Օկուպացված Ստեփանակերտի կենտրոնում ադրբեջանցիներն ոչնչացրել են Բեկոր Աշոտի հուշարձանը

25 Օգոստոսի, 2025

«Օգոստոսի 24-ին՝ Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) հիշատակի օրը, մենք ստիպված ենք արձանագրել հերթական մշակութային հանցագործությունը․ Ստեփանակերտի կենտրոնում ոչնչացվել է նրա հուշարձանը»,- ահազանգում է Արցախի մշակութային և զբոսաշրջության զարգացման գործակալությունը։

Աշոտ Ղուլյանի հուշարձանը, որը ստեղծվել էր հայտնի հայ քանդակագործ Յուրի Սամվելիանի կողմից, տեղադրվել էր 1996 թվականին՝ նրա թաղման վայրում, նույնանուն զբոսայգում։ Ավելի շուտ հերոսի մասունքները տեղափոխվել էին նրա ծննդավայր Խնձրիստան, սակայն այսօր նրա գերեզմանի վիճակի մասին տեղեկություններ չկան։

«Հուշարձանների ոչնչացումը ոչ միայն վանդալիզմ է, այլև Ադրբեջանի համակարգված քաղաքականություն, որն ուղղված է Արցախի ժողովրդի հերոսների հիշողությունն ու մշակութային ինքնությունը ջնջելուն։ Այսպիսի գործողությունները կոպտորեն խախտում են մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային կոնվենցիաները և արցախցիների իրավունքները՝ հիշողությունը, պատմությունը պահպանելու և իրենց հայրենիք վերադառնալու։

Մենք պարտավոր ենք բարձրաձայնել․ Ադրբեջանի պատասխանատվությունը մշակութային ժառանգության ոչնչացման համար պետք է արձանագրվի միջազգային հանրության կողմից։ Միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ մշակութային ժառանգության լավագույն պաշտպանությունը Արցախի ժողովրդի անքակտելի վերադարձի իրավունքի ապահովումն է»,- նշում են գործակալությունից։

Նմանատիպ նյութեր

Ժամը 20:00-ի դրությամբ բոլոր 517 ընտրական տեղամասերը փակվել են

Ժամը 20:00-ի դրությամբ բոլոր 517 ընտրական տեղամասերը փակվել են

Ժամը 20։00-ի դրությամբ  ավարտվել են թվով 19 համայնքներում՝ Արտաշատ, Արմավիր, Արաքս, Գավառ, Մարտունի, Վարդենիս, Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Արթիկ, Ախուրյան, Գորիս, Մեղրի, Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Իջևան, Դիլիջան, Ստեփանավան համայնքներում անցկացված ՏԻՄ ընտրությունները:...

Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է

Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է

Ավտովթարի հետևանքով տուժած 5 երեխաներից մեկը մահացել է։ Տեղեկությունը Armenia Sputnik-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Ավտովթարից տուժած երեխաներից մեկի կյանքը փրկել չի հաջողվել։ Նրանցից 2-ի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, մյուս երկուսինը`...

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

Օլիմպիական խաղերի արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը Նիդերլանդների Ռոտերդամ քաղաքում ավարտին մոտեցող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնությունում արժանացել է չեմպիոնի կոչմանը` հենացատկի վարժության եզրափակչում երկու գերազանց...

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի մայրը փողոցում հարձակմшն է ենթարկվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի մայրը փողոցում հարձակմшն է ենթարկվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի մայրը փողոցում հարձակման է ենթարկվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների օրը, հայտնել է իշխող «Սերբական առաջադիմական կուսակցությունը»։ «Բողոքական քաղաքական դիրքորոշում ունեցող երիտասարդների մի խումբ հրել է Անգելինա Վուչիչին,...

Թիվ 26/07 տեղամասային հանձնաժողովի անդամը հեռացրել է սոցցանցի գրառումն ու ներողություն խնդրել․ ԿԸՀ

Թիվ 26/07 տեղամասային հանձնաժողովի անդամը հեռացրել է սոցցանցի գրառումն ու ներողություն խնդրել․ ԿԸՀ

Թիվ 26/07 տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամի կողմից սոցիալական ցանցում հրապարակված գրառման առնչությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից հայտնում են, որ վերջինս ներողություն է խնդրել և հեռացրել գրառումը։ «Հիշեցնում ենք, որ տեղամասային ընտրական հանձնաժողովների...