Դիանա Գասպարյանը, ամուսինը, սկեսուրն ու սկեսրայրը մեղադրյալի կարգավիճակ ունեն․ Hetq.am

14 Օգոստոսի, 2025

Hetq.am-ը գրում է․

Մեղադրյալի կարգավիճակ ունեն Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը, ամուսինը՝ Վաղարշապատի ավագանու անդամ Արամայիս Միրզոյանն ու վերջինիս ծնողները՝ Աշոտ Միրզոյանն ու Ռուզաննա Ասատրյանը։ «Հետքի» տեղեկություններով՝ նրանց մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման և փողերի լվացման հատկանիշներով։

Մեր տեղեկություններով՝ նախաքննությունը շուտով կավարտվի, և գործը կուղարկվի դատարան։

Հիշեցնենք՝ քրեական վարույթի հիմք է հանդիսացել «Հետքի»՝ 2023թ. դեկտեմբերի 5-ի հրապարակումը՝ «Դիանա Գասպարյանի սկեսուրն Էջմիածնում ապօրինի շինարարություն է սկսել»:

Դիանա Գասպարյանի լիազորությունները դադարեցվել են  2025թ. մայիսի 27-ին ՝ դիմումի համաձայն:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն, ուսումնասիրելով հրապարակումը, նյութերն ուղարկել էր Գլխավոր դատախազություն, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ: Այն միացվել է «Հետք»-ի նույն հրապարակման հիման վրա ավելի վաղ հարուցված վարույթին:

Գրել էինք, որ Վաղարշապատ համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի ամուսնու ընտանիքն Էջմիածնում առանձնատների կառուցման բիզնես է սկսել: Այդ նպատակով, գործընկերների օգնությամբ, ձեռք է բերվել համայնքային հողատարածք և, չսպասելով թույլտվություններին, հողային և բետոնացման աշխատանքներ են կատարվել:

«Նարե Պլյուս» ՍՊԸ-ին տրվել է շինարարության 20 թույլտվություն՝ բնակելի տներ կառուցելու համար: Հողամասի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 1,2 հեկտար, որը բաժանված է 59 առանձին հողամասերի: «Նարե Պլյուս» ընկերության միակ սեփականատերը համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանի սկեսուրն է՝ ավագանու անդամ Արամայիս Միրզոյանի մայրը:

Վաղարշապատ համայնքի ավագանին 2022թ. հունիսի 24-ին արտահերթ նիստով որոշել էր աճուրդային եղանակով վաճառել Վաղարշապատ համայնքի սեփականությունը հանդիսացող Վ. Տերյան փողոց, 971/8 հասցեում գտնվող 0.9 հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասը՝ շինություններ կառուցելու համար: Յուրաքանչյուր քառակուսի մետր հողամասի մեկնարկային գինը սահմանվել է տվյալ հողի կադաստրային արժեքի 200%-ի չափով՝ ընդհանուր 51 մլն 975 հազ. դրամ (1 քմ՝ 5775 դրամ): Վաճառքն իրականացրել է համայնքապետարանի աճուրդային հանձնաժողովը:

Աճուրդի միակ մասնակիցը եղել է Արմավիրի մարզի Արաքս համայնքի ավագանու անդամ Շահեն Շահինյանը: Նա առաջարկել է մեկնարկային գինը՝ 51 մլն 975 հազ. դրամ և հաղթող ճանաչվել: Դրանից հետո համայնքից գնված հողի սեփականատեր է դարձել Դիանա Գասպարյանի ամուսնու մայրը:

Շահեն Շահինյանը Արմավիրի մարզի Արաքս խոշորացված համայնքի ավագանու անդամ է ընտրվել 2021թ. դեկտեմբերի 5-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով: Շահինյանը Դիանա Գասպարյանի սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի աշխատակիցն է:

Հողատարածքը գնելուց և իր սեփականության իրավունքը Կադաստրի կոմիտեում գրանցելուց հետո Շահեն Շահինյանը դիմել է Վաղարշապատի համայնքապետարան՝ հողամասին կից համայնքային սեփականություն հանդիսացող 0,1908 հա մակերեսով հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասն ուղղակի վաճառքով իրեն օտարելու խնդրանքով:

Դիանա Գասպարյանը 2022թ. դեկտեմբերի 13-ին որոշել է մոտ 0,2 հա հողատարածքն ուղիղ վաճառքով օտարել Շահեն Շահինյանին, այս անգամ՝ կադաստրային արժեքով՝ 5 մլն 509 հազ. 350 դրամով (1 քմ՝ 2887,5 դրամ): Այսինքն՝ 1 քմ-ն վաճառվել է կիսով չափ պակաս գնով, քան ամիսներ առաջ հարևանությամբ աճուրդով վաճառված հողատարածքը: Պատճառաբանությունն այն է, որ հողամասը հնարավոր չէ օտարել որպես առանձին գույքային միավոր:

 

Նմանատիպ նյութեր

Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել

Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հայաստանին կոչ է արել մտածել՝ արդյոք երկիրը կկարողանա՞ իր կոնյակը, բանջարեղենն ու մրգերը վաճառել Եվրամիության շուկայում։ Գրում է Ռիա Նովոստին: «Եթե որոշել ես գնալ Եվրամիություն, ինչո՞ւ ես շտապում։ Հստակ որոշե՞լ ես, թե ուր են...

Խայտառակ միջադեպ․ ադրբեջանցիները երեխաներին պատանդ էին վերցրել, մայրը՝ նրանց փրկելիս, կորցրել իր երեք մատները. Տիգրան Քոչարյան

Խայտառակ միջադեպ․ ադրբեջանցիները երեխաներին պատանդ էին վերցրել, մայրը՝ նրանց փրկելիս, կորցրել իր երեք մատները. Տիգրան Քոչարյան

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը գրում է. «Փաստորեն խայտառակ միջադեպ էր երեկ, ադրբեջանցին երեխեքը պատանդ էր վերցրել , մայրը ռուկոպաշնի էր մտել երեխեքը փրկելու համար, վիրավորում է ստացել ու երեք մատ կորցրել։ Առնվազն 4 անմեղ զոհ կարող էինք ունենալ։ Ու չասես, գյուղապետ,...

Ադրբեջանցին զենքն ուղղել էր երեխաների ուղղությամբ. նոր մանրամասներ. «Ազատություն»

Ադրբեջանցին զենքն ուղղել էր երեխաների ուղղությամբ. նոր մանրամասներ. «Ազատություն»

Սյունիքի Շաքի գյուղում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջ քույրը՝ Արփի Ավետիսյանը «Ազատությանը» մանրամասեր է պատմել երեկ տեղի ունեցած միջադեպից: Այժմ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցում բուժում ստացող 39-ամյա Անի Ավետիսյանը, քրոջ խոսքով, բազմաբեկոր...

Եվրոպական համայնքը չի կարող պարզապես դիտորդի դերում մնալ. Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում

Եվրոպական համայնքը չի կարող պարզապես դիտորդի դերում մնալ. Նարեկ Կարապետյանը՝ ԵԽԽՎ-ում

Ուղիղ 24 ժամ առաջ Հայաստանի Հանրապետությունում սարսափելի դեպք է տեղի ունեցել՝ մի երկրում, որը վերջին տարիներին արել է հնարավոր ամեն ինչ՝ բոլոր հարևանների հետ լավ հարաբերություններ կառուցելու համար։ Այս մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր Նարեկ Կարապետյանը՝ ելույթ...

Քննչական կոմիտեն ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան

Քննչական կոմիտեն ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան

Քրեական վարույթի շրջանակում Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվել դատարան: Այս մասին հայտնում են ՀՀ Քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ երեկ մամուլում...