտարակի խճուղում այրվում է խոտածածկույթ և օգտագործված անվադողեր

Աշտարակի խճուղում այրվում է խոտածածկույթ և օգտագործված անվադողեր

Օգոստոսի 20-ին՝ ժամը 19։19-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Աշտարակի խճուղու հասցեներից մեկի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից...

Եթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում. Լիանա Մանուկյան

Եթե ճգնաժամային վիճակում չենք, ինչո՞ւ է պետական պարտքն անշեղորեն աճում. Լիանա Մանուկյան

Ազգային ժողովի Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում «Ուժեղ Հայաստան» խմբակցության թեկնածու Լիանա Մանուկյանը խորհրդարանում իր ելույթի ժամանակ հայտարարել է, որ իրեն հատկապես անհանգստացնում է 2022 թվականից ի վեր Հայաստանի արտաքին...