«Անկախության մասին» Հռչակագրի տարեդարձին ընդառաջ․ Գևորգ Դանիելյան

21 Օգոստոսի, 2025

Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր  Գևորգ Դանիելյանը գրում է․

««Անկախության մասին» Հռչակագրի տարեդարձին ընդառաջ

ԽՍՀՄ փլուզումից հետո անկախության հռչակագիր ընդունել են բոլոր միութենական հանրապետությունները, ընդ որում, Հայաստանում այն ընդւնվել է նկատելի ուշացումով և լրջագույն վերապահումով։ Մասնավորապես, մենք ոչ թե անկախություն էինք հռչակել, ինչպես մյուս հանրապետությունները, այլ անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբ, ինչը պարզապես զուտ իրավական ասպեկտով պակաս խոցելի էր։ Այնուամենայնիվ, այդ փաստաթուղթը ոչ միայն դե ֆակտո դարձավ Երկրի անկախությունը ամրագրող ծննդական, այլև Հայաստանում «պատմական արդարության վերականգնման» իրավաքաղաքական հիմք։

Ցավոք, մեր օրերում անգամ այս խիստ համարժեք ու համաչափ փաստաթուղթը հրամցվում է իբրև նույն պետականության հաստատման գործընթացի խոչընդոտ, և որպեսզի այն Երկրի հիմնական օրենքից հանելը դիտարկվի իբրև օրինաչափ քայլ, տարաբնույթ անհիմն պատճառաբանություններից զատ, փաստում են, որ Հռչակագիրը վաղուց է բազում խախտումների թիրախ դարձել, անգամ հակասում է նույն Սահմանադրությանը, ուստի այն չի կարող տեղ գտնել դրանում։

Այս պնդումների հեղինակները տարվել են Սահմանադրության խիստ կամայական մեկնաբանությամբ, անտեսելով անգամ կոնկրետ հիմնադրույթները։ Մեկ անգամ ևս ուշադրություն դարձրեք, Սահմանադրությունում Անկախության մասին Հռչակագիրը ոչ թե ներառվել է իբրև ինքնուրույն իրավական ակտ՝ իր բոլոր նորմերով հանդերձ, այլ պարտադիր է համարվել Հռչակագրում «հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները …»։ Այսպիսի հիմնադրույթը միայն արհեստական մեկնաբանությամբ կարող է ընկալվել իբրև տարածքային հավակնությունների իրավական հիմք։ Միաժամանակ այսպիսի ձևակերպումներով հռչակագիր չէր կարող ընդունել և չի էլ ընդունել Ադրբեջանը, քանզի իրապես սեփական պետականության պատմությունից զուրկ երկրի համար այդ շրջանում չկային ծավալապաշտական նկրտումները հագուրդ տալու նշույլներ անգամ։

Ինչ վերաբերում է Հռչակագրի առանձին հոդվածների անտեսմանը, դա փաստ է, բայց որևէ առնչություն չունի սահմանադրականության հետ, քանզի, ինչպես նկատեցինք, խոսքը բացառապես դրանով ամրագրված պետականության հիմնարար սկզբունքների ու համազգային նպատակների մասին է։ Իսկ անտեսվել է Հռչակագիրը, երբ դեռ տարին չբոլորած, ներդրվեց Նախագահի ինստիտուտը և ոչ միայն։

Աստված պահապան մեր Երկրին ու ժողովրդին …»։

Նմանատիպ նյութեր

CSI-ը մերժում է ՀՀ կառավարության՝ Եկեղեցու վերաբերյալ զեկույցը

CSI-ը մերժում է ՀՀ կառավարության՝ Եկեղեցու վերաբերյալ զեկույցը

Քրիստոնեական համերաշխության միջազգային կազմակերպությունը (CSI) ամբողջությամբ մերժում է ՀՀ կառավարության զեկույցը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ ստեղծված ճգնաժամի և դրա կարգավորման ուղիների վերաբերյալ։ CSI-ն ուսումնասիրել է զեկույցը և ամբողջությամբ մերժում է այն։...

Հեռու չէ այն օրը, երբ կսկսեն «զրույցներ իրական Հայաստանի մասին» դասաժամեր անցկացնել․ Վարազդատ Հարությունյան

Հեռու չէ այն օրը, երբ կսկսեն «զրույցներ իրական Հայաստանի մասին» դասաժամեր անցկացնել․ Վարազդատ Հարությունյան

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Բարի լույս, այլևս պետական գաղափարախոսություն ունեցող սիրելի համաքաղաքացիներ: ԵՄ անդամ որևէ երկիր, որոնց շարքը համալրելու բավականին «բովանդակային ու ծավալուն» օրենք է ընդունել Հայաստանը, չունի նման պետական...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Գյուղոլորտի փորձագետ Աշոտ Հարությունյանի ասուլիսը

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Գյուղոլորտի փորձագետ Աշոտ Հարությունյանի ասուլիսը

Մամուլի ասուլիսով է հանդես գալիս գյուղատնտեսական ոլորտի փորձագետ, ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը։ Ընթացիկ տարին չափազանց դժվար էր հայ ֆերմերների համար` եղանակային անբարենպաստ պայմաններ` կարկուտն ամբողջությամբ ոչնչացրեց բերքը մի շարք...

Վեհափառի վերաբերյալ որևէ հարց չի կարող լուծվել աշխարհիկ իշխանության կամ քաղաքական խմբի միջոցով․ Տեր Գաբրիել

Վեհափառի վերաբերյալ որևէ հարց չի կարող լուծվել աշխարհիկ իշխանության կամ քաղաքական խմբի միջոցով․ Տեր Գաբրիել

Ամենայն Հայոց Կաթողիկոսի վերաբերյալ որևէ հարց չի կարող լուծվել աշխարհիկ իշխանության, քաղաքական խմբի, առանձին անհատի կամ փողոցային պահանջի միջոցով, այս մասին հայտարարել է Տեր Գաբրիել քահանա Վարդանյանը։ Տեր Հոր խոսքով՝ աշխարհիկ կազմակերպության համար բնական է, որ...

Հրդեհային անվտանգության մասնագետ ներկայացած տղամարդը խանութներից գումար է պահանջել

Հրդեհային անվտանգության մասնագետ ներկայացած տղամարդը խանութներից գումար է պահանջել

ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ստացված ահազանգերը Արաբկիր վարչական շրջանի երեք խանութներում հրդեհային անվտանգության մասնագետ ներկայացած տղամարդու նույն գործելակերպի մասին էին։ Հաղորդումները փոխանցվել էին Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին։ Ձեռնարկված...