Եկեղեցու վրա հարձակմանը փորձեք նայել ադրբեջանցու աչքերով․անմիջապես հասկանալի կդառնա՝ ինչ է կատարվում. Ռոբերտ Քոչարյան

2 Օգոստոսի, 2025

Նիկոլ Փաշինյանը միշտ փնտրում է մեղավորներ, հիմա մեղավորներից մեկը եկեղեցին է։ Այս մասին «5-րդ ալիքին» տված հարցազրույցում նշեց Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։

«Ես ճիշտ է՝ շատ եմ մտածել, չեմ հասկացել, թե կուսակրոնությունը ի՞նչ կապ ունի երկրի անվտանգության հետ, եպիսկոպոսների կուսակրոնության ուխտը ի՞նչ կապ ունի երկրի անվտանգության հետ, չեմ գտել այդ կապը, Նիկոլ Փաշինյանը գտնում է այդ կապը։

Ես ինքս լավ չեմ հասկանում, թե ինչի համար է դա։ Այսպես ասած, իր շահը որտե՞ղ է։ Եթե դուք հասկանում եք, օգնեք ինձ հասկանալ սա։

Ըստ էության, դա հարձակում է եկեղեցու վրա, ոչ թե Վեհափառի վրա։ Հիշենք, թե 2018 թվականին ինչպիսի հարձակում եղավ բանակի հրամանատարության վրա, բոլորը հայտնվեցին քրեական գործերի տակ, բոլորը թալանչիներ են, բանակ թալանեցին, էս արեցին, էն արեցին։ Ինքը հո չէր ասում, որ հայկական բանակն է վատ բանակ, ինքը ասում էր՝ այս գեներալիտետը, այս  հրամանատարական կազմը գող ու ավազակ են և քանդում են մեր բանակը։ Վերջում մենք ի՞նչ ստացանք, ստացանք այն, որ հրամանատարության նկատմամբ վստահության կորուստը բանակը թուլացրեց այնպես, որ մենք ունեցանք խայտառակ պարտություն պատերազմի ժամանակ։

Մենք չպետք է պարտվեինք, Ադրբեջանը այդ առավելությունը չուներ, վստահաբար եմ ձեզ ասում։ Ինքը բանակը բարելավելու կարգախոսների տակ քանդեց բանակը, հիմա ինքը նույնը անում է եկեղեցու հետ։ Ասում է՝ հա, ես հավատացյալ եմ, մեջբերումներ է անում Ավետարանից,  տպավորություն է ուզում ստեղծել, որ ինքը ուղիղ կապ ունի Քրիստոսի հետ, իր հարազատն է, բայց նույնը մոդելով, ինչպես քանդել է բանակը, հիմա ինքը ստեղծում է անվստահություն սրբազանների և վեհափառի նկատմամբ, դրանով արդեն իսկ քանդում է եկեղեցու հիմքերը։ Այդ առումով շատ կանխատեսելի է ինքը։ Սա արշավ է եկեղեցու դեմ»,– ընդգծեց Քոչարյանը։

Նմանատիպ նյութեր

Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»

Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը շարունակում է բողոքներ ստանալ «Էլդրայվ» ընկերության գործունեությունից։ Քաղաքացիները պնդում են, որ էլեկտրամոբիլներ ձեռք բերելու համար վճարել են մեքենաների արժեքի 10 տոկոսը, սակայն արդեն 2-3 ամիս է՝ սպասում են իրենց...

Մոտ 4 անգամ պարգևավճարներն աճել են. «Հրապարակ»

Մոտ 4 անգամ պարգևավճարներն աճել են. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մենք հետաքրքրվել էինք, թե այս տարի Անկախության տոնի առթիվ Ներքին գործերի նախարարության քանի աշխատակից ինչ պարգեւավճար է ստացել։ ՆԳՆ-ից պատասխանել են, որ Հայաստանի անկախության 35-րդ տարեդարձի կապակցությամբ դրամական պարգեւատրում է ստացել 48...

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. «Փաստ»

Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Հայաստանյան դեղագործական շուկայում տիրող գնային քաղաքականությունն ու ապրանքատեսականու սահմանափակվածությունը վաղուց արդեն դուրս են եկել զուտ առողջապահական քննարկումների շրջանակից՝ վերածվելով խորքային սոցիալական մարտահրավերի։ Դեղերի անհամաչափ և...

Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»

Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, աշխատանքից ազատվել է արարողակարգի պետ Գագիկ Վանոյանը: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կտրուկ որոշում է կայացրել՝ իր արարողակարգի...

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածին է մահացել․ «Հրապարակ»

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում նորածին է մահացել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը հոկտեմբերի 12-ին ծնված երեխան 4 օր անց՝ հոկտեմբերի 16-ին մահացել է։ Առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին․ «Երեխան ծնվել է հղիության 26-րդ շաբաթում:...