Խորը վերապահումով ենք արձագանքում Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին․ հայտարարություն

21 Օգոստոսի, 2025

«Սատար Արցախին ֆրանսահայ միությունը» վերահաստատում է իր անսասան նվիրվածությունը հայոց Պետության անկախությանը։ Անկախ Հայաստանի ստեղծումը եղել է հիմնարար ուղենիշ և ներշնչման աղբյուր աշխարհի բազմաթիվ սփյուռքահայերի համար»։ Այս մասին միությունը հայտարարություն է տարածել։

«Հենց այս նվիրվածությունից ելնելով է, որ մենք այսօր խորը վերապահումով ենք արձագանքում Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, որոնցով արցախահայերին կոչ է արվում հրաժարվել իրենց պատմական հայրենիք վերադառնալու իրավունքից։

Պետք է հիշեցնել, որ Ղարաբաղյան հակամարտությունը չի ծնվել տարածքային հավակնություններից, այլ եղել է արցախահայության արդար պայքարը՝ պաշտպանելու իր հիմնարար իրավունքները՝ Բաքվի իշխանությունների կողմից տարվող խտրականության, բռնությունների և հայատյաց քաղաքականության դեմ։ Այդ իրավունքները ոչ մի կերպ չեն կարող աստիճանակարգվել կամ համարվել երկրորդական։

Մարդու իրավունքների պաշտպանությունն ու երաշխավորումը պետք է լինեն անկախ ու ինքնիշխան պետության առաջնահերթություններ։ Այդ իրավունքները երկրորդ պլան մղելը ոչ թե զորացնում, այլ էապես թուլացնում է ազգային համերաշխությունը։ Ոչ մի քաղաքական պատճառ չի կարող արդարացնել մարդկանց հիմնարար իրավունքների զոհաբերումը։ Այդ իրավունքները գոյություն ունեն անկախ քաղաքական ռեժիմներից կամ ուժերի հարաբերակցությունից։ Եթե Ադրբեջանը հրաժարվում է հարգել այդ իրավունքները, ապա այդ երկիրն է, որ պետք է համակերպվի միջազգային իրավունքի նորմերին, ոչ թե Հայաստանը հրաժարվի դրանց պաշտպանությունից։

Մենք գիտակցում ենք, որ Հայաստանի իշխանությունների վրա դրված է ծանր պատասխանատվություն՝ ապահովելու տևական խաղաղություն և արժանավայել վերաբերմունք Արցախի բռնի տեղահանվածների նկատմամբ։ Բայց որևէ խաղաղություն չպետք է կառուցվի հայ ժողովրդի մի հատվածի հիմնարար իրավունքների ժխտման հիման վրա, որոնք հստակ ճանաչվել են Միջազգային արդարադատության դատարանի կողմից։

Սեփական ժողովրդին ծառայող, անկախ և ինքնիշխան հայկական պետության առաջնային առաքելություններից է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքները:

Հետևաբար, մենք կրկին հաստատում ենք, որ արցախահայության իրավունքները չեն կարող ի չիք դառնալ։ Արցախի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումը պահանջում է միջազգային հանրության ուշադրությունն ու գործողությունը։ Հավատարիմ մնալով մեր հանձնառությանը՝ մենք շարունակելու ենք մեր գործունեությունը և կոչ ենք անում Հայաստանի ու սփյուռքի բոլոր ուժերին միավորել ջանքերը՝ պաշտպանելու Արցախահայերի հիմնարար իրավունքները»,-նշված է հաղորդագրության մեջ։

 

Նմանատիպ նյութեր

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 7 հարց՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի օրակարգում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | 7 հարց՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի օրակարգում

Տեղի է ունենում ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ։ Օրակարգում 7 հարց է․ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում լրացումներ և...

«Հանքային» շրջադարձ․ Փաշինյանը կրկին իրար հակասող բաներ է ասում

  Հոկտեմբերի 17-ին «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ հանքարդյունաբերության ոլորտը պետք է դառնա առաջամարտիկը ՀՀ-ում բաց բաժնետիրացման...

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է․ Կարմիր ծովում տեղի ունեցող իրադարձությունները որևէ կապ չունեն Իրանի հետ։ Այդ տարածաշրջանն իր խնդիրներն ունի։ Սակայն Հորմուզի նեղուցի վերաբերյալ մեր դիրքորոշումը...

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Հոկտեմբերի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, որ Աբովյան քաղաքում...

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին. Պեսկով

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին. Պեսկով

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցին, որը վերաբերում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքներին։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, չենք...