10 մարզ, 10 հիվանդանոց. ինչո՞ւ է նախարարն օպտիմալացնում ԲԿ-ները․ «Ժողովուրդ»

18 Օգոստոսի, 2025

«Ժողովուրդ»-ը գրում է. «Հայաստանի մարզային առողջապահական համակարգը կանգնած է հերթական «օպտիմալացման» շեմին։ Մարզային ենթակայության հիվանդանոցները մարզպետներից վերցրած և իր կառավարմանը ենթարկած նախարարը հիմա էլ նոր մեգատնօրեններ է ուզում:

Տեղեկացանք, որ ՀՀ առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել նախագիծ (e-draft.am), ըստ որի՝ յուրաքանչյուր մարզում ստեղծվելու է միասնական բժշկական կենտրոն՝ միաձուլման ճանապարհով կլանելով գործող հիվանդանոցներն ու ծննդատները։
Առաջարկվող փաստաթղթում որպես հիմնավորում նշվում է․ «արդյունավետ կառավարելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել յուրաքանչյուր մարզում գործող ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպել»։ Միևնույն ժամանակ որոշ մարզերում՝ Կոտայքում, Շիրակում և Գեղարքունիքում, նախատեսվում է նախարարության անմիջական վերահսկողության ներքո վերցնել նաև ծննդատներ, որոնք տարիներ շարունակ եղել են համայնքային առողջապահության հիմնասյուները։
Նախարար Անահիտ Ավանեսյանը իր հարմարավետության համար անհարմարություններ է պատրաստել մարզերի համար:
Ի՞նչ է ստացվում․

Եթե նախագիծը կյանքի կոչվի, ապա կունենանք 10 մարզային բժշկական կենտրոն, որոնք գրեթե լիովին կախված կլինեն նախարարության որոշումներից․
• «Արագածոտնի մարզի բժշկական կենտրոն»
• «Արմավիր մարզի բժշկական կենտրոն»
• «Արարատի մարզի բժշկական կենտրոն»
• «Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոն»
• «Լոռու մարզի բժշկական կենտրոն»
• «Տավուշի մարզի բժշկական կենտրոն»
• «Կոտայքի մարզի բժշկական կենտրոն»
• «Սյունիքի մարզի բժշկական կենտրոն»
• «Շիրակի մարզի բժշկական կենտրոն»
• «Վայոց ձորի մարզի բժշկական կենտրոն»

Այսինքն՝ բազմամյա պատմություն ունեցող մարզային հիվանդանոցներն ու ծննդատները դադարելու են որպես ինքնուրույն կառույցներ գործելուց։
Իսկ Երևանը, որպես մարզ, դուրս է մնացել Ավանեսյանի ուշադրությունից՝ թերևս քաղաքապետ Տիգրան Ավինյանի հետ խնդիրներ չունենալու համար: Իսկ 10 մարզպետները հնազանդ ենթարկվում են:

Ո՞ւմ համար է այս «օպտիմալացումը»․

Առողջապահության նախարարությունը փորձում է այն ներկայացնել որպես կառավարման արդյունավետության բարձրացում, բայց իրականում հարց է առաջանում․ արդյո՞ք այս քայլը լուծելու է հիվանդների խնդիրները, թե՞ պարզապես նպաստելու է նախարարության համար ավելի «հարմար» համակարգ ստեղծելուն։ «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը ահազանգում է, որ հարցն առավել վտանգավոր է հատկապես ծննդօգնության ոլորտում․ օրինակ՝ եթե Մարտունու կամ Աբովյանի ծննդատները լուծարվեն և միաձուլվեն «մարզային կենտրոնին», ապա ո՞վ է պատասխան տալու այն կանանց ու նորածինների համար, որոնց կյանքը կախված է ժամերի և երբեմն րոպեների ընթացքում հասանելիք բուժօգնությունից։ Իսկ խոշորացումը բերելու է «խոշոր անպատասխանատվության»:
Քաղաքակա՞ն, թե՞ մասնագիտական որոշում․

Ըստ Պողոսյանի՝ օպտիմալացման նախաձեռնությունը հիշեցնում է ոչ թե առողջապահության իրական բարեփոխում, այլ վարչական վերահսկողության ամրապնդման հերթական փորձ։ Մարզային բնակչության համար սա հավասարազոր է բժշկական ծառայությունների մատչելիության կրճատմանն ու անորոշության խորացմանը։

Բժիշկները և համայնքներն արդեն մտահոգված են․ մարզպետարանները շարունակում են լռել, հիվանդանոցների տնօրենները՝ վախվորած հետևել գործընթացին։ Իսկ նախարարությունը շարունակում է ապահովել սեփական կոմֆորտը՝ համակարգը կենտրոնացնելով Երևանի մակարդակում։

Արդյունքում՝ այսօր մարզերում բնակվող յուրաքանչյուր քաղաքացի պետք է հասկանա․ «օպտիմալացում» բառի տակ թաքնված է ոչ թե որակի բարձրացում, այլ մարզային առողջապահության դանդաղ, բայց հետևողական կազմաքանդում»։

 

Նմանատիպ նյութեր

25 միլիոն դրամից ավելի աշխատավարձ և նոր «Տոյոտա»․ Վեհափառի գործով հանրային մեղադրողի ու նրա տիկնոջ  հայտարարագիրը․ 168.am

25 միլիոն դրամից ավելի աշխատավարձ և նոր «Տոյոտա»․ Վեհափառի գործով հանրային մեղադրողի ու նրա տիկնոջ հայտարարագիրը․ 168.am

«Վեհափառ Հայրապետի ու 6 բարձրաստիճան հոգևորականների «գործով» մեղադրող դատախազներից մեկն Արամ Արամյանն էր՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ և Արդարադատության առաջին դասի խորհրդական։ 168.am-ի փոխանցմամբ՝ Արամ Արամյանի «ձեռքբերումներից» մի քանի դրվագներ կան, որոնք ներառված են...

Իրանի խորհրդարանի հանձնաժողովը հաստատել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ նոր օրինագիծը

Իրանի խորհրդարանի հանձնաժողովը հաստատել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ նոր օրինագիծը

Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովը հաստատել է Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ նոր օրինագիծը։ Այս մասին հայտնել է Իրանի պետական ​​հեռուստատեսությունը։ Ըստ առկա տեղեկությունների՝ հանձնաժողովը հաստատել է «Հորմուզի...

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի

Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի

Օգոստոսի 9-ին Արարատյան դաշտում և Երևանում, Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։ Երևանում...

Հայաստանի համար «փոքր պետության» տեսիլքը կործանման ճանապարհ է․ քաղաքագետ

Հայաստանի համար «փոքր պետության» տեսիլքը կործանման ճանապարհ է․ քաղաքագետ

Հայաստանը կարող է ապագա ունենալ միայն մեծ ու հավակնոտ ծրագրերով, գրել է քաղաքագետ Արա Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում։ «Հայաստանի համար «փոքր պետության» տեսիլքը կործանման ճանապարհ է։ «Փոքր պետություն» կարելի է կառուցել Եվրոպայում, Աֆրիկայում, Հարավ-արևելյան Ասիայում,...