Այս հանդիպումը կարևոր էր Թրամփի՝ պատերազմի դադարեցմանը հասնելու քաղաքականության համար․ Գարիկ Քեռյան

7 Օգոստոսի, 2025

Քաղաքագետ Գարիկ Քեռյանը գրել է.

«Կրեմլում կայացած Պուտին — Ուիտկոֆֆ հանդիպումը շատ կարևոր էր պատերազմի դադարեցմանը հասնելու Թրամփի քաղաքականության համար: Իհարկե, ոչ ոք չի կասկածում, որ երեք տարի ձգվող ռազմական գործողությունները հյուծում են նաև Ռուսաստանին և այն ավարտելու ձգտում կա նաև Կրեմլում: Սակայն Պուտինի համար Պատերազմը կարող է ավարտվել միմիայն Ռուսաստանի կողմից գրավված տարածքների Ուկրաինայից անջատման ճանաչմամբ: Սա է իրականությունը: Կգնա՞ այդ քայլին Զելենսկին, թե ոչ: Ամենայն հավանականությամբ ոչ, որովհետև դա կլինի անձամբ իր և իր քաղաքական թիմի ծանր վախճանը անկանխատեսելի հետևանքներով: Ուրեմն ո՞րն է ելքը: Ամենաիրատեսական սցենարը իմ կարծիքով սա է: ԵՄ առաջատար եռյակը՝ Մակրոն/Մերց/Ստարմեր, համոզում է Զելենսկուն հրաժարական տալ ՝ տրամադրելով անվտանգության երաշխիքներ: Նոր ժամանակավոր կառավարությունը ստորագրում է զինադադարի և ստեղծված ստատուս քվոյի անժամկետ պահպանման համաձայնագիր՝ ԱՄՆ երաշխավորությամբ: Ռուս-ուկրաինական շփման գծում ստեղծվում է ութ կիլոմետրանոց ապառազմականացված գոտի, ինչպես, որ գոյություն ունի Կորեայում: Ուկրաինայում տեղի են ունենում նոր ընտրություններ, և կազմվում է նոր լեգիտիմ կառավարություն: Հայտարարվում է ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների 30 տարվա մորատորիում: Երեք տասնամյակ անց, հանոզված եմ, որ նոր քաղաքական սերնդի գործիչները, բոլորովին այլ իրավիճակում, երբ մարած կլինի նաև թշնամությունը, կգտնեն լուծումներ առանց արյունահեղության: Այս դեղատոմսը անշահախնդիր և անվճար տալիս եմ, բարով վայելեք: Խաղաղության Նոբելյան մրցանակից ամենայն հավանականությամբ չեմ հրաժարվի: Խաղաղություն բոլորին: Մարդուն կյանքը մեկ անգամ է տրվում, և ոչ մի վեհ գաղափար չի արդարացնում մարդուն կյանքից զրկելը»:

Նմանատիպ նյութեր

Չենք հաշտվելու և մեր սկսածը հասցնելու ենք ավարտին․ Իշխան Սաղաթելյան

Ձեզանից յուրաքանչյուրի ներկայությունը շատ կարևոր է։ Դուք, ովքեր ոտքի եք կանգնում, ասում եք՝ դեմ ենք այս իշխանություններին, հաշտ չենք այս իրավիճակի հետ և, չնայած այսքան բռնություններին ու ճնշումներին, պատրաստ ենք պայքարել,...

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

Արամ Վարդևանյանը ընդունել է ՀՀ-ում Չեխիայի արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Արամ Վարդևանյանը հոկտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկին։ Հանդիպմանը մասնակցել են նաև «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Վրույր Այվազյանն ու Լենա...

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

Փաշինյանի և Ադրբեջանի՝ Հայաստանի մասին պատկերացումները գրեթե 100 տոկոսով համընկնում են․ Խաչատրյան 

https://youtu.be/yon2vulQ6xI   «Դա նշանակում է, որ Փաշինյանն ընդունում է՝ նախորդ ընտրություններում ձախողվել է։ Որովհետև իր հիմնական ուղերձն ի՞նչ էր․ եթե իմ օգտին չքվեարկեք, եթե երկու երրորդի չափով ձայն չհավաքեմ, պատերազմ կլինի և այլն։ Մարդիկ նրա շանտաժին...

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Ձերբակալվել է Էրդողանի նախկին գլխավոր խորհրդականը

Թուրքիայում շարունակվող ֆոնդային հետաքննության շրջանակում, որն առնչվում է բաժնետոմսերի գների արհեստական բարձրացմանն ու կասկածելի ֆինանսական հոսքերին, կալանավորվել են մի շարք անձինք։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։ Նրանց թվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ...

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | ՀՅԴ հանրահավաքը՝ Արտաշատում

Արտաշատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն անցկացնում է ամփոփիչ հանրահավաք։ Հանրահավաքը տեղի է ունենում Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնի հրապարակում։ Հանրահավաքն առաջարկում ենք դիտել ուղիղ...