Իմ և իմ պայքարի ընկերների դեմ հնչող մեղադրանքները շինծու են և կեղծ. Միհրան Մախսուդյան

5 Օգոստոսի, 2025

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ներկայացրել է պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանի նամակը կալանավայրից.

«Սիրելի հայրենակիցներ,
Իմ կյանքի ամենածանր հարվածները ստացել եմ դեռ պատանի տարիքում՝ պատերազմի դաշտում կորցնելով հորս, պապիս և եղբորս։ Նրանք, ինչպես բազմաթիվ հայորդիներ, իրենց արյամբ են կերտել մեր անկախությունն ու պետականությունը։
Ամբողջ կյանքս ես նվիրել եմ իմ հայրենիքին՝ իմ հողին ու ջրին։ Երեսուն տարի շարունակ՝ թե՛ մարտի դաշտում, թե՛ խաղաղ պայմաններում, պայքարել եմ թշնամու դեմ և պատրաստ եմ պայքարել մինչև վերջին շունչս՝ հանուն մեր երկրի ու ժողովրդի։
Այս օրերին իմ և իմ պայքարի ընկերների դեմ հնչող մեղադրանքները շինծու են և կեղծ։ Դրանք նպատակ ունեն սրբապղծել մեր մաքուր նպատակները, վարկաբեկել մեր գաղափարական պայքարը։ Բայց ճշմարտությունը վաղ թե ուշ հաղթելու է։
Ես միշտ պաշտպանել եմ իմ հայրենակիցներին և պաշտպանելու եմ՝ անկախ ամեն ինչից։
Այս պահին համերաշխության ու տոկունության կարիք ունի ոչ միայն յուրաքանչյուր պայքարի ընկերս, այլև նրանց ընտանիքները, մեր ամբողջ հասարակությունը։
Արդարությունը հաղթելու է։
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին։
Հավատարիմ մնում եմ իմ երդմանը՝ ծառայել հանուն հայրենիքի»։

Նմանատիպ նյութեր

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Պտղնիում. վիրավոր կա

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Պտղնիում. վիրավոր կա

Նոյեմբերի 16-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 01:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վերին Պտղնի գյուղում գտնվող...

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր․ բուժքույրը ձերբակալվել է

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր․ բուժքույրը ձերբակալվել է

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Նուբարաշեն» տարածքային բաժնում նախապես ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի խցերից մեկում առկա են թմրամիջոցներ և արգելված իրեր։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից։...

Արմավիրում հրդեհ է բռնկվել կենցաղային տեխնիկայի վերանորոգման սրահում. կանխվել է հրդեհի տարածումը

Արմավիրում հրդեհ է բռնկվել կենցաղային տեխնիկայի վերանորոգման սրահում. կանխվել է հրդեհի տարածումը

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 00:01-ին, Արմավիրի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող կենցաղային տեխնիկայի վերանորոգման սրահում։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության...

Էլ գող փիսո, էլ քաչալ շուն․ ընդդիմությունն ընդամենը լսումներ է արել՝ ինչու եք խառնվել իրար․ Քրիստինե Վարդանյան

  «Սիրելի հայրենակիցներ, կհարցնեք՝ ինչ է տեղի ունեցել, ինչ է կատարվում իշխանության հետ, ինչու են այսքան վրդովվել։ Սիրելի հայրենակիցներ ջան, ընդդիմությունը լսում է արել, ընդամենը լսումներ արել, ոչ մի այլ բան տեղի չի ունեցել....

Ժողովուրդն ասաց․ «չի լինի՝ չի լինի»․ Համակերպվե՛ք դրա հետ․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին 

«Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր՝ ասում էր, որ եթե իր օգտին չքվեարկեք ոչ թե պարզ մեծամասնությամբ, այլ սահմանադրական մեծամասնությամբ, սեպտեմբերին պատերազմ կլինի, խաղաղություն չի լինի։ Ի՞նչ ասաց ժողովուրդը։ Ժողովուրդն ասաց․ «չի լինի՝ չի...