«Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդես

24 Հուլիսի, 2025

Հուլիսի 25-ին, ժամը 18:30-ին, IBIS Երևան Կենտրոն հյուրանոցի «Արարատ» սրահում (Հյուսիսային պողոտա 5/1) կկայանա ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՅԴ անդամ Արթուր Խաչատրյանի հեղինակած «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը։

Երկհատորյակում վերլուծության են ենթարկվել Արցախի հիմնահարցի կարգավորման շուրջ ընթացած քաղաքական բանակցությունները՝ դրանց պատմությունը, ընդունված որոշումները, ինչպես նաև ներկայացված կարգավորման տարբեր առաջարկները։

Աշխատությունն ընդգրկում է նաև համեմատական ակնարկներ այլ միջազգային հակամարտությունների կարգավորման փորձերից, ինչպես նաև դեպքեր ու իրադարձություններ, որոնք, թեև անմիջականորեն բանակցային գործընթացի մաս չեն կազմել, սակայն էական ազդեցություն են ունեցել դրա ընթացքի վրա։

Աշխատության առաջին հատորում ներկայացված է Արցախյան շարժամ ձևավորման ու Արցախի Հանրապետության կայացման փուլը, Արցախյան հակամարտության կարգավորման նախնական տարբերակները, ԵԱՀԿ-ի՝ որպես բանակցային հիմնական հարթակի ձևավորումը, ՄԱԿ ԱԽ բանաձևերը և հակամարտության կարգավորման ՔԻ Վեսթում քննարկված տարբերակը։ Երկրորդ հատորն ընդգրկում է 2002 – 2020 թթ. բանակցային գործընթացը։

Մանրամասն անդրադարձ է կատարվել Հիմնարար (Մադրիդյան) սկզբունքների, նորացված Մադրիդյան սկզբունքների, Կազանի փաստաթղթի, «Լավրովի պլան»-ի շուրջ ընթացող բանակցություններին, ինչպես նաև բանակցությունների տապալմանը։ Գիրքը նախատեսված է դիվանագետների, միջազգայնագետների, քաղաքական գործիչների, լրագրողների, ինչպես նաև Արցախի բանակցային գործընթացով հետաքրքրված բոլոր անձանց համար։

Միջոցառումը բաց է բոլոր ցանկացողների համար։

24 հուլիսի 2025 թ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակ 

Նմանատիպ նյութեր

«Հանքային» շրջադարձ․ Փաշինյանը կրկին իրար հակասող բաներ է ասում

  Հոկտեմբերի 17-ին «Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026»-ի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Մեր ռազմավարական ընկալումն այն է, որ հանքարդյունաբերության ոլորտը պետք է դառնա առաջամարտիկը ՀՀ-ում բաց բաժնետիրացման...

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Հորմուզի նեղուցը բաց չի լինի բոլորի համար, քանի դեռ ԱՄՆ-ը չի ընդունել Իրանի պայմանները․ Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Ալ-Իխբարիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է․ Կարմիր ծովում տեղի ունեցող իրադարձությունները որևէ կապ չունեն Իրանի հետ։ Այդ տարածաշրջանն իր խնդիրներն ունի։ Սակայն Հորմուզի նեղուցի վերաբերյալ մեր դիրքորոշումը...

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Աբովյանում, վիրավոր կա

Հոկտեմբերի 18-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18:10-ի սահմաններում անհայտ քաղաքացու կողմից ահազանգ է ստացվել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժին, որ Աբովյան քաղաքում...

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին. Պեսկով

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման մասին զեկույցին. Պեսկով

Կրեմլում դեռևս չեն ծանոթացել Եվրասիական միջկառավարական խորհրդի զեկույցին, որը վերաբերում է ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության կասեցման հնարավոր հետևանքներին։ Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝  հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ, չենք...

Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա. News.5tv

Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա. News.5tv

News.5tv.am-ի տեղեկություններով՝ ադրբեջանցի հովիվ է հատել Հայաստանի սահմանը: Մեզ ասացին, որ նրան հայտնաբերել են և նա այժմ Բերդ քաղաքի ռազմական ոստիկանությունում է: ՊՆ-ից դեռ չեն մեկնաբանում, Տավուշի համայնքապետներից մեկը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքն էլ է լսել այդ...