37.000 դրամ ստացող բնակիչը կհամարվի հարուստ և կզրկվի աղքատության նպաստից. Արև Աբելյան

7 Օգոստոսի, 2025

Լրագրող Արև Աբելյանը գրել է․

«Գորիսում այսօրվա դրությամբ մեկ կգ վարունգն արժե 600 դրամ, իսկ ձմերուկի կգ-ը 250 դ է։ Լոլիկի գինը չի իջնում 300֊ից, իսկ ամենաէժան միրգը դեղձն է, որի կգ֊ն արժե 500 դրամ։
Մյուս մրգերի գինը տատանվում է 600-1000դ, իսկ կեռասը հասնում նաև 3000-ի։
Այս տարվա սկզբից Սոց նախարարությունը պիլոտային ծրագրով Սյունիքի մարզում մեկնարկել է նոր ծրագիր, ըստ որի նվազագույն զամբյուղի չափով գումար ստացողները (անգամ միայնակ թոշակառուները) կզրկվեն նպաստից։
Այսինքն, 37000 դրամ ստացող բնակիչը կհամարվի հարուստ և կզրկվի աղքատության նպաստից։
Հիմա ամեն մեկը թող հաշվարկ անի։
Եթե 37000 դրամ թոշակ ստացող քաղաքացին ամսվա մեջ ամեն մրգից, բանջարեղենից գնի ընդամենը մեկ կգ, էլի եմ կրկնում ամսվա մեջ` 1 կգ, բայց ամեն ինչից, կբավարարի՞ արդյոք այդ գումարը։
Հիշեցնեմ, որ, ամառվա վերջին ամիսն է, մրգերի ու բանջարեղենի ամենաառատ ժամանակահատվածը։
Դեմն էլ ձմեռ կա,
+ կոմունալներ»:

Նմանատիպ նյութեր

Գրիգորյանի՝ հենց այս պահին արված քաղաքական հայտը կարող է լինել նաև «սպառնալիք Փաշինյանին»․ քաղաքագետ

Գրիգորյանի՝ հենց այս պահին արված քաղաքական հայտը կարող է լինել նաև «սպառնալիք Փաշինյանին»․ քաղաքագետ

Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը գրում է․ Հայաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, հստակ արձանագրելով Նիկոլ Փաշինյանի դիրքերի թուլացումը և ՔՊ առաջնորդի «մաշվածության սահմանաչափը», որոշել է (կամ նրա փոխարեն են որոշել) հայտարարել իր քաղաքական...

Չարենցավանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել․ մեկ տուժած կա

Չարենցավանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել․ մեկ տուժած կա

Նոյեմբերի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։10-ի սահմաններում Ֆանտան-Չարենցավան ավտոճանապարհին՝ Չարենցավանի կամրջի հարևանությամբ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 27-ամյա Նարեկ Ս․-ի վարած «Chevrolet Colorado» մակնիշի, 60-ամյա Գրիգոր Մ․-ի վարած...

Արսենը խցակիցներին ասել է՝ կրծքի հատվածում այրոցներ ունի, ներարկում է արվել. դիտորդական խմբի ղեկավար. «Ազատություն»

Արսենը խցակիցներին ասել է՝ կրծքի հատվածում այրոցներ ունի, ներարկում է արվել. դիտորդական խմբի ղեկավար. «Ազատություն»

Կալանավայրում ընդդիմադիր գործիչ Արսեն Գևորգյանի մահից հետո Նուբարաշենի բանտ է այցելել Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդների խումբը և զրուցել Գևորգյանի խցակիցների ու բանտի ղեկավարության հետ՝ փորձելով պարզել մահվանը նախորդած...

Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում․ ավտոմեքենայից հափշտակել են 8 մլն դրամ. Շամշյան

Խոշոր չափի գողության դեպք՝ Երևանում․ ավտոմեքենայից հափշտակել են 8 մլն դրամ. Շամշյան

Հոկտեմբերի 29-ին անձնական ունեցվածքի խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այդ օրը ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի վարչություն է դիմել Երևան քաղաքի Վերին Անտառային...

Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

Մոսկվայում մեկնարկել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նեղ կազմով նիստը։ Նիստը բացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նիստին մասնակցում են Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը և...