Սպասվում է բարձր ջերմային ֆոն՝ +38, +40 աստիճան տաքություն

29 Հուլիսի, 2025

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 29-31-ին, օգոստոսի 1-3-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17:00-ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:

​​Երևանում հուլիսի 29-ի ցերեկը, օգոստոսի 3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 30-31-ին, օգոստոսի 1-2-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 16-19մ/վ արագությամբ։

Մարզերում հուլիսի 29-ի ցերեկը, 30-31-ին, օգոստոսի 1-3-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։Օդի ջերմաստիճանը հուլիսի 29-ի և 30-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով։

Նմանատիպ նյութեր

Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում». ՌԴ ԱԳՆ

Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում». ՌԴ ԱԳՆ

Բալթյան երկրները «կրակի հետ են խաղում»՝ թույլ տալով իրենց տարածքն օգտագործել Ռուսաստանի դեմ թշնամական գործողությունների համար։ Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Ենթարկվելով ՆԱՏՕ-ական և ԵՄ-ական կարգապահությանը և ուկրաինական հակամարտության...

Այս փորձությունն էլ կանցնենք. Գագիկ Ծառուկյանի դուստրերը՝ դատարանի բակում

  «Մեր հայրը մեզ, իր ընտանիքին հեռու է պահել քաղաքականությունից, երբևէ որևի առնչություն որևէ հարցի չենք ունեցել, ուղղակի այն, ինչ կատարվում է հիմա, ակնհայտ ապօրինի է։ Հիմա նման պահվածքը ուղղակի աններելի է։ Բարեգործի հետ նման կերպ...

Գագիկ Ծառուկյանի գործով մոտ 6 ժամ տևած նիստն ավարտվել է, դատարանը գնացել է որոշում կայացնելու․ Երեմ Սարգսյան

  «Գագիկ Ծառուկյանի գործով մոտ 6 ժամ տևած նիստն ավարտվել է, դատարանը գնացել է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու։ Դատարանի վարքագիծը դժվար է գնահատել, որովհետև կողմերի փաստարկները լսողի դերում էր։ Ինչ վերաբերում է մեղադրանքին,...

Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան

Ահռելի պետական ռեսուրսներ են կենտրոնացվում քաղաքական ընդդիմախոսների դեմ․ Արթուր Սուքոյան

Պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եկեք պարզենք՝ Նիկոլը տկա՞ր է, թե՞ նարկոբարոն: Պարզ է, որ Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող գործողությունները Նիկոլ Փաշինյանի քաղաքական պատվերն է։ Դա նույնիսկ թաքցնելու փորձ չի էլ արվում, որովհետև...

Արգելվում է ֆիզիկական անձանց կողմից բուսասանիտարական վերահսկման ենթակա բեռների արտահանումը․ ՍԱՏՄ

Արգելվում է ֆիզիկական անձանց կողմից բուսասանիտարական վերահսկման ենթակա բեռների արտահանումը․ ՍԱՏՄ

2026-ի հուլիսի 10-ից արգելվում է Հայաստանի Հանրապետությունից բուսասանիտարական ենթահսկման բեռների առևտրային քանակների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից։ Այս մասին տեղեկացնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ Համաձայն ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգի,...