Ադրբեջանը օկուպացված Արցախում ոչնչացրել է Հովհաննես Այվազովկսու հուշարձանը

26 Օգոստոսի, 2025

Monument Watch. Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից ոչնչացվել է հայ մեծանուն նկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանը, որը  տեղադրվել էր 2021 թվականին ռուս խաղաղապահների մասնակցությամբ։ Հուշարձանի հեղինակն էր հայտնի ռուս  քանդակագործ Սալավատ Շչերբակովը։ Ընդգծենք, որ այս քաղաքականությունը Ստեփանակերտում Ադրբեջանի կողմից հուշարձանների համակարգված ոչնչացման քաղաքականության հերթական դրսևորումն է։

Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը մտահոգություն է առաջացրել նաև Ռուսաստանում։ Այս համատեքստում ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը այս առիթով հայտնել է, որ աշխարհահռչակ նկարիչ Իվան Այվազովսկու (Հովհաննես Այվազյան) հուշարձանի քանդումը Լեռնային Ղարաբաղում խորը ափսոսանք և հակակրանք է առաջացնում․ «Այս կործանարար գործողությունները հակասում են մեր երկրների և ժողովուրդների միջև դաշնակցային հարաբերությունների, գործընկերության և բարիդրացիության ոգուն», – ասել է Շվիդկոյը։

ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ մշակույթի գործիչների հուշարձանների ապամոնտաժումը փաստարկ չէ և չի կարող լինել ո՛չ պատմության, ո՛չ էլ քաղաքականության մեջ։ Նա մտահոգություն է հայտնել նաև այն առնչությամբ, որ վերջին շրջանում մշակույթի ոլորտը շատ քաղաքականացված է։ «Բնականաբար, մշակույթը չի կարող քաղաքականությունից, միջպետական հարաբերությունների իրականությունից դուրս լինել, սակայն միևնույն ժամանակ, ինչպես ես եմ կարծում, մշակույթը պետք է մնա այն կապող օղակն ազգերի միջև, որը չպետք է կտրվի։ Քաղաքականությունն ապրում է ներկայով, իսկ մշակութային հարաբերությունները հավերժ են, և սա պետք է հասկանալ»,- ասել է Շվիդկոյը https://www.rbc.ru/politics/20/08/2025/68a5ff7e9a794745fc9106b3 ։

Մեր արձագանքը

Հովհաննես Այվազովսկու հուշարձանի ոչնչացումը «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված Երկրորդ արձանագրության խախտում է։ Այն  խախտում է  նաև Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի  պարտադիր ուժ ունեցող 2021 թվկանի դեկտեմբերի 7-ի որոշումները, որով դատարանը պարտավորեցրել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման գործողությունները, որոնք վերաբերում են հայկական մշակութային ժառանգությանը, ներառելով, բայց չսահմանափակվելով միայն եկեղեցիներով և պաշտամունքի այլ վայրերով, հուշարձաններով, տեսարժան վայրերով, գերեզմանատներով և արտեֆակտներով https://www.icj-cij.org/public/files/case-related/180/180-20211207-PRE-01-00-EN.pdf

Հուշարձանի ոչնչացումը խախտում է Միջազգային մարդասիրական իրավունքի  38-րդ39-րդ40-րդ  և  41-րդ կանոնները։ Հույժ կարևոր է ընդգծել այն հանգամանքը, որ  Արդարադատության միջազգային դատարանը հաստատել է, որ մշակութային արժեքների պաշտպանության դրույթները ունեն միջազգային սովորութային իրավունքի (infra Jurisprudence) կարգավիճակ, այսինքն գործում են որպես համընդհանուր և անշրջանցելի կանոն և պարտադիր են  բոլոր պետությունների համար։

Նմանատիպ նյութեր

Վարդան Ղուկասյանի  խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով, համակցված՝ 15 մլն դրամ գրավով

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխարինվեց տնային կալանքով, համակցված՝ 15 մլն դրամ գրավով

Վարդան Ղուկասյանի կալանքը փոխարինվեց տնային կալանքով, համակցված գրավով` 15 մլն դրամով: Դատարանն արգելել է Վարդան Ղուկասյանին շփվել լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, պատասխանել նրանց հարցերին: Նշենք, որ հանրային մեղադրողը միջնորդել էր ևս 3 ամսով երկարաձգել նրա...

Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը մուտքագրվել է դատարան. փաստաբան

Գագիկ Ծառուկյանի կալանքի դեմ վերաքննիչ բողոքը մուտքագրվել է դատարան. փաստաբան

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքի դեմ պաշտպանության կողմի հատուկ վերանայման վերաքննիչ բողոքը մուտքագրվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան։ Այս մասին հայտնում է փաստաբան Էմին Խաչատրյանը: Բողոքում մանրամասն ներկայացվել են առաջին ատյանի...

Բյուրեղավանում խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա Ջուր»

Բյուրեղավանում խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա Ջուր»

Բյուրեղավան համայնքում խմելու ջրի վերաբերյալ մամուլում տարածված հրապարակումների առնչությամբ «Վեոլիա Ջուրը» տեղեկացնում է, որ  ընկերությունը սահմանված կարգով և պարբերաբար իրականացնում է խմելու ջրի նմուշառումներ ջրաղբյուրներում և օրվա կարգավորիչ ջրամբարներում։ Կատարված...

Գնանք մեզի գցենք, պրծնենք, ի՞նչ անենք, որ հասկանան. «Մուլտի սթոուն»-ի աշխատակից

  «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները շարունակում են բողոքի ակցիաները՝ պահանջելով բացել գործարանը։  Նրանք երթով շարժվել են դեպի քննչական կոմիտե։ «Անելանելի վիճակում ենք հայտնվել։ Ամեն օր գալիս ենք այն հույսով, որ կարող է աշխատատեղը բացվի։...

«Ռոսսելխոզնադզորն» Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը ՌԴ համար՝ կասկածելով դրանց հայկական ծագումը

«Ռոսսելխոզնադզորն» Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը ՌԴ համար՝ կասկածելով դրանց հայկական ծագումը

«Ռոսսելխոզնադզորն» Իրանին խնդրել է դադարեցնել ծաղիկների սերտիֆիկացումը ՌԴ համար՝ կասկածելով դրանց հայկական ծագումը: Բուսասանիտարական հավաստագրերում որպես արտադրանքի ծագման վայր նշված է Իրանը։ Ընդ որում, արտադրանքի արտաքին բնութագրերով և փաթեթավորման...