Կործանված ինքնաթիռի հայ ուղևորը չի հայտնվել ինքնաթիռում՝ թոռնուհու պատճառով

24 Հուլիսի, 2025

Telegram-ի «112» ալիքի տվյալներով՝ կինը դեռևս գրանցված է որպես ուղևոր, բայց իրականում նա չի նստել ինքնաթիռ։

«Թոռնուհիս հիվանդացավ, որոշեցի վերադառնալ։ Հիմա գնում եմ Թինդա։ Գնացքով։ «Թոռնուհիս փրկեց ինձ…», — լրագրողներին ասել է Մարինան։

Կինը լուրերից իմացել է, որ ինքնաթիռը, որով նա պետք է թռչեր՝ վթարի է ենթարկվել։ Ավալյանը խոստովանել է, որ շոկի մեջ էր՝ գիտակցելով, թե որքան մոտ էր իր մահը։

Հիշեցնենք, որ «Անգարա» ավիաընկերության Ан-24 ինքնաթիռը, որը կատարում էր Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Թինդա թռիչքը՝ վթարի է ենթարկվել տեղական ժամանակով մոտավորապես ժամը 12:58-ին՝ Թինդայում վայրէջքի մոտենալիս, շրջանցիկ ճանապարհով անցնելուց հետո։ Ինքնաթիռի բեկորները հայտնաբերվել են Թինդայից 15 կմ հեռավորության վրա՝ լեռան լանջին։ Ինքնաթիռում եղել է 43 ուղևոր, այդ թվում՝ 5 երեխա, և անձնակազմի 6 անդամ, ընդհանուր առմամբ՝ 49 մարդ։ Նախնական տվյալներով՝ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։ Հարուցվել է քրեական գործ՝ օդանավերի տեղաշարժի և շահագործման անվտանգության կանոնների խախտման հոդվածով։

Նմանատիպ նյութեր

Լևոնի կինը փորձում էր փոքրիկին բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդերմենն է եկել․ Տաթևիկ Սողոյան 

«Ուզում եմ մի կարևոր շեշտադրում անել, որ, իհարկե, ամբողջ բովանդակությունը չեմ կարող բացահայտել, բայց շատ պատահական, չակերտավոր «զուգադիպություն» է, որ քննիչը որոշել է միջնորդությունը հայցել դատարանից՝ խուզարկություն իրականացնելու հենց...

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում օգոստոսի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 27-28-ին երեկոյան ժամերին, 29-30-ին՝ գիշերը և կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝...

Ասում էր․ «չեմ թողնելու՝ այն, ինչ ունեք, ժառանգեք երեխաներին»․ չգիտեմ՝ ինչ կարգի մարդ պիտի լինես․ Լևոն Քոչարյան

  ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի տան խուզարկությունն ավարտվեց։ Այն տևեց 7 ժամ։ «Ես կարծում եմ՝ այն մարդիկ, այն ուժերը, որոնք կարող են պոտենցիալ դառնալ դիմադրության օջախներ, որոնք իրենցից բան են...

Ձեր բոլոր ապօրինությունները հիմնավորում եք՝ «ժողովուրդը ասեց, ժողովուրդը ասեց»․ Սովետն է էլի․ Արթուր Խաչատրյան 

«Երեկ այս ամբիոնից Նիկոլ Փաշինյանը սպառնաց ընդդիմադիր քաղաքական գործիչներին, սպառնաց բանտարկել, ունեզրկել, անթաքույց հրահանգներ տվեց դատական համակարգին։ Մոտավորապես սենց՝ «ինչ ուզում եք արեք, բայց այդ մարդիկ պետք է նստեն, պետք է փակեք, թե...

Դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել, որ Նախագահ Քոչարյանը մեղադրվում է 2000-ականներին Նիկոլի «Հայկական Ժամանակ»-ը չֆինանսավորելու համար. Միկոյան

Դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել, որ Նախագահ Քոչարյանը մեղադրվում է 2000-ականներին Նիկոլի «Հայկական Ժամանակ»-ը չֆինանսավորելու համար. Միկոյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը գրում է. «Անիմաստ հոդվածների թվարկման փոխարեն դատախազությունը կարող էր ավելի պարզ գրել, որ Նախագահ Քոչարյանը մեղադրվում է 2000-ականներին Նիկոլի «Հայկական Ժամանակ»-ը չֆինանսավորելու, 2008-ին...