ՀԾԿՀ-ն բացարձակ վերահսկողություն չունի Ռոմանոս Պետրոսյանի նկատմամբ. Դավիթ Ղազինյան

27 Օգոստոսի, 2025

Բոլորը հասկանում են, որ ՀԾԿՀ հանձնաժողովը անկախ չէ, գոնե իր ղեկավարի առումով։ Այս մասին հրվիրված ասուլիսում ասաց ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։

«Ավելին, այն բացարձակ վերահսկողություն չունի ժամանակավոր կառավարչի նկատմամբ և նա գործում է շատ սանձարձակ, առանց տեսնելու ու հաշվի առնելու իր իրավունքները», — նշել է նա

Նրա խոսքով՝ պետությունն արդեն ստիպված է եղել 3.2 միլիոն ուղարկել իրավաբանական օգնության համար, հատկապես ցավալի է, որ կառավարությունը, որն ունի իրավաբանական բաժին, ստիպված է ամերիկյան ընկերություն վարձել՝ պաշտպանության համար։

Գործընթացից հետո ամբողջ պատասխանատվությունը, այդ թվում՝ ֆինանսականը, կընկնի հանձնաժողովի ուսերին, կարծում է Դավիթ Ղազինյանը, նա վստահ է, որ ստեղծված իրավիճակում ՀԾԿՀ-ն պետք է դադարեցնի կառավարչի լիազորությունները: Ղազինյանը նաև հայտնել է, որ աշխատանքից ազատվելուց հետո ինքը չի հանդիպել հանձնաժողովի անդամների հետ և իր տեղեկություններով՝ հանձնաժողովում 5 անդամի փոխարեն մնացել է 4-ը՝ մեկի լիազորությունները լրացել են։ Նա ընդդիմադիր գործիչ է:

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Արագածոտնի թեմը դատապարտել է Սուրբ Գևորգ եկեղեցում կարգալույծ հոգևորականի մատուցած կեղծ պատարագը

Արագածոտնի թեմը դատապարտել է Սուրբ Գևորգ եկեղեցում կարգալույծ հոգևորականի մատուցած կեղծ պատարագը

Արագածոտնի թեմը խստիվ դատապարտում է կարգալույծ հռչակված նախկին հոգևորական Արմեն Առաքելյանի (նախկինում՝ Հայր Կորյուն) կողմից այսօր Թալինի շրջանի Գառնահովիտ գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում կատարած կեղծ «Պատարագը»։ Նշյալ անձը երբեմնի «Նոր Հայաստան Նոր Հայրապետ» տխրահռչակ...

Թող Ձեր հայրապետական գավազանը միշտ ծաղկյալ լինի. Սամվել Կարապետյանը՝ Վեհափառ Հայրապետին

Թող Ձեր հայրապետական գավազանը միշտ ծաղկյալ լինի. Սամվել Կարապետյանը՝ Վեհափառ Հայրապետին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը շնորհավորել է Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի կապակցությամբ՝ մաղթելով քաջառողջություն և կորով՝ հայրապետական առաքելությունը շարունակելու համար։ «Վեհափա՛ռ Տեր, շնորհավորում եմ...

Հայաստանը կատարել է իր ռազմավարական ընտրությունը. Միրզոյան

Հայաստանը կատարել է իր ռազմավարական ընտրությունը. Միրզոյան

Նոյեմբերի 1-ին ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը ելույթով է հանդես եկել «Մանամայի երկխոսություն» ֆորումի եզրափակիչ պանելային քննարկմանը, որը կրում էր «Գլոբալ անվտանգության կառավարում. ներառականություն և դերակատարություն» խորագիրը։...

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է այն տեղեկությունը, թե Ռուսաստանը հրաժարվել է ընդունել Հայաստանի նոր դեսպանին

ՌԴ ԱԳՆ-ն հերքել է այն տեղեկությունը, թե Ռուսաստանը հրաժարվել է ընդունել Հայաստանի նոր դեսպանին

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է այն տեղեկությունները, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը։ Այս մասին հայտնում է РБК-ն։ Ավելի վաղ հայկական լրատվամիջոցները գրել էին, որ Ռուսաստանը, իբր, հրաժարվել է...

Սպանության նախապատրաստության և այլ հանցագործությունների վերաբերյալ հանգամանքներ են պարզվել․ 3 անձ կալանավորվել է

Սպանության նախապատրաստության և այլ հանցագործությունների վերաբերյալ հանգամանքներ են պարզվել․ 3 անձ կալանավորվել է

ՆԳՆ քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում ստացվել էին օպերատիվ տվյալներ, որ Վանաձորի բնակիչ քրեական ենթամշակույթ կրող 38-ամյա տղամարդը ստեղծել է հանցավոր խումբ՝ ներգրավելով Լոռու մարզի և հանրապետության տարբեր բնակավայրերի՝ հանցավոր գործունեությամբ...