Ամենայն հավանականությամբ, կալանքը երկարաձգելու միջնորդություն է ներկայացվելու․ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ

11 Օգոստոսի, 2025

Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը գրում է․

«Վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի ձերբակալումը: Այսինքն, այն հիմնական ապօրինություններից մեկը, որը տեղի էր ունեցել մինչև Սամվել Կարապետյանի երկու ամսով կալանավորելու որոշումը: Վերաքննիչ քրեական դատարանի միայն մեկ դատավոր է, ով կարող էր համաձայնել Սամվել Կարապետյանի կալանքի իրավաչափության հետ, և դա ամենացածր վարկանիշ ունեցող դատավոր Արմեն Դանիելյանն էր:

Վերաքննիչ քրեական դատարանի այլ դատավորներ արդեն իսկ արձանագրել են, որ Սամվել Կարապետյանի թե՛ ձերբակալումը, թե՛ խուզարկությունը եղել են ապօրինի: Չնայած դրան՝ Սամվել Կարապետյանը դեռևս կալանավորված է, արդեն իսկ 53 օր: Կալանքը մինչ այս պահը չի վերացվել, և ամենայն հավանականությամբ, առկա իրավիճակում այն երկարաձգելու միջնորդություն է ներկայացվելու, որը պետք է լուծի Դատարանը»:

Նմանատիպ նյութեր

Մեզանից որևէ մեկը չի պատրաստվում կողմ քվեարկել «Ալիևյան Սահմանադրության»-ը․ Աննա Գրիգորյան 

  «Հիմա՝ ֆունդամենտալ հարցին։ Դուք Ձեր ելույթում էլ ասացիք, որ խորհրդարանի և նաև Ձեր պրոֆիլային հանձնաժողովի անկյունաքարային հարցը լինելու է Սահմանադրության հարցը։ Ես ուզում եմ՝ շատ հստակ ասեք՝ արդյո՞ք այդ նոր տեքստի մեջ, որը հայ...

Ո՞վ է Գարեգին Բ–ի գործով նոր 29–ամյա դատավորը

Ո՞վ է Գարեգին Բ–ի գործով նոր 29–ամյա դատավորը

Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործը մակագրվել է 29–ամյա դատավոր Սերժ Ռուշանյանին, որը շատ համեստ կենսագրություն ունի։ Պարզվում է, որ նա դատավոր է նշանակվել 2023–ի հուլիսին, իսկ մինչ այդ վերջին աշխատավայրը եղել է ՀՀ արդարադատության...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրիյ Սիբիհայի հետ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից: Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնում վերանշանակվելու առթիվ: Զրուցակիցները քննարկել են...

ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե չի կարող լինել. Խանդանյանը՝ Գալուզինի հայտարարության մասին

ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցով հանրաքվե չի կարող լինել. Խանդանյանը՝ Գալուզինի հայտարարության մասին

Առաջիկա ամիսներին Հայաստանում չի կարող անցկացվել հանրաքվե մի հարցի շուրջ, որը երկրում չի քննարկվել։ Այս մասին օգոստոսի 11-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ մեկնաբանելով...

Տարակուսելի կլինի, որ չհարգեք անձնագիրը, որով Գարեգին Երկրորդ է գրված․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց

  «Դուք ձեր նախընտրական ծրագրում սևով սպիտակի վրա նշել էիք, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը պետք է փոխվի։ Ես ուզում եմ հասկանալ՝ արդյո՞ք դուք նախատեսում եք Սահմանադրության խախտում, որով պետությունն իրավունք չունի...