Իշխանությունների կողմից ընթանում են տեղապահ խամաճիկ-քահանայի փնտրտուքներ. Հայտարարություն

6 Օգոստոսի, 2025

«Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի տեղեկություններով՝ պետական-քաղաքական կենտրոններից վարվում են գաղտնի բանակցություններ մի շարք քահանաների հետ՝ առաջարկելով նրանց զբաղեցնել «տեղապահի» դիրք՝ Հայոց Եկեղեցու գահակալի լիազորությունները քաղաքական վերահսկողության տակ վերցնելու նպատակով։ Նման «քահանայից տեղապահ, տեղապահից հովվապետ պատրաստելու» սցենարը սրբապղծություն է, իշխանազավթման փորձ և դավադրություն՝ ուղղված և՛ եկեղեցու կանոնական կարգի, և՛ Հայաստանի Հանրապետության սահմանադրական հիմքերի դեմ»։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը։

«Հիշեցնում ենք, որ եկեղեցու առաջնորդության հարցերը բացառապես կանոնական իրավասության դաշտում են։ Պետական կառույցի յուրաքանչյուր ներգրավում այդ գործընթացում համարժեք է հակասահմանադրական միջամտության։ Ցանկացած «տեղապահ»-ի քաղաքական նշանակում կնշանակի եկեղեցու ներսում իշխանության ապօրինի ինստալացիա, որի հետևանքը կդառնա խորը պառակտում և միջազգային հեղինակազրկում։ Այս գործընթացին մասնակցող պաշտոնյաները և միջնորդները կրելու են անձնական իրավական պատասխանատվություն՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, խղճի և կրոնական ազատությունը խաթարելու, ինչպես նաև համայնքի նկատմամբ թշնամանք հրահրելու հատկանիշներով։

Դիմում ենք հոգևոր դասին. յուրաքանչյուրին, ում ուղղված է նման անպատվաբեր առաջարկ, հստակ հորդորում ենք մերժել այն։ Քահանան, որ համաձայնում է քաղաքական «տեղապահության», դուրս է գալիս եկեղեցու կանոնական հնազանդությունից և վերածվում է գործիքի՝ եկեղեցու ինքնավարության դեմ։

Այդպիսի քայլը գնահատվելու է որպես դավաճանություն ուխտին և համագործակցություն՝ եկեղեցու ներքին կազմը քայքայելու քաղաքական սցենարի հետ։

Զգուշացնում ենք պետական պաշտոնյաներին. եկեղեցու ղեկավարման վրա ազդելու, «տեղապահ» ներմուծելու կամ ընտրական ընթացակարգը «կարգավորելու» ցանկացած փորձ փաստաթղթավորվելու է և առաջ է տանելու ինչպես ներպետական, այնպես էլ միջազգային իրավական գործընթացներ։ Այս վայրկյանից սկսած՝ յուրաքանչյուր քայլ արձանագրված է։

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը շարունակելու է գործող դիտարկումն ու փաստահավաք աշխատանքը՝ անհրաժեշտության դեպքում հրապարակայնացնելու ներգրավված անձանց ու շղթաների մասին տվյալները։

Պահանջում ենք դադարեցնել այս դավադրությունը»,–ասված է հայտարարության մեջ։

 

Նմանատիպ նյութեր

Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում

Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում

Կառավարության նոր ծրագրով նախատեսվում է Ռուսաստանի հետ գործընկերային հարաբերությունների վերափոխում և խորացում․ «Շարունակվելու է Ռուսաստանի Դաշնության հետ փոխշահավետ բազմոլորտ համագործակցությանն ուղղված երկխոսությունը՝ հավասարակշռված և հավասարակշռման արտաքին...

«Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը»․ Կառավարության 5-ամյա ծրագիրը

«Ապահովվելու է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը»․ Կառավարության 5-ամյա ծրագիրը

Կառավարության հերթական նիստում կքննարկվի ՀՀ Կառավարության հնգամյա ծրագիրը։ Քննարկվելու է նաև հոգևոր անվտանգության և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու «բարենորոգման» օրակարգը։ «Արժեքահենք հոգևոր կյանք ունենալու խնդրի լուծման համար Հայաստանյայց Առաքելական Սուրբ...

1 զոհ, 5 վիրավոր․ «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի․ Շամշյան

1 զոհ, 5 վիրավոր․ «Գազ 53»-ը Ճամբարակից Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի․ Շամշյան

Այսօր՝ օգոստոսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21:20-ի սահմաններում «Գազ 53» մակնիշի առանց համարանիշի բեռնատարը Ճամբարակ քաղաքից դեպի Վահան գյուղ տանող ճանապարհին վրաերթի է ենթարկել 6 հետիոտնի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է...

Պետք է ձգտել նրանց արժանապատվությանը․ Ոսկանյան

Պետք է ձգտել նրանց արժանապատվությանը․ Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․ «Արցախի գերեվարված արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի բանտից հղած ուղերձը, իրոք, շատ հուզիչ է՝ «Մենք նստած ենք, բայց ծնկաչոք չենք»։ Այն որ մեր հայրենակիցները նստած են Բաքվի բանտերում համազգային մեր ամոթի...

ԵՄ ինտեգրում, հարաբերությունների խորացում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ․ hրապարակվել է Կառավարության 2026-2031 ծրագիրը

ԵՄ ինտեգրում, հարաբերությունների խորացում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ․ hրապարակվել է Կառավարության 2026-2031 ծրագիրը

ՀՀ Սահմանադրության 151-րդ հոդվածի համաձայն՝ Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը: Վերոնշյալի կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է Հայաստանի Հանրապետության...