Ոչ թե զիջման վտանգ է, այլ արդեն խոստումը տվել են․ Ռոբերտ Քոչարյանը՝ Զանգեզուրի մջանցքի մասին

2 Օգոստոսի, 2025

Զանգեզուրի միջանցքի թեման պետք է օրակարգից դուրս գար Արցախը հանձնվելուց հետո, այդ թեման չպետք է գոյություն ունենա։ Այս մասին 5-րդ ալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Այստեղ, իհարկե, ակնհայտ աբսուրդայնություն կա, որ Սյունիքի ճանապարհը կամ միջանցք կոչվածը ինչու է այսօր քննարկման թեմա դեռ մնում բանակցային սեղանի վրա։ Ես ուղղակի տիրապետում եմ այդ ինֆորմացիային, որ այդ ճանապարհի թեման Ադրբեջանի պահանջով դարձել է նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետ՝ սիմետրիա ստեղծելու համար Լաչինի միջանցքի հետ։ Լաչինը միջանցք էր 5 կիլոմետրանոց, որի վրա Ադրբեջանը ոչ մի վերահսկողություն չուներ և դրա ասիմետրիկ տարբերակը եղավ Ադրբեջանը Նախիջևանին կապող ճանապարհը։ Հիմա Ղարաբաղը չկա, Լաչինի  միջանցքը չկա, բայց այդ թեման ինքն իրենով շարունակում է ապրել։

Ղարաբաղի կորուստը հիմնականում կապված է հենց այն հանգամանքի հետ, որ Հայաստանը մերժել է 9-րդ կետի կատարումը, սկսել է մեկնաբանել, որ մենք այլ կերպ ենք հասկանում։ Շատ բնական է, որ Ադրբեջանում ասում են՝ հո մեզ հարիֆի տեղ չե՞ք դնում։ Պատերազմը դուք եք պարտվել, այդ ամբողջ հայտարարության մեջ կա մեկ կետ, որը բխում է Ադրբեջանի շահերից ու դուք այդ կետը մերժում եք։ Դրան հետևեց Լաչինի միջանցքի փակումը և Ղարաբաղի կորուստը։

Այս ամենը մի կողմ դնել, ու բանակցությունները հասցնել այնտեղ, որ «Զանգեզուրի միջանցքն» առանձին թեմա որպես ապրում է, աբսուրդ է։ Սա ուղղակի դիվանագիտական ձախողման մի գլուխգործոց է։

Ոչ թե զիջման վտանգ է, այլ արդեն խոստումը տվել են, ես դրանում կասկած չունեմ. խոսքը միջանցքի մասին է։

Այն, ինչ ասել է Ղարաբաղում Ալիևը, համոզված եմ՝ հենց այն է, ինչ իրենք խոսել են Աբու-Դաբիում։ Ալիևը Նիկոլ Փաշինյանից ստացել է իր բոլոր ցանկությունների կատարումը։ Նիկոլ Փաշինյանը համաձայնվում է ամեն ինչի հետ։ Սկզբից մերժում է, հետո հետ է քաշվում։ Ալիևը համոզված է, որ այստեղ եւս Նիկոլ Փաշինյանը զիջելու է։ Ալիևի ինչի՞ն է պետք ամերիկացիների կողմից վերահսկվող ճանապարհ, Ալիևին պետք է ամբողջությամբ իր կողմից վերահսկվող միջանցք»,- նշեց նախագահը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Նմանատիպ նյութեր

Հարավային Կովկասի հարցը ցանկացած պահի կարող ենք քննարկել Թրամփի հետ. Էրդողան

Հարավային Կովկասի հարցը ցանկացած պահի կարող ենք քննարկել Թրամփի հետ. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ կարող է Հարավային Կովկասի թեման ցանկացած ժամանակ քննարկել ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ։ Այդ մասին Էրդողանը հայտնել է լրագրողներին Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի արդյունքներով անցկացված մամուլի ասուլիսի...

Որևէ քաղաքացի դավաճանի «անկլավային կուտը» չի ուտի. հասարակական գործիչ

Որևէ քաղաքացի դավաճանի «անկլավային կուտը» չի ուտի. հասարակական գործիչ

Հասարակական գործիչ, ռեժիսոր Հովհաննես Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Որևէ լրագրող ու քաղաքացի դավաճանի «անկլավային կուտը» չի ուտի։ Տիգրանաշենի հանձնումը Ադրբեջանի համար ռազմավարական նշանակություն ունի, իսկ Արծվաշենը՝ հայերին էշի տեղ դնելու: Տիգրանաշենով Ադրբեջանը 1....

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Դատական նիստ՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ շինծու քրգործով

Հակակոռուպցիոն դատարանում տեղի է ունենում ապօրինի կալանքի տակ գտնվող բարերար, գործարար, «Ուժեղ ՀայաստանՀայ» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի դեմ ապօրինի քրեական գործով դատական նիստ։ Նիստն առաջարկում ենք դիտել ուղիղ...

Ճղճիմ վրեժխնդրություն. Արթուր Խաչատրյան

Ճղճիմ վրեժխնդրություն. Արթուր Խաչատրյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է. Անսահման ու ճղճիմ վրեժխնդրություն․․․․ 70 տարեկան մարդուն ուժով պառկեցնել, առյուծին սպանել, հազարավոր մարդկանց թողնել առանց օրվա հացի՝ կատարյալ անորոշության մեջ։ Լավ, բա Օլիմպավան այցելող հազարավոր երեխաներն...

Ի՞նչ կապ ունի՝ թուրքը, վրացին, ռուսը, թե հայը. Նիկոլ Փաշինյան 

Ի՞նչ կապ ունի՝ թուրքը, վրացին, ռուսը, թե հայը. կարդում ես վերնագիր, գրված է «հայ ըմբիշը հաղթեց թուրք ըմբիշին», բայց որ օրինակ հայը ճապոնացուն է հաղթել, դե ափսոս, որ հաղթել է: Այս մասին ասաց Փաշինյանը: «Ի՞նչ կապ ունի՝ թուրքը, վրացին, ռուսը,...