Լոպեսի համերգի հետ կապված` Googlе-ում Հայաստանի նկատմամբ հետաքրքրության անոմալ աճ չի նկատվել. Սամվել Մարտիրոսյան

4 Օգոստոսի, 2025

Աշխարհահռչակ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի համերգի հետ կապված` այս օրերին Googlе որոնողական համակարգում Հայաստանի նկատմամբ հետաքրքրության անոմալ աճ չի նկատվել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։
Ըստ նրա` Վարդավառի ժամանակ «Հայաստան» անունը Googlе-ում ավելի շատ են որոնել, քան այս օրերին։

«Բայց պետք է հաշվի առնենք, որ նախ Ջենիֆեր Լոպեսն արդեն երկրորդ էշելոնի աստղ է, հետո սա նրա շրջագայության մի մասն է միայն։ Նա գնում է քաղաքից քաղաք, երկրից երկիր, այնպես չէ, որ սա իր վերջին համերգն էր, որ սրա վրա սևեռվի ամբողջ աշխարհը։ Լոպեսի համերգի վրա սևեռվել էին միայն հայ օգտատերերն ու ՀՀ կառավարության անդամները»,- նշեց մեդիափորձագետը։

Սամվել Մարտիրոսյանը հիշեցրեց, որ Քիմ Քարդաշյանի Հայաստան այցի ժամանակ, ի տարբերություն այս օրերի, Googlе–ում «Հայաստան» բառն աննախադեպ շատ էին որոնել։

«Այդքան շատ քանակի երբեք չէր եղել, բայց Հայաստանը որոնողական համակարգում շատ մեծ թվերի է հասել օրինակ` պատերազմի օրերին, ինչպես նաև «Դա Վինչիի ծածկագիրը» ֆիլմից հետո, երբ դրվագ կար, որտեղ գլխավոր հերոսները Հայաստանի մասին են խոսում»,- ասաց նա։

Սամվել Մարտիրոսյանը հավելեց, որ չհաշված այս մի քանի եզակի դրվագների` մեր երկրում դրական մեդիաէֆեկտ առաջացնել չի հաջողվում, ի տարբերություն հարևան Վրաստանի, որոնք, ըստ փորձագետի, այս հարցում շատ ավելի ճկուն են։

Նմանատիպ նյութեր

Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ. փաստաբան

Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ. փաստաբան

Սամվել Շահրամանյանի հեռախոսի առգրավումը դատարանը ճանաչել է ոչ իրավաչափ, բողոքս բավարարել և նախաքննական մարմնին պարտավորեցրել անհապաղ հեռախոսը վերադարձնել։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել փաստաբան Ռոման...

Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին, մեղավոր են ճանաչվել

Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին, մեղավոր են ճանաչվել

Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել, հաղորդում է Սպուտնիկ Արմենիան։ Արմավիրի մարզի դատարանը՝ նախագահությամբ Գևորգ Մանուկյանի, մեղադրական վերդիկտ է կայացրել։ Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ Գևորգ և Համբարձում...

«Ի դեպ»․ Ոստիկաններին սպասելիս

«Ի դեպ»․ Ոստիկաններին սպասելիս

Ի դեպ, եթե Շաքի գյուղի բնակչուհին չտրվեր մայրական բնազդին և սպասեր ոստիկաններին, ապա ոչինչ էլ չէր լինի։ Նման կարծիք ունի Նիկոլ Փաշինյանը։ Եկեք մի քանի պարզ օրինակով հասկանանք, թե ինչ կլիներ, եթե կինն իսկապես հետևեր Փաշինյանի հորդորին։ Ինչպի՞ն է նրա օրոք...

Հարցաքննել են ադրբեջանցի զինծառայողի կրակոցից ծանր վիրավորում ստացած Անի Ավետիսյանին․ Armlur.am

Հարցաքննել են ադրբեջանցի զինծառայողի կրակոցից ծանր վիրավորում ստացած Անի Ավետիսյանին․ Armlur.am

ՀՀ քննչական կոմիտեի քննիչները գնացել են հիվանդանոց եւ հարցաքննել Ադրբեջանի զինծառայող Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի կրակոցից վիրավորված Անի Ավետիսյանին: Հայտնում է Armlur.am-ը։ Վերջինս դժվարությամբ, բայց կարողացել է պատմել, թե ինչ է կատարվել տանը եւ ինչպես է կյանքի գնով...

Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին

Վեհափառն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի ուխտավորներին

Հոկտեմբերի 8-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի Փասադենայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու ուխտավորներին՝ առաջնորդությամբ համայնքի հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Սարգիս...