ՔԿՀ-ներում պահվում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 261 անձ. «Հետք»

22 Օգոստոսի, 2025

Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցող 261 անձ: Սակայն, Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը հաշվառում չի վարում, թե նրանցից քանիսն են կալանավորված անձ, քանիսը՝ դատապարտյալ: Սա վկայում է այն մասին, որ ազատազրկման վայրերում պատշաճ ուշադրություն չի դարձվում մարդկանց հոգեկան առողջությանը, որը հետագայում դրսևորվում է նաև ինքնավնասումների կամ ինքնասպանությունների տեսքով, գրել է «Հետք»-ը։

2025թ. հուլիսի 30-ի դրությամբ  Հայաստանում գործող 10 քրեակատարողական հիմնարկներից միայն «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձիք չեն պահվել:

Հոգեկան առողջության խնդիրներ ունեցող ամենաշատ անձինք պահվում են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում՝ 98 հոգի, հետո՝ «Նուբարաշենում»՝ 75 հոգի: Կանանց և անչափահասների համար նախատեսված «Աբովյան» ՔԿՀ-ում հոգեկան առողջության խնդիր ունեցող 10 ազատազրկված է պահվում:

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը «Հետքի» հարցմանն ի պատասխան տեղեկացրել է, որ հոգեկան առողջության խնդիր ունեցող 261 ազատազրկվածից հոգեմետ դեղեր ստանում է 180-ը:

Քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող և հոգեկան առողջության խնդիրներ ունեցողներից քանի՞սն ունեն հաշմանդամության խումբ․  ՊՈԱԿ-ից հայտնել են, որ առանձին հաշվետվություն հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների հաշմանդամության վերաբերյալ չի վարվում: ՔԿՀ-ներում առաջին անգամ հոգեկան առողջության խնդիրներ արձանագրված անձանց վերաբերյալ ևս հաշվետվություն չկա:

Քրեակատարողական հիմնարկներում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ պատշաճ և համակարգային մոտեցում չի ցուցաբերվում: Ավելացել է ինքնավնասում կատարած անձանց թիվը:

Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր

Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը

Օծվեց 44-օրյա պատերազմում նահատակված մարմարաշենցի հայորդիների հիշատակին նվիրված խաչքարը

Այսօր՝ Սուրբ Գևորգ Զորավարի հիշատակության օրը և Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի նախօրեին, Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում տեղի ունեցավ խաչքարի օծման արարողություն՝ ձեռամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանի։ Խաչքարը, որի...

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. դեսպանատուն

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել. դեսպանատուն

Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել։ Այս մասին զգուշացնում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ Ձեր զբոսաշրջային վիզան չի թույլատրվում օգտագործել ԱՄՆ-ում ծննդաբերելու և նորածնին ԱՄՆ քաղաքացիություն ապահովելու նպատակով։ Վիզայի...

Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը

Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մերժել է Իրանի առաջարկած՝ Հորմուզի նեղուցով նավագնացության վերականգնման պլանը: «Ես մերժում եմ նրանց առաջարկը», - հայտարարել է ԱՄՆ նախագահը՝ Սպիտակ տան Հարավային սիզամարգում պատասխանելով լրագրողների հարցերին: Ընդ որում, նա...

Ավինյա՛ն, հերոսների անունները ջնջելով՝ պատմությունը չեք փոխելու․ գնդապետ

Ավինյա՛ն, հերոսների անունները ջնջելով՝ պատմությունը չեք փոխելու․ գնդապետ

Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը գրում է․ «Ավինյա՛ն, հերոսի նկարը ջնջելու հրաման տվողներից մեկը, ըստ հրապարակային պնդումների, դո՛ւք եք։ Մի բան հասկացե՛ք՝ պատից նկարը կարող եք ջնջել, բայց մեր հերոսներին հայ ժողովրդի հիշողությունից երբեք չեք ջնջի։ Հանուն պաշտոնի,...

Ձեր «ծանուցագրերին» հերթ չի հասնում․Դանիելյանը՝ Ղազարյանին

Ձեր «ծանուցագրերին» հերթ չի հասնում․Դանիելյանը՝ Ղազարյանին

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հ1֊ի Պետրոս Ղազարյանը դարձյալ տրտնջում է, թե մերժում եմ իրենց հրավերքները, այս անգամ էլ հրաժարվել եմ մասնակցել ՊՈԱԿ֊ի, այսպես կոչված, զեկույցի քննարկումներին։ Նախ, բոլոր այդ հարցերը գրեթե...