Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի ուխտավորների

25 Հուլիսի, 2025

Հուլիսի 25-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Հայոց Արևելյան թեմի Նյու Յորքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համայնքի ուխտավորներին` ուղեկցությամբ հոգևոր հովիվ Արժանապատիվ Տ. Մեսրոպ քահանա Հովսեփյանի։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։

Նորին Սրբությունն իր օրհնությունը փոխանցեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու համայնքի անդամներին՝ կարևորելով նրանց այցը համայն հայության հոգևոր կենտրոն իբրև սիրո և հավատարմության դրսևորում Սուրբ Էջմիածնի նկատմամբ:

Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ ուխտագնացությունը Հայաստան ներշանչանքի աղբյուր պիտի դառնա հայորդիների համար՝ դժվարին այս ժամանակներում առավել զորանալու իրենց հայրենանվիրումի և եկեղեցասիրության մեջ։

Ամենայն Հայոց Հայրապետը պատգամեց ուխտավորներին ամենայն ջանք ի գործ դնել իրենց համայնքի պայծառության, զավակների հայեցի դաստիարակության, ազգային ինքնության պահպանության և հայրենիքի շենացման համար:

Նմանատիպ նյութեր

ԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային. Կոշտա

ԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային. Կոշտա

ԵՄ-ն չեզոք չէ. ԵՄ-ն աջակցում է Ուկրաինային: Այս մասին ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան՝ ելույթ ունենալով Կիևում, հայտնում է ՏԱՍՍ-ը: Կոշտան կրկին խոստացել է Կիևին գումար, զենք և ևս առավել մեծ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ։ Ավելի վաղ Եվրահանձնաժողովը...

Ուկրաինային ևս 6,1 միլիարդ եվրո կհատկացվի Եվրահանձնաժողովի կողմից

Ուկրաինային ևս 6,1 միլիարդ եվրո կհատկացվի Եվրահանձնաժողովի կողմից

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Ուկրաինային 6,1 միլիարդ եվրո հատկացնելու որոշմանը՝ սպառազինություն ձեռք բերելու համար։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հաղորդագրության մեջ։ «Ուկրաինայի Անկախության օրը Եվրոպան իր անսասան և գործնական աջակցությունն է ցուցաբերում։...

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը․ նա նեղվում էր, որ պատարագի ժամանակ աղոթք է հնչում Արցախի համար։ «Տե՛ր, պահի՛ր ու պահպանի՛ր Արցախն ու արցախահայերին։ Թող նզովյալ լինեն...

Ասիմ Մունիրը մեկնում է Իրան՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների վերսկսմանը նպաստելու նպատակով

Ասիմ Մունիրը մեկնում է Իրան՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների վերսկսմանը նպաստելու նպատակով

Իսլամաբադը հերթական փորձն է ձեռնարկում Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցությունները վերսկսելու ուղղությամբ․ Պակիստանի զինված ուժերի ղեկավար Ասիմ Մունիրը մեկնում է Թեհրան։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնը պատրաստվում է հայտարարել Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցների...