60-ամյա հոբելյանը՝ բանտում. «Նիկոլի թվի Հայաստանի» առանձնահատկությունը. «Փաստ»

19 Օգոստոսի, 2025

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Երեկ գործարար, բարերար Սամվել Կարապետյանի ծննդյան տարեդարձն էր՝ 60-ամյա հոբելյանը: Նրան շնորհավորում էին Ամենայն հայոց կաթողիկոսը, Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահները, տարբեր քաղաքական ու հասարակական գործիչներ, արտերկրյա հայտնի անձինք, ազդեցիկ կառույցներ (մասնավորաբար՝ «Միջազգային էներգետիկ կորպորացիան»), հարազատները, ընկերները, բարեկամները, տասնյակ հազարավոր պարզապես հայ մարդիկ:

Վեհափառն ի մասնավորի նշել է. «Պատկառելի այս հոբելյանը դիմավորում եք, գտնվելով հանիրավի ազատազրկման մեջ, ի պաշտպանություն մեր Սուրբ Եկեղեցու դրսևորած Ձեր արիասիրտ կեցվածքի և խրոխտ ոգու համար։ Ցավոք, հնարավորություն չունենք Ձեզ այցելելու և անձնապես Մեր բարեմաղթանքները Ձեզ փոխանցելու: Սակայն մեր հոգևորականաց և հավատավոր ժողովրդի հետ միասին աղոթքներով Ձեզ հետ ենք։ Տարակույս չունենք, որ ամուր եք հոգով և աներեր՝ Ձեզ բնորոշ հաստատակամության և սկզբունքայնության մեջ»։

Իրավիճակն, ինչ խոսք, արտառոց է: Ու ոչ միայն այն առումով, որ խոշոր գործարարը, բարերարը, իր գործունեությամբ իր հայրենիքում հազարավոր աշխատատեղեր ստեղծած ու ապահոված գործիչը անհեթեթ ու ակնհայտորեն քաղաքական պատճառներով գտնվում է անազատության մեջ: Այս պարագայում երևի լիովին կիրառելի է այն դառը ասույթը, որ «ոչ մի բարի գործ անպատիժ չպիտի մնա»:

Մյուս կողմից՝ հաշվի առնելով Սամվել Կարապետյանին ներկայացված մեղադրանքների շինծու բնույթն ու անհիմն վիճակը, կար շատ աղոտ հույս, որ նա 60-ամյակի շեմին կալանքից կազատվի: Չնայա՜ծ… այս իշխանությունների պարագայում դա քիչ հավանական էր: Հարկավ, նկատի առնելով օրվա իշխանության ու հատկապես՝ այն գլխավորողի անթաքույց քինախնդրությունը, այլազան ու ակնհայտորեն բռնապետական բարդույթները, հազիվ թե կարելի էր ակնկալել, որ կլինի այլ բան, քան այն, ինչ եղավ. Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը ևս 2 ամսով երկարաձգվեց: Հարցը միայն իրավական աբսուրդը չէ:

Հարցն ու խնդրի բովանդակությունն այն է, որ «Նիկոլի թվի Հայաստանում» դատարանները, մեծ հաշվով ու աննշան բացառություններով, վերածվել են գործադիր իշխանության պատժիչ կույր գործիքի: Իշխանությունները փաստացի նախընտրել են ուժային միջոցներով սահմանափակել այն կենտրոնները, որոնք կարող են հասարակության մեջ կրել այլընտրանքային ազդեցություն։

Բայց այս դեպքում կցանկանայինք մեկ այլ բան նշել, որ ժամանակին, հղում անելով փորձառու խցակիցներին, ընդգծել էր ժամանակակից քաղբանտարկյալներից ևս մեկը. «Կգա մի օր, կմնա մի օր»: Ու այդ օրը, կարծում ենք, այնքան էլ հեռու չէ:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում»

Նմանատիպ նյութեր

Աղբալյանական լինելը պատիվ է․ այսօր լրանում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 36-ամյակը

Աղբալյանական լինելը պատիվ է․ այսօր լրանում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 36-ամյակը

Այսօր լրանում է ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական Միության 36-ամյակը։ Այդ առթիվ միությունը շնորհավորական ուղերձ է հղել․ «1990 թվականի հոկտեմբերի 19-ին հիմնադրվեց ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը՝ համախմբելով ազգային գաղափարներով առաջնորդվող երիտասարդներին և...

ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել

ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել

Պաշտպանության նախարարությունում նոր նշանակումներ են կատարվել։ Տարոն Եղիազարյանը նշանակվել է պաշտպանության նախարարության սպառազինության և տեխնիկական ապահովման վարչության պետ: Նորայր Մկրտչյանը նշանակվել է զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ:...

Քաղապետի թույլտվությամբ հերթական բազմահարկն է կառուցվում, որտեղ անգամ մեքենայի անցնելու տեղ չկա․ փաստաբան

Քաղապետի թույլտվությամբ հերթական բազմահարկն է կառուցվում, որտեղ անգամ մեքենայի անցնելու տեղ չկա․ փաստաբան

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Մի կողմից Տիգրան Ավինյանն ու իր տեղակալները բողոքում են, որ մարզերից մարդիկ գալիս են Երևան ու ստեղծում խցանում, մյուս կողմից` Լենինգրադյան փողոցում (հա, հենց Լենինգրադյան) հերթական բազմահարկի թույլտվությունն են...

Բեռնի կոնվենցիան որոշել էր անհապաղ դադարեցնել հանքարդյունաբերությունն Ամուլսարում․ Նազելի Վարդանյան

  Բնապահպան ակտիվիստները Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման դեմ բողոքի ակցիա են կազմակերպել այն պահին, երբ Համալիրում ընթանում է Երկիր մոլորակի կենսաբազմազանության պահպանմանը նվիրված գլխավոր համաձողովը՝ COP 17-ը։ «Ամուլսարի հանքը...

Փաշինյանը պետք է դադարեցնի Հայաստանը բաժանել հնազանդների ու թշնամիների․ Հարություն Աղա-Սարգսյան

Փաշինյանը պետք է դադարեցնի Հայաստանը բաժանել հնազանդների ու թշնամիների․ Հարություն Աղա-Սարգսյան

Հայոց Եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը գրում է․ «Երբ Փաշինյանը թիրախավորում է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, նա պետք է հասկանա՝ սա հերթական քաղաքական հակառակորդը չէ, որին կարելի է վարկաբեկել, ճնշել ու լռեցնել,սա հայ ժողովրդի...