ՔՊ-ից հեռացված Թաթուլ Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել. Armlur.am

25 Հուլիսի, 2025

Armlur.am-ը գրում է․ ՔՊ-ից հեռացված Թաթուլ Աշոտի Ասիլյանին մեղադրանք է առաջադրվել։ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՝ կաշառքի միջնորդության՝ պատրվակով ստացել է գույք՝ դրամական միջոց։

Այսպես. Արամ Տեր-Խաչատրյանը 2015 թվականի նոյեմբերի 20-ից հանդիսացել է «Օլիմպ Քնսթրաքշն» ՍՊ ընկերության մասնակից, ինչպես նաև՝ տնօրեն։ Վերջինիս պատկանող ընկերության կողմից 2019 թվականի հունիսի 18-ի թիվ 7310 առուվաճառքի պայմանագրով ձեռք է բերվել Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի 17/6 հասցեում գտնվող, 01- 0004-01-06-0548 կադաստրային ծածկագրով, 2160մ2 մակերեսով հողատարածքը, որում բազմաֆունկցիոնալ շենք կառուցելու համար դեռևս 2011 թվականի մայիսի 6-ին Երևանի քաղաքապետարանի կողմից տրվել է թիվ 01/18-Շ-102 շինարարության թույլտվությունը՝ 1100 օր ժամկետով։ «Օլիմպ Քնսթրաքշն» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող հիշյալ` Երևան քաղաքի Դավթաշեն 4-րդ թաղամասի 17/6 հասցեի հողատարածքում կառուցապատման համար քաղաքաշինական հնարավոր խոչընդոտների, այդ թվում՝ շինարարության թույլտվության չտրամադրման, նախկինում տրված շինարարության թույլտվության ժամկետը չերկարաձգելու մտավախության մասին Արամ Տեր-Խաչատրյանը 2022 թվականի նոյեմբերին տեղեկացրել է իր ծանոթ Գևորգ Գևորգյանին՝ նշելով խնդրի դրական լուծման դեպքում՝ համապատասխան պաշտոնատար անձանց կաշառք տալու պատրաստակամության մասին։
Արամ Տեր-Խաչատրյանի կողմից պաշտոնատար անձանց կաշառք տալուն օժանդակելու դիտավորությամբ, Գևորգ Գևորգյանը նրան խորհուրդ է տվել իր միջոցով դիմել՝ ծանոթին՝ Թաթուլ Ասիլյանին՝ հայտնելով, որ նա անհրաժեշտ կապեր ունի համապատասխան պաշտոնատար անձանց շրջանում։ Ընդունելով Գևորգ Գևորգյանի խորհուրդը՝ Արամ Տեր-Խաչատրյանը 2022 թվականի նոյեմբեր-դեկտեմբերին նրա միջոցով վերոհիշյալ խնդրի մասին տեղեկացրել է Թաթուլ Ասիլյանին: Տեղեկանալով Արամ Տեր-Խաչատրյանի կողմից կաշառք տալու պատրաստակամության մասին և նպատակ չունենալով նրան պատկանող ընկերության անվամբ հաշվառված հողատարածքում կառուցապատման համար հնարավոր խոչընդոտները վերացնելու հարցով դիմել որևէ պաշտոնատար անձի, կաշառքի միջնորդության պատրվակով դարամական միջոց ստանալու դիտավորությամբ Թաթուլ Ասիլյանը Գևորգ Գևորգյանին վստահեցրել է թե իբր, Երևան քաղաքապետարանի իրավասու պաշտոնատար անձանց շրջանում ունի ծանոթներ, ովքեր 80.000.000 ՀՀ դրամի դիմաց կարող են կազմակերպել Արամ Տեր-Խաչատրյանին պատկանող ընկերության անվամբ հաշվառված հողատարածքում կառուցապատման հնարավոր խոչընդոտները վերացնելու հարցը: Ընդ որում, Թաթուլ Ասիյանը Գևորգ Գևորգյանին հայտնել է նաև, թե իբր հիշյալ՝ 80.000.000 ՀՀ դրամից շուրջ 40-50.000.000 ՀՀ դրամն իր ծանոթ պաշտոնատար անձինք պահանջել են որպես կաշառք, իսկ գործընթացը սկսելու համար նախնական անհրաժեշտ է նրանց փոխանցել 40.000.000 ՀՀ դրամ։

Նմանատիպ նյութեր

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 160-ըէւ16

Վենեսուելայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը գերազանցել է 160-ըէւ16

Կարակասում երկրաշարժից հետո տեղի է ունեցել առնվազն երկու հետցնցում (աֆթերշոկ)։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով ականատեսներին։ Տեղի բնակիչների խոսքով՝ հիմնական ցնցումներից հետո նրանք զգացել են ևս երկուսը, որոնք, ըստ նրանց զգացողությունների, տևել են...

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

Երևանում հունիսի 25-ի երեկոյան, 26-ի գիշերը և 27-ին՝ օրվա ընթացքում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ։ Հունիսի 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում...

Եթե հիմա ատրճանակ պահեն ձեր ճակատին, դուք նույնը չեք կրկնի․ լրագրողը՝ Փաշինյանին

  «Կան բաներ, որոնք դուք ասել եք, բայց եթե հիմա, կներեք, ատրճանակ պահեն ձեր ճակատին, դուք նույնը չեք կրկնի ինչ էլ որ լինի»,- այս մասին դիմելով Նիկոլ Փաշինյանին ասաց լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանը՝ միացնելով նրա երբեմնի ելույթը։ Մանրամասն՝...

Իրավիճակ փոխել հնարավոր է միայն ռացիոնալ ու սառը հաշվարկված աշխատանքով․ Հակոբ Բադալյան

Իրավիճակ փոխել հնարավոր է միայն ռացիոնալ ու սառը հաշվարկված աշխատանքով․ Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ «Ղարաբաղյան շարժումը շարունակելու բոլոր փորձերը կասեցվելու են, այսօր դարձյալ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում: Այս հարցում Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը հստակ է եւ հայտնի է վաղուց: Այստեղ արդեն չկա...