ՔԿՀ-ի աշխատակցին ասացի՝ բալիկս սոված է, ուտելու բան ունե՞ք, պատասխանեց՝ զանգիր ամուսնուդ, թող բերի. Լիանա Հարությունյան

30 Հուլիսի, 2025

Երեք անչափահասի մայր Լիանա Հարությունյանը, ով հուլիսի 11-ին կալանավորվել էր և որի կալանքը փոխվել էր 17-ին (վարչական վերահսկողության ու բացակայության արգելք), այսօր պատմել է 8 ամսական երեխայի հետ կալանավայրում անցկացրած օրերի մասին:

«Աբովյան ՔԿՀ-ում մեզ մոտեցավ աշխատակիցներից մեկը, ասաց՝ պետք է քեզ էլ մաքուր պահես, երեխայիդ էլ: Բացեցի բաղնիքի դուռը, տեսա՝ լողանալու համար ոչ մի հարմարություն չկա, անմխիթար վիճակ էր: Մի փոքրիկ մոյկա էր, ունիտազ՝ մեջը կեղտոտ: Ապշած էի էդ վիճակից: Մի երկու հիգիենայի պարագա բերեցին բալիկիս, էնքան որ մոյկայի մեջ գոլ ջուր եմ լցրել, լողացրել երեխային: Սոված էր, չէր քնում, չկար նաև օրորոց, 7-8 տարեկանի կոշտ մահճակալ էր միայն, իսկ ինձ համար՝ նեղ, երկաթից մահճակալ: Խցում բալիկս անընդհատ լաց էր լինում, աշխատակցին ասացի՝ կարո՞ղ է ուտելու ինչ-որ բան ունենաք, բալիկս չի դիմանում, ասացին՝ զանգիր ամուսնուդ, թող բերի, ուրբաթ է, երկու օր չենք կարող ո՛չ պամպերս տալ, ո՛չ կաթ: Մինչև ամուսինս հասավ, գիշերվա կեսն էր…»,- պատմել է Հարությունյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նմանատիպ նյութեր

Ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր․ ձերբակալվածի մոտ հայտնաբերվել են կաթուցիչ և դեղնականաչավուն զանգված

Ծննդյան խնջույքը վերածվել է վիճաբանության․ կա 2 վիրավոր․ ձերբակալվածի մոտ հայտնաբերվել են կաթուցիչ և դեղնականաչավուն զանգված

Սեպտեմբերի 25-ին խուլիգանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Ավետիք Իսահակյան փողոցում գտնվող «Կոբա»...

Բռնությունը չի կարող որոշել մեր երկրի ապագան. Մակրոն

Բռնությունը չի կարող որոշել մեր երկրի ապագան. Մակրոն

Ես ուզում եմ ամենայն հստակությամբ հայտարարել. անկարգություններ անողների և բոլոր նրանց նկատմամբ, ովքեր դիմում են բռնության, մենք կլինենք անկոտրում: Հոկտեմբերի 18-ին ժողովրդին ուղղված իր ուղերձում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է France...

Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel Combo»-ն․ կան վիրավորներ

Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel Combo»-ն․ կան վիրավորներ

Հոկտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։45-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 42-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 51-ամյա Արմեն Ս․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 54-ամյա Եր եմ Գ․-ի վարած «Opel...

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով

Ֆրանսիայի ներքին գործերի նախարարը հրաժարական է տվել բողոքի ցույցերի պատճառով։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հանրապետությունում տեղի ունեցող բողոքի ցույցերի ֆոնին հրաժարական է ներկայացրել, սակայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել...

Եվրոպական այլընտրանքը․ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը

Եվրոպական այլընտրանքը․ Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը

Լատվիայի Սննդի և անասնաբուժական ծառայությունը հայտարարել է, որ Եվրամիությունում արգելված թունաքիմիկատ է հայտնաբերել Հայաստանից ներկրված 57,6 կգ քաշով կանաչ թեյի խմբաքանակում։ Լաբորատոր հետազոտությունները նաև ցույց են տվել ևս երկու թունաքիմիկատի թույլատրելի...