Եթե այսօր պաշտպան չենք կանգնում տեղական տնտեսվարողին, վաղը մարզը կունենա փակված բիզնեսներ․ Մհեր Մելքոնյան

14 Օգոստոսի, 2025

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը գրել է․

«Վերջին շրջանում Շիրակի մարզում նկատվում է խոշոր սուպերմարկետների և հիպերմարկետների ակտիվ ներթափանցում։ Առաջին հայացքից այս երևույթը կարող է ընկալվել որպես տնտեսության «զարգացման», սպառողի ընտրության ընդլայնման կամ սպասարկման որակի բարձրացման դրսևորում։ Սակայն, եթե խորանանք, ակնհայտ է դառնում, որ այս գործընթացը թաքցնում է մի ամբողջ շարք տնտեսական և սոցիալական ռիսկեր, որոնք երկարաժամկետում կարող են խաթարել մարզի տնտեսական կայունությունը:
Ո՞ւմ հաշվին է զարգանում ցանցային առևտուրը մարզում։
Պատասխանը ցավալիորեն պարզ է՝ փոքր ու միջին տնտեսվարողների հաշվին։ Շիրակի մարզում գործող հարյուրավոր մանր խանութներ, ընտանեկան բիզնեսներ և տեղական արտադրությամբ զբաղվող անհատներ, պարզապես չեն կարող մրցել խոշոր ցանցերի բիզնես մոդելի հետ։ Վերջիններս գործում են ամբողջ հանրապետությունում կամ անգամ տարածաշրջանային մակարդակով, ունեն մատակարարման կենտրոնացված համակարգ, խոշոր ներմուծումներ, գնի ճկուն քաղաքականություն, և իհարկե՝ մարքեթինգային հսկա ռեսուրս։
Ի՞նչ է ստանում մարզը։
✓Սպառող՝ ով կարճաժամկետում գուցե ձեռք է բերում մի քանի ապրանք 10% ավելի էժան,
-Բայց նաև՝ տեղական խանութ, որը փակվում է վաճառքի կտրուկ անկման պատճառով,
-Արտադրող, ում պանիրը, հյութը, կամ միսը չի հասնում սուպերմարկետի վաճառասրահ՝ որովհետև «չի համապատասխան չափորոշիչներին» կամ «դեռ բավարար ծավալ չունի»,
— Երիտասարդ, ով ի վերջո լքում է գյուղը՝ որովհետև ընտանեկան բիզնեսը այլևս եկամտաբեր չէ,
-Համայնք, որն աստիճանաբար կորցնում է իր տնտեսական ինքնությունը:
Մարզային տնտեսությունը չի կարող դիմանալ այնպիսի ճնշման, երբ խոշոր կապիտալը մուտք է գործում առանց որևէ պատասխանատվության՝ ոչ տեղական աշխատաշուկայի, ոչ տեղական արտադրողի, ոչ համայնքային կայունության առջև։
Պետք է հստակ ասել՝ սա ոչ միայն տնտեսական, այլ քաղաքական խնդիր է։
Ո՞րն է պետության դերը՝ պաշտպանել մրցակցային դաշտը, թե՞ թույլ տալ, որ այն մոնոպոլիզացվի։ Ո՞վ է ապահովելու, որ համայնքային տնտեսությունը չփլուզվի հանուն ցածր գների տեսքով քարոզվող կեղծ «զարգացման»։
Իմ դիրքորոշումը միանշանակ է՝
✓ Շիրակի մարզում տնտեսական զարգացումը պետք է կառուցվի հենվելով տեղական ռեսուրսի վրա, ոչ թե կենտրոնացված կապիտալի ներմուծման։
✓ Պետք է ստեղծել արդար մրցակցային պայմաններ, որտեղ ՓՄՁ-ները կարող են գոյատևել և զարգանալ։
✓ Պետությունը պարտավոր է մշակել ռազմավարություն՝ խոշոր ցանցերի մուտքը մարզեր կարգավորելու համար, այդ թվում՝
-Տեղական արտադրանքի պարտադիր ընդգրկում ցանցերում
— Համայնքներում գործող ՓՄՁ-ների համար հարկային կամ լիցենզավորման արտոնություններ
-Տեղական տոնավաճառների և կոոպերատիվների խրախուսում
-Արտադրողների և փոքր ձեռնարկությունների համար մարքեթինգային աջակցություն:
Սա մեր տարածաշրջանի սոցիալական անվտանգության հարցն է:
Եթե այսօր պաշտպան չենք կանգնում մեր տեղական տնտեսվարողին, ապա վաղը մարզը կունենա փակված բիզնեսներ, անգործությամբ հիասթափված երիտասարդություն և աճող կախվածություն՝ կենտրոնացված մատակարարումից։ Դա ուղիղ ճանապարհ է դեպի տնտեսական գերակայություն՝ առանց իրական զարգացման։ Անհրաժեշտ է մշակել հավասարակշռված քաղաքականություն՝ որը կպահպանի տեղական տնտեսության կենսունակությունը և համայնքային կայունությունը»։

Նմանատիպ նյութեր

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Մոսկվան պատրաստ է վերսկսել եռակողմ բանակցությունները. Պուտին

Ուկրաինայի կորցրած հողերը «նրանց տարածքը» չեն, դրանք պատմականորեն ռուսական հողեր են, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կիևի համար անտեղի է խոսել որևէ տարածքային կորստի մասին։ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները քվեարկել են Ռուսաստանի հետ վերամիավորման...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները հստակ են․ ժամանակն է ընտրություն կատարել. Արթուր Խաչիկյան

Քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկու կարևոր իրադարձություն, որոնց պետք է հետևել Հայաստանում։ Առաջինը՝ ԵԱՏՄ-ի վերջերս հրապարակած շատ հստակ զեկույցն է, որտեղ մանրամասն ներկայացված են Հայաստանի՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու հետևանքները։...

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն Սարգսյան

Թրամփն այսօր սոցիալական ցանցում հայտարարել է, որ Իրանը ամեն ինչ անում է՝ ԱՄՆ-ում վառելիքի գները բարձրացնելու համար՝ միջանկյալ ընտրություններին ընդառաջ: Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։ «Այս մասին ես գրել էի դեռ երկու օր առաջ՝ ընդգծելով, որ վառելիքի...

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է․ Իշխան Սաղաթելյան

Քոչարյանների կալանավորումը Փաշինյանի վրեժխնդրությունն է, նրա հերթական ապօրինի, կեղտոտ, կարած գործը։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝...

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածուի՝ երեխային հեռախոս խոստանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Մասիսի քաղաքապետի՝ ՔՊ-ի թեկնածուի կողմից բարեգործության արգելքը խախտելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել։ Կոմիտեից հայտնում են, որ վարույթը նախաձեռնվել է հանրաքվեի կամ ընտրության ժամանակ բարեգործության...