Այսօր ՀՀ իշխանության համար վտանգ է ոչ թե թշնամին, այլ հայրենասերը․ Մետաքսե Հակոբյան

1 Օգոստոսի, 2025

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Վերջերս հաճախ եմ մտածում, որ իմ մեղքը Արցախը սիրելն է։ Որ մեղքս այն է, որ չեմ ընդունում Հայաստանի այսօրվա իշխանությունների պարտադրած «իրականությունը», որտեղ Արցախ չկա, որտեղ արցախցին պիտակավորված է որպես անցանկալի, որտեղ վերադարձի իրավունքը հնչում է որպես «ռևանշիզմ»։

Ես ապրում եմ մի իրականության մեջ, որի գոյությունն ինձ չեն հարցրել։ Ինձ չեն հարցրել՝ կարո՞ղ եմ ապրել առանց Արցախի։ Պարզապես զրկել են ինձ Արցախից ու ստիպել ձևանալ, թե դա «խաղաղություն» է։ Բայց իմ խղճի, իմ հողին տված ուխտի հետ անհամատեղելի է այդ ձևականությունը։ Ես չեմ համակերպվել ու չեմ համակերպվելու։ Որովհետև գիտեմ՝ այս ամենը Արցախի հանդեպ դավաճանության արդյունք է, և դրա շարժիչ ուժը հենց այն սերը չէր, որը ես տածել եմ Արցախի հանդեպ, այլ այն ատելությունը, որը իշխանությունն ունի Արցախի նկատմամբ։

Այսօր Հայաստանում իշխանության է մի վարչակարգ, որի համար վտանգ է ոչ թե թշնամին, այլ հայրենասերը։ Որ պառակտում է հանրությանը՝ արցախցի և հայաստանցի բաժանումով, որ մերժում է սեփական պատմությունը, արյամբ նվաճված հաղթանակը, և որը ատում է այն ամենը, ինչ հիշեցնում է Արցախի մասին։ Եվ հենց այդ պատճառով իշխանության համար ամենավտանգավոր «հանցագործությունն» այն է, երբ մարդ շարունակում է սիրել Արցախը, մնում է հավատարիմ իր արմատներին ու հրաժարվում է մոռանալ։

Իրականում՝ իշխանությունը վախենում է այդ սիրուց։ Քանի որ գիտի՝ այդ սերը վերածվում է համոզվածության, այդ համոզվածությունը՝ պայքարի, իսկ պայքարը՝ իշխանափոխության անխուսափելի պահանջի։ Որովհետև մեր սերը Արցախին նույնքան քաղաքական է, որքան թուրքական և ադրբեջանական ներկայությունն օկուպացված Ստեփանակերտում։

Իշխանությունն այսօր ասում է՝ մոռացե՛ք, վերջացե՛ք, ընդունե՛ք։ Մենք ասում ենք՝ հիշո՛ւմ ենք, ապրո՛ւմ ենք, վերադառնո՛ւմ ենք։

Ես մեղավոր չեմ, որ սիրում եմ Արցախը։

Ես մեղավոր կլինեմ, եթե լռեմ, երբ իմ հայրենիքը կործանում են։

Արցախը կորցնելու ցավը չի անցնելու, բայց այդ ցավը դառնում է իմ քաղաքական պայքարի շարժիչ ուժը։

Ու մի օր այդ ցավը վերադառնալու է Արցախ։ Ինձ հետ…Մեզ հետ…»։

Նմանատիպ նյութեր

Այս գործը բացառապես քաղաքական է, մեկ մարդու անձնական վրեժխնդրության արդյունք է․ Խամոյան 

«Որևէ հիմնավորում, թե ինչու խափանման միջոցը պետք է լինի կալանքը, չի ներկայացվել ո՛չ դատախազության, ո՛չ քննիչների կողմից։ Հիմա, երբ դատախազությունը կրկին միջնորդել է ևս երկու ամսով երկարացնել կալանքը, դարձյալ որևէ փաստ չի ներկայացնում՝...

Երիտասարդները մեքենաներից գողություններ են կատարել՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե

Երիտասարդները մեքենաներից գողություններ են կատարել՝ թողնելով տելեգրամյան ալիքի հասցե

Հոկտեմբերի 14-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հանցագործության մասին հաղորդում էր ստացվել․ մայրաքաղաքի Հովսեփ Էմինի փողոցում գողացել էին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները՝ դիմապակու վրա թողնելով տելեգրամյան ալիքի հասցե։ Նախաձեռնվեց...

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Կաթողիկոսի եղբոր և եղբորորդու պատժաչափը դեռ հայտնի չէ․ նիստը հետաձգվել է

Չնայած դատարանը կաթողիկոսի եղբորը՝ Գևորգ Ներսիսյանին, և նրա որդուն՝ Համբարձում Ներսիսյանին, մեղավոր է ճանաչել, նրանց պատժաչափը դեռ հայտնի չէ։ «Ազատության» փոխանցմամբ՝ այսօրվա դատական նիստը հետաձգվեց։ «Հաշվի առնելով, որ դատավճիռ կայացնելու համար անհրաժեշտ է որոշակի...

Ես հորդորում եմ դատական մարմիններին` չենթարկվել Նիկոլ Փաշինյանի սադրանքներին․ Հռիփսիմե Եգանյան 

«Սա հակաիրավական է, հակասահմանադրական է, շատ անմարդկային է։ Ես չգիտեմ՝ էլ ինչ լեզվով ասեմ։ Ես ուղղակի հորդորում եմ, խնդրում եմ դատական մարմիններին, որ իրենք չենթարկվեն Նիկոլ Փաշինյանի սադրանքներին։ Ես չգիտեմ՝ ինչ կոմպրոմատներ ունի այդ...

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Վրաերթ՝ Գեղարքունիքի մարզում․ տուժածը 9-ամյա երեխա է

Երեկ՝ հոկտեմբերի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում Ներքին Գետաշեն բնակավայրում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 48-ամյա Լաերտ Ղ․-ն իր վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ...