Քպացնում են ՀԷՑ-ը և անդադար մտնում հարկատուների գրպանը. «Փաստ»

26 Օգոստոսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ի սկզբանե էլ պարզ էր, որ այն, ինչ փաշինյանական իշխանություններն անում են գործարար, բարերար Սամվել Կարապետյանի եւ ՀԷՑ-ի հետ կապված, բացահայտ քաղաքական գործընթաց է:

Նախ՝ ինքնին քաղաքական ակնառու դրդապատճառներ ունեին Սամվել Կարապետյանի ապօրինի ձերբակալությունն ու կալանքը: Ի դեպ, վերաքննիչ քրեական դատարանն էլ վերջերս ապօրինի ճանաչեց Սամվել Կարապետյանի թե՛ ձերբակալությունը, թե՛ նրա տան խուզարկությունը:

Նմանապես ակնհայտ է, որ զուտ քաղաքական ու «նախընտրական» ենթատեքստ ունի նաեւ այն ամենը, ինչ կատարում են ՀԷՑ-ի առումով: Ու իշխանությունները դա չեն էլ թաքցնում: Իրենց «փորացավը» էներգամատակարարման կամ ընկերության աշխատանքի բարելավումը չէ: Հիմնական նպատակը դրա քպացումն է: Այնպես, ինչպես անցած տարիներին համատարած քպացրել են բուհերը, դատարանները, ոստիկանությունը, քննչական մարմինները, պետական եւ համայնքային կառույցները, դպրոցները, բուժհաստատությունները, մանկապարտեզները, անգամ՝ կանաչապատման կամ սանմաքրման հիմնարկությունները: Մի խոսքով՝ ինչ հնարավոր է:

Հիմա ՀԷՑ-ում բացարձակ կադրային ջարդ է իրականացվում, նշանակվում են ոլորտի հետ ընդհանրապես կապ չունեցող մարդիկ, որոնց միավորում է միայն 1 «մասնագիտական» հատկանիշ՝ երդվյալ «նիկոլականությունը»: Պարզից էլ պարզ է, որ այդպիսով մեկ խնդիր են լուծում՝ պատրաստվել ընտրությունների, ՀԷՑ-ի հնարավորություններն օգտագործել՝ քաղաքացիներին շանտաժի ու ահաբեկման ենթարկելով քվեներ կորզելու համար:

Սա բացեիբաց միտված է 1 անձի ու 1 ուժի քաղաքական շահերի սպասարկմանն ու քմահաճույքների բավարարմանը: Դա միանգամայն ակնհայտ է: Բայց դա, ինչպես արդեն նշել են բազմաթիվ փորձագետներ, ծանր է արժենալու երկրի վրա: Այսինքն, արդեն արժենում է: Եթե իրադարձություններն ընթանան այս տրամաբանության մեջ, ապա Կարապետյանները միջազգային արբիտրաժային ատյաններում անխուսափելիորեն կհաղթեն, ինչպես արդեն հաղթում են: Ու պետության, նույնն է թե՝ հարկատուների վրա լրջագույն ֆինանսական բեռ է ծանրանալու (իբր փաշինյանական կառավարության ավելացրած պարտքերը քիչ էին, էլի): Այսինքն, մենք վճարում ենք հարկեր, որպեսզի… ի՞նչ լինի: Որպեսզի Նիկոլ Փաշինյանը, «հպարտ քաղաքացիների» գրպանները դատարկելու հաշվին, իր քմահաճույքները բավարարի: Ի դեպ, ընդգծենք, որ այդ պրոցեսն արդեն սկսվել է: Ի մասնավորի, ՀէՑ-ի հետ կապված արբիտրաժային վարույթում Փաշինյանի ու ՔՊ-ի շահերը պաշտպանելու համար մի ամերիկյան ընկերություն են վարձել, որին պետական բյուջեից (հարկատուների գրպանից) վճարելու են 1 միլիարդ 235 միլիոն դրամ (կամ 3,25 միլիոն դոլար), ըստ որում, դա՝ առանց հարկերը, փորձագիտական, արբիտրաժային վարույթի, թարգմանչական ու տպագրական ծախսերն ու այլ վճարները (ճանապարհածախս եւ կացարան) եւ այլն հաշվի առնելու: Այսինքն, իրականում մի 5-6 միլիոն դոլար են «ցնծալու», եթե ոչ ավելի շատ: Ու՝ մեր հաշվին: Կրկնենք՝ դեռ ՀԷՑ-ը խլելու, ՀԷՑ-ին ու Կարապետյաններին պատճառած վնասների փոխհատուցման ահռելի գումարները՝ չհաշված:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու

Էրդողանը բռնшկալ է. նա uպանում է քրդերին, ժխտում է Հայոց ցեղաuպանությունը. Նեթանյահու

Էրդողանը կոչ է անում ոչնչացնել Իսրայելը։ Նա գրեթե ամեն օր հայտարարում է, որ պատրաստվում է դառնալ Երուսաղեմի տիրակալը։ Դուք դա չեք անի։ Սա մեր երկիրն է, մեր քաղաքը, մեր հավերժական մայրաքաղաքը, ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Իր...

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են  հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը

«Հաղթանակ» զբոսայգու պատից ջնջել են լեգենդ դարձած հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը։ Ըստ Գագիկ Շամշյանի, սեպտեմբերի 22-ին մի քանի երիտասարդներ երբ հերթական անգամ այցելել են «Հաղթանակ» զբոսայգի և ցանկացել են ծաղիկներ խոնարհել հերոս հրետանավորի նկարի առջև, անակնկալի են...

ՀՀ ԶՈՒ-ի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին բարդ գործընթաց է՝ անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով. ՌԴ ԱԽ

ՀՀ ԶՈՒ-ի անցումը ՆԱՏՕ-ի չափանիշներին բարդ գործընթաց է՝ անվտանգության համար ոչ հստակ հեռանկարով. ՌԴ ԱԽ

Երևանի հայտարարությունները Հայաստանի բանակը ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանեցնելու անցման վերաբերյալ առայժմ կրում են հռչակագրային բնույթ, ըստ РИА Новоисти-ի՝ հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ, բանակի գեներալ Օլեգ Սալյուկովը։ «Կարծում եմ՝...

Անկման գինը. երբ պետությունը սկսվում և ավարտվում է բռնակալով. Կամենդատյան

Անկման գինը. երբ պետությունը սկսվում և ավարտվում է բռնակալով. Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Անկման Գինը. Երբ Պետությունը Սկսվում և Ավարտվում է Բռնակալով»։ Պատմությունը դաժան, բայց արդար մի ուսուցիչ է, որը մեզ պարբերաբար հիշեցնում է մեկ պարզ ճշմարտություն. որևէ իշխանություն չի կարող գոյատևել, եթե այն զրկված...

Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը

Փաշինյանը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը

ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի շրջանակում կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ: Զրուցակիցները կարևորել են ՀՀ Կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունը և անդրադարձ կատարել ԵԱՀԿ-ի հետ իրականացվող ընթացիկ...