Ինչպես են կարճ հոլովակներն ազդում մեր ուղեղի և հոգեկան առողջության վրա. մեդիափորձագետ

24 Նոյեմբերի, 2025

Զգո՞ւմ եք, որ դժվարացել է կենտրոնանալը։ Պատճառը կարող են լինել կարճ հոլովակները (Reels, TikTok, Shorts: Այս մասին ֆեսյբուքյան իր էջում մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

«Միջազգային նոր հետազոտությունը, որն ընդգրկել է ավելի քան 98,000 մասնակցի, բացահայտել է, թե ինչպես են կարճ հոլովակները (Short-Form Videos) ազդում մեր ուղեղի և հոգեկան առողջության վրա։ Արդյունքները մտահոգիչ են։

Ահա հիմնական բացահայտումները․

Առաջին զոհը՝ ուշադրությունը։ Հետազոտությունը պարզել է, որ կարճ հոլովակների չարաշահումը բացասաբար է ազդում կոգնիտիվ ունակությունների վրա ։ Ամենաշատը տուժում են ուշադրությունը և ինքնատիրապետումը (inhibitory control) ։ Մեր ուղեղը սովորում է արագ ստանալ «պարգևատրում» (դոֆամին) և արդյունքում դժվարանում է կենտրոնանալ երկարատև, մտավոր աշխատանքի վրա ։ Եթե կարճ, մանրից ախմախանում ենք .

Սթրես և տագնապ — Այս հարթակների ակտիվ օգտագործումը կապված է սթրեսի, տագնապայնության և միայնության զգացումի աճի հետ ։ Նաև հաստատվել է բացասական կապը քնի որակի հետ — ինչը էլի լավ էլ զգում ենք ։

Տարիքը նշանակություն չունի. ընդունված է կարծել, որ սոցցանցերից կախվածությունը միայն դեռահասների խնդիրն է։ Սակայն այս վերլուծությունը ցույց է տվել, որ բացասական ազդեցությունը նույնն է թե՛ երիտասարդների, թե՛ մեծահասակների դեպքում ։

«Կախվածությունն» ավելի վտանգավոր է, քան ժամանակը։ Հետաքրքիր փաստ. խնդիրներն ավելի շատ կապված են ոչ թե նրա հետ, թե քանի ժամ եք դիտում, այլ թե որքանով եք կորցնում վերահսկողությունը (օրինակ՝ չեք կարողանում կանգ առնել) ։

Եզրակացություն. «Անվերջ սքրոլինգը» մարզում է մեր ուղեղը անընդհատ շեղվել։ Եթե զգում եք, որ կենտրոնանալը դարձել է խնդիր, մի հատ հավաքեք ձեզ»,-գրել է նա:

Նմանատիպ նյութեր

Սա ոչ այլ ինչ է, քան քաղաքական հետապնդում․ Հայկ Ֆարմանյան

  «Այն պրոցեսը, ինչը հիմա տեղի է ունենում, կարծեք, խորհրդարանական ընտրությունների «տրամաբանական» շարունակությունն է։ Իշխանությունները վախենալով կորցնել իրենց դիրքերը համապատասխան տեղական ընտրությունների ժամանակ, դիմում են իրենց հին...

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Զանգվածային ընտրախախտում Մարտունիում․ ԿԸՀ-ն մատնված է անգործության․ yerkir.am

Մարտունի խոշորացված համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի նախընտրական պաստառնները փակցված են հասարակական սննդի և առևտրի օբյեկտների ճակատային հատվածում, ինչն ԸՕ-ի կոպիտ խախտում է։ Ահազանգում  է...

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

Եթե ԵԱՏՄ-ում ամեն ինչ այդքան վատ է, ապա ինչո՞ւ եք այդքան կառչած մնում դրանից․ Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Արման Աբովյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հեռուստացույցների, սմարթֆոնների և համակարգիչների էկրաններից հեռարձակվող իշխանությունների բացահայտ քաղաքական բթամտության փառատոնը, ըստ էության, դարձել է «ժողովրդի» միակ զվարճանքը։ Օրինակ՝ այն...

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Կրկին խուզարկություններ՝ Ստեփանավանում․ 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան

Ստեփանավանում այսօր առավոտյան կրկին խուզարկություններ են իրականացվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրների բնակարաններում, 10 անձ ձերբակալվել և տեղափոխվել է Երևան։ Այս մասին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ...

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Վերին Լարսի ռուսական կողմում ավելի քան 200 բեռնատար է կուտակվել

Ավելի քան 200 բեռնատար ավտոմեքենա սպասում է էլեկտրոնային հերթում՝ Հյուսիսային Օսիայում՝ ռուս-վրացական սահմանին գտնվող «Վերին Լարս» անցակետով անցնելու համար։ Այս մասին հայտնել է հանրապետության ղեկավար Սերգեյ Մենյայլոն, հայտնում է «Ինտերֆաքս»-ը։ «Ռազմավարական ճանապարհը...