Աղվան Արշակյանի կալանքը վերացնելու վերաբերյալ միջնորդությունները մերժվել են․ Վարազդատ Հարությունյան

5 Օգոստոսի, 2025

Փաստաբան Վարազդատ Հարությունյանը գրել է․

«Արձանագրումներ Աղվան Արշակյանի գործի և առողջական վիճակի վերաբերյալ.
Ա) Այսօր և՛ Վերաքննիչ քրեական դատարանը (Մ. Հարությունյան) և՛ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը (Գնել Գասպարյան) մերժեցին Աղվան Արշակյանի կալանքը վերացնելու համապատասխան միջնորդությունները: Դատական ակտերը դեռևս չենք ստացել, ուստի բովանդակային առումով կանդադառնանք հաջորդիվ:
Դեռևս երկու արձանագրում միայն.
ա1) Գնել Գասպարյանն ինքն էր սահմանել ԱՆՀԱՊԱՂ փորձաքննություն նշանակելու նախաքննություն իրականացնող մարմնի պարտականությունը, ինչը չի կատարվել շուրջ 25 օր, որի ընթացքում [փաստագրված] էապես վատթարացել է Աղվան Արշակյանի առողջական վիճակը:
ա2) գործում ոչ միայն չկա Աղվան Արշակյանի կողմից գոյություն չունեցող հանցագործությանն առնչություն ունենալու մասին փաստ, այլ` ճիշտ հակառակը` գործում առկա ապացույցներով փաստված է, որ նա ՈՐԵՎԷ բանից տեղյակ չի եղել (Մ.Հարությունյանին հայտնի է ամեն ինչ):
Բ) Նախորդիվ համանման միջնորդությունը մերժվել էր հսկող դատախազ Հայկ Հովհաննիսյանի կողմից, այն հիմնավորմամբ, որ դեռևս դատաբժշկական փորձաքննության եզրակացություն չկա: Խոսքն այն դատաբժշկական փորձաքննության մասին է, որն ըստ դատական ակտի պետք է նշանակվեր անհապաղ, սակայն չի նշանակվել ու հսկող դատախազը ոչինչ չի արել այդ ուղղությամբ:
Գ) «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը հրաժարվում է իրականացնել Աղվանի հիվանդանոցային հետազոտում (բուժում էլ չէ` ընդամենը հետազոտում) և բավարարվում սիմպտոմատիկ բուժման առաջարկներով (օրինակ` ճնշում կամ ջերմություն իջեցնող հաբեր): Բանտային բժշկությունը նրա հետ վարվում է ճիշտ այնպես, ինչպես Սոլժենիցինի հետ 1953թ. վարվել են ստալինյան ГУЛАГ-ում` նրա մոտ քաղցկեղ ախտորոշեվելուց հետո:
Դ) Աղվան Արշակյանի առաջիկա հետազոտումն ըստ բուժող արտասահմանցի բժիշկի նշանակված է սեպտեմբեր ամսին, սակայն կալանքի ժամանակ սկսված և չդադարող ախտանիշների պարագայում հետազոտումը պիտի արվի օր առաջ, քանի որ Աղվանի մոտ [դեռևս] հաղթահարված քաղցկեղն ամենավտանգավոր և ագրեսիվ տեսակներից է ու ցանկացած ախտանիշի դեպքում հապաղելը կարող է ճակատագրական լինել:
Ե) 2-ամսյա կալանքից անցել է 40 օր, սակայն կալանքի համատեղելիությունը պարզելու նպատակով 25 օր ՈւՇԱՑՈւՄՈՎ նշանակված դատաբժշկական փորձաքննությունը դեռևս չի իրականացվել:
Զ) ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները դեռևս օրեր առաջ այցելել են Աղվանին և համոզվել («թուղթ ու գրիչով» արձանագրել), որ նրա ձախ ձեռքն ու ոտքը չեն աշխատում, կենցաղվարության մեջ առանց խցակիցների օգնության հնարավոր չէ: Նման պայմաններում անձին անազատության մեջ պահելը Կոնվենցիայի 3-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի կոպիտ խախտում է` «անմարդկային, նվաստացուցիչ ու դաժան վերաբերմունք»:
Է) Աղվան Արշակյանն իսկապես անմեղ է և շուտով բոլորը համոզվելու են բաց ու հրապարակային դատավարության ժամանակ (ինչպես գիտեք գործով հայտատարվել է նախաքննության ավարտ): Այդ պայմաններում ու նման առողջական վիճակով նրան բանտային կալանքի տակ պահելը և՛ իրավաչափ չէ և՛ ոչ էլ մարդկային առումով ընկալելի: Ի՞նչ պիտի աներ ու ինչպե՞ս պիտի խոչընդոտեր քննությանը նման առողջական խնդիրներ ունեցող, նախկինում երբևէ չարատավորված երիտասարդ այս տղան, օրինակ` տնային կալանքի պայմաններում:
Ը) Մենք գործ ունենք մարդատյաց ու բռնապետական համակարգի հետ:
Հետագա քայլերի մասին կտեղեկացնենք հաջորդիվ:
Հ.Գ. Բոլորի արածներն էլ (օրինակ` ԴԱՏԱՎՈՐ Վազգեն Ռշտունու) ու [հատկապես] չարածներն էլ (մյուսների) հայտնի են, ուստի «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն» և «Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, քանզի նրանցն է երկնքի արքայությունը»:

Նմանատիպ նյութեր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։ Shamshyan.com-ի...

Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն. Գերասիմ Վարդանյան

Պատերազմը չի ավարտվել, այն շարունակվում է մեր ինքնության, մեր եկեղեցու, մեր ազգային արժեքների և մեր տեսակի դեմ։ Մեր հայրենիքը մկրատով կտրատում են և ամեն օր մի կտոր նվիրում թշնամուն։ Այս մասին Արտաշատում հայտարարել է ՀՅԴ...

Սեդրակ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 10-ին

«Այստեղ իրավական առումով պետք է տարանջատել մի քանի հարց։ Նախ՝ նախորդիվ դատարանը չէր արձանագրել հիմնավոր կասկածի առկայությունը, իսկ ներկայումս հավելյալ տեղեկություններ չեն ներկայացվել, որոնք կհաղթահարեին դատարանի նախկին որոշմամբ...

Գազի թանկացման հարցում արդեն որոշել են․ «Կարճ ասած»

Ձմռանն ընդառաջ՝ մարզերի շատ քաղաքացիներ, որոնք տունը գազով են ջեռուցում, նաև սկսել են գնել փայտ ու քարածուխ։ Վստահ են, որ գազը թանկանալու է կամ գուցե ընդհանրապես Ռուսաստանը կտրի, քանի Հայաստանի ղեկավարը...

Հայ ազգն ու ժողովուրդն էլ են հասկանում, որ սա ընդամենը վրեժխնդրություն է․ պատգամավորը՝ Քոչարյանների դեմ գործի մասին 

«Դատախազության գործելաոճը չի փոխվում։ Ինչպես եղել են, ինչքան հասկանում եմ, այդպես էլ շարունակում են գործել՝ որպես կամակատարներ։ Այսօրվա դատավարությունը ամբողջ Նիկոլ Փաշինյանի՝ մեկ անձի հրամանի շարունակությունն է, կարող ենք ասել, որովհետև...