ՀՀ քննչական կոմիտեի Հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություններից մեկի պետի նախկին պաշտոնակատար Գոռ Թադևոսյանի կալանք խափանման միջոցը փոխարինվել է տնային կալանքով:
Դատախազությունը ամենայն հավանականությամբ կբողոքարկի որոշումը: Հիշեցնենք, որ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության՝ Երևան քաղաքի Դեղատան 3 հասցեում գտնվող վարչական շենքից առանձնապես խոշոր չափերով գումար` 590 հազար դոլար հափշտակելու դեպքի առթիվ։





