Ամերիաբանկը հիփոթեքային շուկայի առաջատարն է՝ ավելի քան 22% մասնաբաժնով

27 Օգոստոսի, 2025

Ամերիաբանկը հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով պահպանում է առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում՝ 22.6% շուկայի մասնաբաժնով (30.06.2025 թ․): 2025թ․ առաջին 6 ամսում բանկի հիփոթեքային վարկերի պորտֆելն աճել է 12.3 մլրդ դրամով` 30.06.2025-ի դրությամբ կազմելով ավելի քան 360 մլրդ դրամ:

Նշենք, որ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկերի լայն տեսականի՝ բնակելի և առևտրային գույքի գնման, վերանորոգման ու կառուցապատման վարկեր, վարկավորման արտոնյալ պայմաններ պետական ծրագրերի շրջանակում, ինչպես նաև հատուկ հիփոթեքային վարկ սփյուռքի մեր հայրենակիցների համար։ Բանկի նոր փուլային վարկավորման մեխանիզմը հնարավորություն է տալիս գույքի ձեռքբերման փուլերում նվազեցնել վարկային բեռը մինչև շենքի կառուցապատման ավարտը։

Հատկանշական է, որ 2025-ի առաջին կիսամյակում Ամերիաբանկի միջոցով գնված բնակարանների հիփոթեքային վարկերի 45%-ը տրամադրվել է օնլայն՝ MyHome.am հարթակի միջոցով։

Նշենք, որ MyHome  հարթակն այս տարի համալրվել է մի շարք նոր գործիքներով, որոնք անշարժ գույքի հետ կապված գործարքները դարձնում են առավել հարմար և մատչելի։ Մասնավորապես, հարթակում հնարավոր է որոնել, գնել կամ վարձակալել անշարժ գույք ինչպես առաջնային, այնպես էլ՝ երկրորդային շուկայում։ Այս տարի ընդլայնվել է նաև ներկայացված գույքի աշխարհագրությունը՝ հաճախորդներին ընձեռելով արտերկրում գույք գնելու հնարավորություն։ Հարթակում գրանցված օգտատերերը նաև կարող են օգտվել մի շարք զեղչերից և հատուկ առաջարկներից տեխնիկայի, կահույքի, դիզայնի ու շինանյութի տասնյակ վաճառասրահներում։

Բացի այդ, հարթակում գործարկվել է՝

  • Անձնական հայտարարությունների հրապարակման հնարավորություն, որի շնորհիվ ֆիզիկական անձ օգտատերերը, նույնականացվելով որպես Ամերիաբանկի հաճախորդ, կարող են ինքնուրույն տեղադրել անշարժ գույքի վաճառքի կամ վարձակալության հայտարարություններ։ Նախկինում այս հնարավորությունից կարող էին օգտվել միայն անշարժ գույքի գործակալությունները։
  • Վերանորոգման հաշվիչ, որը հնարավորություն է տալիս պլանավորել վերանորոգման բյուջեն՝ ընտրելով անհրաժեշտ անվանակարգերը (պատեր, առաստաղ, հատակ և այլն), մուտքագրելով շինանյութի քանակն ու ստանալով հաշվարկ շուկայական մոտարկված միջին գներով։
  • Գնահատական թողնելու հնարավորություն, որի շնորհիվ օգտատերերը կարող են գնահատել ներկայացված գույքը՝ ապահովելով թափանցիկ և հուսալի փորձառություն։

Հարթակի ընձեռած հնարավորությունների մանրամասները՝ հոլովակում։

Նմանատիպ նյութեր

Իրանի դեմ պատերազմի ընթացքում հարվածների տակ են հայտնվել տասնյակ մարդասիրական և բժշկական օբյեկտներ. Կարմիր մահիկ

Իրանի դեմ պատերազմի ընթացքում հարվածների տակ են հայտնվել տասնյակ մարդասիրական և բժշկական օբյեկտներ. Կարմիր մահիկ

Իրանի Կարմիր մահիկի ընկերության տվյալներով՝ վերջին պատերազմի ընթացքում ամբողջ երկրում հարվածների տակ են հայտնվել տասնյակ մարդասիրական և բժշկական օբյեկտներ, հաղորդում է Mehr գործակալությունը։ Կազմակերպության ղեկավար Փիրհոսեյն Քոլիվանդը մալայզիական Mercy մարդասիրական...

30 հազար ստորագրություն մատյաններում պակաս է քվեարկության մասնակիցների թվից․ Լևոն Քոչարյան

  «Քննչական, իրավապահ մարմինների գործողություններն էս ամբողջ ընթացքում և  արդեն տարիներ շարունակ, իմ խորին համոզմամբ, կրում են ավելի շատ շատ ավելի շատ քարոզչական բնույթ։ Այս իշխանությունների...

Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ

Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ

Վեհափառն այսօր ընդունել է Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամուն և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահ Մորթեզա Ջավադի Ամոլիին։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից: Հունիսի 24-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ...

Ի՞նչ պատճառով են ուզում պատժել Բագրատ սրբազանի գործը քննող դատավոր Կարեն Ֆարխոյանին. «Արմլուր»

Ի՞նչ պատճառով են ուզում պատժել Բագրատ սրբազանի գործը քննող դատավոր Կարեն Ֆարխոյանին. «Արմլուր»

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Կարեն Ֆարխոյանի նկատմամբ կարգապահական վարույթ է հարուցվել։ ՀՀ արդարադատության նախարարությունն արդեն միջնորդություն է ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Ֆարխոյանին։ Միջնորդությունը...

Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն. «Փաստինֆո»

Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն. «Փաստինֆո»

«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին առ այն, որ ներկայիս ամուսնու կողմից վերջին տարիներին բռնության է ենթարկվել։ «Տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք ոստիկանության...