Էջմիածնի փոխքաղաքապետին անգործ չեն թողել. «Ժողովուրդ»

26 Հուլիսի, 2025

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վաղարշապատ համայնքի նախկին ղեկավար Դիանա Գասպարյանը պաշտոնաթողությունից, հրաժարականից հետո, որոշում կայացրեց, որ համայնքապետարանի ղեկավար կազմը պիտի հրաժարական տա։ Հուլիսի 11-ին հրաժարական տվեցին համայնքի ղեկարի տեղակալներ Արսեն Պետրոսյանը և Մհեր Մկրտչյանը՝ ի նշան հավատարմության։

Սակայն այստեղ խնդիրն այլ էր․ քանի որ իշխանություններն արդեն ունեին համայնքի իրենց «սրտի» թեկնածուին՝ Արգիշտի Մեխակյանին, պետք էր ազատվել այն տեղակալից, որը հավակնում էր համայնքապետ դառնալ։ Այդ հավակնորդը Վաղարշապատ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Արսեն Պետրոսյանն էր, ումից ստացվեց «ազատվել»։

Երկրորդ տեղակալ Մհեր Մկրտչյանը, ով Մեխակյանի մտերիմն է, վերանշանակվեց համայնքապետարանի ղեկավար կազմում՝ որպես համայնքապետի խորհրդական․ այստեղ էլ աշխատեց հայտնի ԽԾԲ-ն՝ խնամի-ծանոթ-բարեկամ հանգույցը։

Մինչ այս Մհեր Մկրտչյանն աչքի է ընկել պաշտոնյային ոչ հարիր վարքով, հաճախ հայտնվել սկանդալների կենտրոնում։

Հիմա ներկայացնենք, թե ինչ ունեցվածք է կուտակել Մկրտչյանը համայնքապետի տեղակալ եղած ժամանակ։

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի նախկին տեղակալ Մհեր Մկրտչյանը 2024 թվականի տարեկան հայտարարագրում հայտարարագրել է անհատական բնակելի տուն՝ ձեռք բերված 2022 թվականին։ Սակայն 2022 թվականի հայտարարագրում Մկրտչյանը անշարժ գույքի ձեռքբերման մասին որևէ վկայություն չունի, թեպետ ունի 2022 թվականին գնած հողամաս, որի արժեքի և ծախսերի մասին ոչինչ չկա հայտարարագրում։

Նրա բանկային հաշիվների մնացորդը կազմել է 76 հազար 681 դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 500 հազար դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7 մլն 632 հազար դրամ, որից 4 մլն 849 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Վաղարշապատի համայնքապետարանից, 1 մլն 332 հազարը եկամտահարկի վերադարձ է ՀՀ ֆինանսների նախարարությունից։

1 մլն 450 հազարը, որպես այլ եկամուտ, Մկրտչյանը ստացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Նրա ստացած վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33 մլն 697 հազար դրամ, որից գրեթե 30 մլն դրամը բնակելի տների հիփոթեք է»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր

ԵԽԽՎ պատգամավորը Հայաստանի իշխանություններին մեղադրեց Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ աննախադեպ ճնշման մեջ

ԵԽԽՎ պատգամավորը Հայաստանի իշխանություններին մեղադրեց Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ աննախադեպ ճնշման մեջ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նիստում պատգամավոր Էդվարդ Լին հայտարարեց, որ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին՝ պնդելով, որ հայկական իշխանություններն աննախադեպ ճնշում են գործադրում եկեղեցու նկատմամբ և...

ՔՊ նախընտրական ցուցակը 90%-ից ավելի պետական պաշտոնյաներ են եղել, և դա կաշկանդող հանգամանք է հանդիսացել. Կարապետյան

ՔՊ նախընտրական ցուցակը 90%-ից ավելի պետական պաշտոնյաներ են եղել, և դա կաշկանդող հանգամանք է հանդիսացել. Կարապետյան

ԵԽԽՎ-ում արձանագրվել է՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակը 90%-ից ավելի պետական պաշտոնյաներ են եղել, և դա կաշկանդող հանգամանք է հանդիսացել: Այս մասին իր տեսանյութում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։ ԵԽԽՎ-ում...

2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում

2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում

2029 թվականին ԱՊՀ մարզական խաղերը կանցկացվեն Հայաստանում, իսկ Երևանը կդառնա ԱՊՀ սպորտային մայրաքաղաք։ Համապատասխան որոշումն ընդունվել է Ղազախստանի Ալմաթի քաղաքում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստում։ Այս մասին տեղեկացնում...

Հայերի մեծամասնությունն ընտրել է հայ մնալ, այլ ոչ թե վերածվել սպանդի տանվող զանգվածի. Արման Աբովյան

Հայերի մեծամասնությունն ընտրել է հայ մնալ, այլ ոչ թե վերածվել սպանդի տանվող զանգվածի. Արման Աբովյան

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ուզո՞ւմ եք՝ ջնջեք մեր Հերոսների դիմանկարները, ուզո՞ւմ եք՝ ձեր հեռուստաալիքների եթերներում, Telegram-յան ալիքներում ու տարբեր YouTube-ներում առավոտից երեկո պտտեցրեք ձեր «բերանով երգիչներին» ու «ուրիշ...

Ինչե՞ր են պայմանավորվել թշնամու հետ․ «Կարճ ասած»

Լրացավ 44-օրյա հրահրված պատերազմի և պլանավորված պարտության 6-րդ տարելիցը։ 6 տարի առաջ հենց այս օրը մեր երկրի գլխավոր սուտասաններից մեկը՝ Արծրուն Հովհաննիսյանը, ճեպազրույցում ասում էր․ «Մեր ԶՈՒ-երն ունեն...