Հուլիսի 25-ի երեկոյան Երևանում տեղացել է հորդառատ անձրև, 20 րոպեում կրկնակի ավելի տեղում է եղել, քան մեկ ամսվա նորման էր։ Գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
«Նման ինտենսիվ անձրևների պայմաններում որքան էլ թողունակ և գործարկման ենթակա լինի համակարգը, չէր կարող ընդունել անձրևի այդ ամբողջ ծավալը։ Հեղեղվել էին փողոցներ, մայթեր, ստորգետնյա տրանսպորտային հանգույցների հատվածներ»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ անձրևի դադարից մոտ 15 րոպե անց ջրակուտակումները հիմնականում արդեն վերացված էին։
«Սակայն ընդհանուր առմամբ քաղաքում գրանցվել է շուրջ 20 միջադեպ․ Հաղթանակ կամրջի, Քրիստափորի, Բաբաջանյան-Իսակով հատվածներում և Օրբելիի ու Գյուրջյանի փողոցներում կոյուղագծերի անբավարարության պատճառով տեղումներ էին դուրս հոսել փողոցներ։ Բացի ջրային խնդիրներից, արձանագրվել է նաև 15 ծառի տապալման, 25 էլեկտրական վթարի, ինչպես նաև տանիքների ու ջրհորդանների վնասման դեպքեր»,- ասաց նա:
Մանրամասն՝ տեսանյութում։






