Վատ վիճակում գտնվող Նավուր-Բերդ ավտոճանապարհը այս տարի էլ չեն նորոգելու․ Ոսկան Սարգսյան

29 Օգոստոսի, 2025

Վատ վիճակում գտնվող Նավուր-Բերդ ավտոճանապարհը այս տարի էլ չեն նորոգելու, գրել է տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը։

«Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը կառուցապատելուց հետո Բերդ համայնքի բնակիչների մեծ մասը գերադասում է Երևան, Հայաստանի այլ վայրեր հասնել այդ ճանապարհով (այն ավելի կարճ է ու քիչ ժամանակատար է), սակայն այդ ճանապարհի սկզբնամասը՝ մոտ 10 կիլոմետր երկարությամբ Նավուր-Բերդ ավտոճանապարհը, փոսառատ, անհարթ է, այն հրատապ կարիք ունի հիմնանանորոգման։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանին հարցում եմ արել․ «Ե՞րբ է հիմնանորոգվելու հանրապետական նշանակության ավտոճանապարհի Նավուր-Բերդ հատվածը»։ Նախարարությունից պատասխանել են․ «Հայտարարվել է Հ-36, /Մ4/( Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ42+100(40+606)+կմ51+900 հատվածի հիմնանորոգման և Հ-36, /Մ4/( Իջևան)-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 51+900-կմ56+400 հատվածի հիմնանորոգման աշխատանքների նախագծերի պատրաստման և ծախսերի գնահատման ծառայությունների ձեռբերման գնման ընթացակարգ։ Հայտերը կբացվեն սույն թվականի սեպտեմբերի 9-ին։ Նախագծային աշխատանքները կիրականացվեն այս տարի, իսկ կապալային աշխատանքները՝ 2026 թվականին»,- հայտնել է Սարգսյանը։

Նմանատիպ նյութեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ԳՀԽ հոգևորական անդամները ենթակա են արդարացման․ հայտարարություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ԳՀԽ հոգևորական անդամները ենթակա են արդարացման․ հայտարարություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Գերագույն հոգևոր խորհրդի հոգևորական անդամները ենթակա են արդարացման՝ արարքի քրեական հակաիրավականությունը կամ վերագրվող փաստական հանգամանքներն ապացուցված չլինելու հիմքով։ Նման հայտարարություն են տարածել իրավաբանական գիտությունների դոկտոր,...

Ըստ ՊՆ-ի՝ զինծառայողի ինքնասպանության դեպքն առնչություն չունի ծառայության հետ

Ըստ ՊՆ-ի՝ զինծառայողի ինքնասպանության դեպքն առնչություն չունի ծառայության հետ

Բանակում մահվան դեպք չի արձանագրվել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ «Նշված դեպքը տեղի է ունեցել մահացածի բնակության վայրում, մասնավորապես՝ անասնաֆերմայում։ Մահացածն այդ պահին ծառայության մեջ չի գտնվել․ դեպքն առնչություն չունի...

Ջղաձգումների մեջ գտնվող անձը ուղիղ հրաման է տալիս և մի քանի ժամ հետո դիմակավորված անձինք իրականացնում են․ Արեգա Հովսեփյան

ՔՊ-ականները խոսում են եվրոպական արժեքներից, մարդու իրավունքների պաշտպանությունից, բայց կեղծ եք դուք, կեղծ եք, որովհետև հենց այսօր՝ մեր բոլորիս աչքերի առա, տեղի ունեցավ այն, որ բերման է ենթարկվել Հայաստանի Հանրապետության...

Կաթողիկոսի հրաժարականի հարցը չի կարող թելադրվել որևէ քաղաքական իշխանության կողմից. ՀԲԸՄ

Կաթողիկոսի հրաժարականի հարցը չի կարող թելադրվել որևէ քաղաքական իշխանության կողմից. ՀԲԸՄ

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության Կենտրոնական վարչության նամակը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանին և Ազգային ժողովի անդամներին Հարգելի պրն. Ռուբինյան, Հայաստանի Հանրապետության կառավարության՝ 2026-2031 թթ. ծրագիրը, որը...

ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ Armlur

ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ Armlur

ArmLur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն այսօր ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն նա «Պաշտպան Հայրենյաց» ծրագրով էր իր ծառայությունը իրականացնում։ ArmLur.am-ին հասած տեղեկությունների...