Միջգերդաստանային մարտեր քաղաքական հողի վրա. «Հրապարակ»

26 Օգոստոսի, 2025

«Հրապարակ» թերթը գրում է. «Գաղտնիք չէ, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին ամենաբարձր մակարդակով այնքան պառակտվեց հանրությունը, որ եղբայրը եղբոր դեմ դուրս եկավ, բարեկամը՝ բարեկամի։ Ասում են՝ բացառություն չէ նաեւ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի ընտանիքը։ Պապոյանը մի ընդդիմադիր, ավելի ճիշտ՝ հականիկոլական մորեղբայր ունի՝ Արարատ Մորիկյան անունով, որը նաեւ ՀԱԿ համակիր է եւ, կարելի է ասել, ամենօրյա ռեժիմով ֆեյսբուքյան գրառումներ է անում իշխանության, նաեւ՝ իր զարմիկ Պապոյանի դեմ։

Մեզ պատմեցին, որ Պապոյանի մորեղբոր պահվածքը սկսել են քննարկել անգամ իշխանության ներսում, ինչն էլ միջգերդաստանային վեճի առիթ է դարձել։ Պապոյանի մայրն է խնդրել, որ որդու մասին նման գրառումներ չանի։

Մենք «անցանք» Մորիկյանի էջով, վերջին գրառումներից մեկը պատասխան է Փաշինյանին, որը վիրավորել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին։

«Էս պոռնկաբարո դուրսպրծուկին մեկը չկա՞ բացատրի, որ Լեւոնը եթե չգրավեր էդ հողերը, էսօր հողի տեղը ոռ պիտի տայիր (արտապատվիրակեիր)»,- գրել է նա։ Նկատեցինք նաեւ, որ էջից հեռացրել է անձամբ Պապոյանի մասին աղմկահարույց գրառումները, որոնցից մեկով ամիսներ առաջ Պապոյանին հիշեցրել էր իր անցյալը․«Դու քո մայմունությունը 2008թ․ Լեւոնի տան մոտ արդեն արել ես ու դրա համար, որպես պարգեւ, Սերժից ու Քոչարյանից ստացել ես արտոնյալ երիտհանրապետականի կարգավիճակ։

Դա քո՛ խնդիրն է, թե հիմա ինչ գնահատական կտաս քեզ պռախոդ տված այդ գործիչներին։ Նրանք էին քեզ ուղարկել այնտեղ, դու էլ հլու-հնազանդ կատարել ես այդ մարդկանց հրահանգները, որը ե՛ւ Լեւոնի դեմ էր, ե՛ւ այսօրվա քո պատուհաս տիրոջ»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Ողբերգական վթարի հետևանքով զոհված քաղաքացիները Երևան-Վանաձոր տաքսու ուղևորներն են եղել

Ողբերգական վթարի հետևանքով զոհված քաղաքացիները Երևան-Վանաձոր տաքսու ուղևորներն են եղել

Քուչակ–Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի 5 զոհերը «Օպել Զաֆիրայի» ուղեւորներն են եղել։ Այս մասին հայտնում է News.am-ը։ NEWS..am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, զոհերը Երեւան–Վանաձոր տաքսու ուղեւորներ են եղել։ Մահացածներից 2-ը տղամարդ են, 3-ը՝...

Հայաստանին խորհուրդ է տրվել վերջնական որոշում կայացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

Հայաստանին խորհուրդ է տրվել վերջնական որոշում կայացնել ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև. Օվերչուկ

Հայաստանը պետք է հանրաքվե անցկացնի և որոշի՝ արդյոք ցանկանում է միանալ Եվրամիությանը, թե մնալ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ։ Այս կարծիքը «Վեստի» լրատվական գործակալությանը հայտնել է փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ Նա նշել է, որ այս հարցը բարձրացվել է...

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը․ Թրամփ

Մենք այժմ վերահսկում ենք Հորմուզի նեղուցը, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մենք վերահսկում ենք այն։ Երեկ երեկոյան մենք ոչնչացրեցինք 28 նավ։ Մենք վերահսկում ենք նեղուցը, նրանք ոչինչ չեն ստանում։ Եվ մենք ոչնչացրեցինք նավերը։ Հիմա, երբ Հորմուզի նեղուցը...

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ

ՀՀ քաղաքացիներն այսուհետ կարող են նորածին երեխային առողջության առաջնային պահպանման օղակում (պոլիկլինիկայում) գրանցել նաև առցանց։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է «ԵսԵմ» ազգային նույնականացման հարթակի...

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարին տեղի ունեցած վթարի հետևանքով բժշկական կենտրոններ է հոսպիտալացվել 10 տուժած

Քուչակ-Ապարան ճանապարահատվածում տեղի ունեցած վթարի հետևանքով մարզային բժշկական կենտրոններում հոսպիտալացվել է 10 տուժած: Նրանցից երկուսի առողջական վիճակն այս պահի դրությամբ գնահատվում է կայուն ծանր, մյուսներինը` միջին և թեթև ծանրության: Բոլորը տուժածները ստանում են...