|
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը գրել է․ «Արցախը Նիկոլ Փաշինյանից ստանալուց հետո Թուրքիան ու Ադրբեջանն անցել են Հայաստանի դեմ հարձակման: Իրենց խանգարում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, որը հեռացնելու համար օգտագործում են Հայաստանում գործող թուրքական 5-րդ շարասյանը: Ալիևը պահանջում է վերացնել ՀՀ անկախության հռչակագիրը, որն ընդունվել է 1990 թվականի օգոստոսի 23-ին: Թուրքիան էլ ամբողջությամբ ուզում է մխրճվել Հայաստանի մեջ, սակայն ռուսական գործոնը խանգարում է այդ ծրագրին: Ուշագրավ է, որ հենց օգոստոսի 23-ին Թուրքիան որոշել է ակցիա անցկացնել Գյումրիի ռուսական ռազմաբազայի դեմ: Այն ռազմաբազայի, որը մեր երկրի անվտանգության ապահովման կարևոր հենասյուներից է: «Մայր Հայաստանը» խստորեն դատապարտում է այդ ամենը: Մենք բոլոր քաղաքական մեթոդներով պաշտպանելու ենք ՀՀ շահերը»։ |
ԱՄՆ-ն Իրանին մեղադրել է նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Իրանին՝ ԱՄՆ-ում միջանկյալ ընտրությունների նախաշեմին նավթի գներն արհեստականորեն բարձրացնելու փորձերի մեջ։ «Նրանք նույնիսկ միջադեպեր են հորինում, պայթյուններ հրահրում և այլ ստոր գործողություններ իրականացնում, քանի որ այժմ Հորմուզի...



