Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան

24 Հուլիսի, 2025

NEWS.am-ը գրում է․ Ես չեմ ասել՝, որ ՀԾԿՀ–ն ներդրումային ծրագիրը մերժել է, ես ասել եմ, որ 2018-2034 թվականների ներդրումային ծրագրի մեջ ՀԷՑ–ն իրավունք է ունեցել կատարել փոփոխություններ, մենք ներկայացրել ենք առաջարկ՝ փոփոխություններ կատարել 2025 թվականի ներդրումների ծրագրում, ավել գումար ծախսելու համար, որը մերժվել է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց ՀԷՑ–ի արդեն նախկին գլխավոր տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի այսօրվա հայտարարություններին։

«Նախ, ներդրումային ծրագիրը ոչ թե չի արվել, այլ փոփոխության է ենթարկվել, այսինքն ստիպված մի հոդվածից վերցրել, դրել ենք այլ հոդվածի վրա։ Խոսքը վերաբերում է նոր միացումներին, որոնց քանակը էականորեն աճել է։ Հիմա վերցնել չեղած փաստի մասին ինչ–որ բաներ հայտարարելը, կարծում եմ՝ ճիշտ չէ»։

Անդրադառնալով ՀԾԿՀ նախագահի պնդմանը, որ Կարապետյանները պարտավոր են կատարել մինչեւ 2034 թվականի համար նախատեսված ներդրումային ծրագիրը, Ղազինյանն ասաց. «Այսինքն իրենք վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք։ Իսկ չեն ասո՞ւմ՝ մենք վերցնելու ենք, տանք ուրիշին, բայց դուք պետք է ներդրումային ծրագիրը կատարեք։ Թող դա էլ ասեն, մեկ է՝ ինչ ուզում, ասում են։ Պատասխան ուզողը կա, տվողը չկա, բայց ինչ ուզում՝ ասում են»։

Ինչ վերաբերում է արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի պնդմանը, որ ՀԷՑ–ի մասով միջազգային արբիտրաժի որոշումը Հայաստանը կարող է չկատարել, քանի որ Հայաստանի դատարանում դեռ պետք է համաձայնություն ստանա, նա ասաց. «Եթե մենք ներպետական ատյանները պետք է սպառենք, պետք է նորից մտնենք դատարան, ստանանք համաձայնությունը, այդ դեպքում էլ ինչի՞ ենք գնում միջազգային արբիտրաժ, կամ ինչո՞ւ էր Հայաստանի Հանրապետությունը միանում Նյու Յորքի այդ համաձայնագրին և նաեւ Կիպրոսի այդ պայմանագիրը կնքում։ Կիպրոս–Հայաստան պայմանագիրը փոխադարձ ներդրումների պաշտպանության մասին։ Դա աբսուրդ է, արբիտրաժն էլ է դատարան հադիսանում, որը տվել է միջանկյալ որոշում, որը պարտադիր կատարման ենթակա է։ Այսինքն իրենք ուզում են, որ մենք դա մտցնենք այստեղ առաջին ատյանի քաղաքացիական կամ վարչական դատարան, որ մեր դատարանն ասի՝ Ստոկհոլմի արբիտրաժի դատարանի որոշումը սխա՞լ է։ Տրամաբանություն պետք է լինի դրա մեջ»։

Նմանատիպ նյութեր

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, երբ կողմերը պատրաստ լինեն Ուկրաինայի հարցով խաղաղության համաձայնագիր կնքելուն։ Թրամփը նշել է, որ բիզնեսի համար հիանալի կլինի պահպանել լավ հարաբերություններ Ռուսաստանի...

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

5 մարդու կյանք խլած ողբերգական վթարի դեպքով քրեական վարույթ է հարուցվել

Քուչակ-Ապարան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական վթարի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասով (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային...

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Մենք կտապшլենք Իրանի ռեժիմը․ Նեթանյահու

Իրանի ռեժիմը կտապալվի, այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մենք կտապալենք այն։ Այն արդեն իր վերջին շունչն է փչում։ Իմ ղեկավարությամբ՝ մեր բոլոր համակարգերը աշխատում են այս ռեժիմը տապալելու ուղղությամբ»,-նշել է...

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Արտյոմ Կարապետյանը լքել է քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնը

Ահա և վերջ, ավարտում եմ աշխատանքս քաղաքապետի մամուլի քարտուղարի պաշտոնում: Չեմ զղջում այս ճանապարհն անցնելու համար և շնորհակալություն եմ հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին այս կարևոր փորձառության հնարավորությունն ընձեռելու համար: Այս մասին գրել է Արտյոմ Կարապետյանը։...

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների կոնցեսիան փոխանցելու համար. Օվերչուկ

Ռուսաստանը որևէ պատճառ չի տեսնում Հայկական երկաթուղիների շահագործման իր կոնցեսիան որևէ մեկին փոխանցելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Մենք պետք է տեսնենք։ Մենք կարծում ենք, որ մեր ընկերությունը գործում է Հայաստանում համաձայնագրի...