Իրանը պատրաստ է վերսկսել Վաշինգտոնի հետ բանակցությունները, եթե ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից հարձակումը չկրկնվի

26 Օգոստոսի, 2025

Թեհրանը պատրաստ է վերսկսել անուղղակի բանակցությունները Վաշինգտոնի հետ միջուկային հարցի շուրջ, եթե վստահ լինի, որ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակումը չի կրկնվի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Asharq Al Awsat» թերթին տված հարցազրույցում։

«Մենք պատրաստ ենք անուղղակի բանակցություններ վարել Միացյալ Նահանգների հետ, եթե ամերիկացիները մեզ վստահեցնեն, որ այդ բանակցությունների ընթացքում որևէ ռազմական գործողություն չեն սկսի։ Մենք պետք է երաշխիքներ ստանանք, որ դրանք կլինեն ազնիվ և արդար բանակցություններ, որոնք կբավարարեն երկու կողմերի շահերը և հիմնված կլինեն փոխադարձ շահի վրա», — ասել Արաղչին։

Նմանատիպ նյութեր

Միշուստինը երկուշաբթի օրը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ

Միշուստինը երկուշաբթի օրը բանակցություններ կվարի Փաշինյանի հետ

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երկուշաբթի օրը Եկատերինբուրգում բանակցություններ կվարի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնում է Ռուսաստանի կառավարության մամուլի ծառայությունը։ Երկուշաբթի օրը Ռուսաստանի և Հայաստանի վարչապետները Սվերդլովսկի մարզի...

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր

Գյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավոր

Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 08։00-ի սահմաններում Գյումրի-Երևան ավտոճանապարհի 102 կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի և «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի...

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են միջազգային արդիական հարցեր, հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Պուտինը անձամբ շնորհավորել է Թրամփին և ամերիկացի ժողովրդին...

Ոչ մի անակնկալ․ Նիկոլի ՍԴ-ն օրինականացրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան. Համբարյան

Ոչ մի անակնկալ․ Նիկոլի ՍԴ-ն օրինականացրեց Նիկոլի ներդրած մանդատագողության պրակտիկան. Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ոչ մի անակնկալ․ ինչ-որ մեկը հույս ուներ, որ այս շենքում աշխատող դատավորները Նիկոլի ցանկությունների դեմ որոշում կկայացնեի՞ն... Նիկոլի ՍԴ-ն շատ նորմալ է համարում, որ Նիկոլի ԿԸՀ-ն գողացել է ԲՀԿ-ի 5 մանդատը, որից...

Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ

Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ

Հայաստանի տարբեր մարզերում այսօր՝ հուլիսի 4–ին, հորդառատ անձրև եւ կարկուտ է տեղացել։ Տաշիրի Սարատովկա գյուղում կարկուտը հողին է հավասարեցրել ամեն ինչ։ Ինչպես տեսանյութում երևում  է՝ գյուղացու 2 ամսվա տանջանքը հողին է...