«Տեղապահ» խամաճիկ-քահանայի ձևաչափը՝ դավադրություն պետականության դեմ. Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդ

24 Հուլիսի, 2025

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հետևում է վերջին շաբաթների զարգացումներին, որոնք ուղղված են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառավարման ինքնավարությունն ու կանոնական հաջորդականությունը շեղելուն։

Խորհրդի տարածած հայտարարությունում ասվում է. «Վեհարանի «մաքրման» երանգներով հրահրվող այս գործընթացը դիտարկվում է ոչ միայն որպես եկեղեցական ինստիտուտի ներքին գործերին հակասահմանադրական միջամտություն, այլև որպես ռիսկային նախադեպ՝ հասարակական բևեռացումն ու պետականության հիմքերը սասանելու տեսանկյունից։ Տվյալ փորձը՝ քահանայից «տեղապահ» հովվապետ պատրաստելու և առաջիկա ընտրական գործընթացը կամայական վերահսկելու ձևաչափով, ընկալվում է իբրև սրբապղծություն, իշխանազավթում և պետության սահմանադրական կարգի նկատմամբ դավադրություն։ Այդ ակտի իրավաքաղաքական վտանգավորությունը հաշվի առնելով՝ Խորհուրդը դիմում է այս իրավիճակի հեղինակ Նիկոլ Փաշինյանին հետևյալ հայտարարությամբ.

Ձեր «հոգևոր թարմացումը» անգույն շղարշ է, կույր իշխանատենչության և հանրային հեղինակությունը քանդելու ցինիզմի համար։ Սա նորոգում չէ, այլ բացահայտ սրբապղծական պուտչ։ «Վեհարանը գրավելու» ձեր գոռգոռոցը հերթական հարձակման ազդանշան է, իսկ ձեռքին թափահարվող Ավետարանը դարձել է թիթեղե վահան՝ նույնքան հեռու իր պատվիրաններից, որքան սուրը ՝ խաղաղությունից։

Սրբապատկեր դարձրած «Կանոնագիրք հայոցը» օգտագործում եք որպես բլիթ ու մտրակ․ նախ դուռը ներսից փակում եք, ապա ձեր կարի չափով «նոր կանոններ» կարում։ Սա իրավական տեռոր է, ոչ թե բարեվարքություն․ փորձ եք անում զրոյացնել անընդհատ շարունակվող կանոնական հաջորդականությունը, որը տասնյոթ դար պահպանել են ցեղասպանություն, պատերազմ ու աքսոր տեսած մեր նախնիները՝ առանց ձեր ինքնահռչակ «տեխ փաթեթների»։

Մայր Աթոռում «տեղապահ» է սահմանում ո՛չ ոճրագործ ամբոխը, ո՛չ էլ «անցումային հովվապետ» կարող է թխել քաղաքական տաղտկությունը։ Երբ նույն խմբակը պղտոր ջրում քահանային ցանկանում է նստեցնել է Վեհափառի գահին՝ առանց համապատասխան կառավարչական փորձի և դիվանագիտական կարողությունների, ձևավորվում է տիկնիկային իշխանություն, որտեղ սցենարիստ ռեժիսորներն են ղեկավարելու, իսկ «տեղապահ» կոչվածը միայն ֆոն է ստեղծելու։ Ի՞նչ կարող է անել շարքային քահանա, երբ պետք է ղեկավարել համաշխարհային եկեղեցական կենտրոն, բանակցել պետությունների, համաժողովների ու միջեկեղեցական կառույցների հետ. քահանան նման բարդ կառավարման ու դիվանագիտական համակարգից բացարձակ պատկերացում չունի։ Սա «բարեվարքության» անվան տակ իրականացվող պարզ իշխանազավթում է, իսկ իրավական գնահատմամբ՝ պատժելի դավադրություն Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի և կրոնական ազատության դեմ։ Որևէ խճճված բացատրություն չի դարձնում այս հանցագործությունը «հոգևոր ծառայություն» եկեղեցուն։

Աստվածաշնչի «մեկ ամբողջական ընթերցումով» կամ «հինգ տարվա մեջ նվազագույնը մեկ պահքի փորձով» սրբակնքելը չի վերածում ձեզ բարոյականության ստուգարանի։ Իրական բարեվարքությունը չի հագնում ցուցադրական թեստերի օրենքը. այն սկսվում է հեզությամբ, ապաշխարությամբ և աղոթքով, այլ ոչ թե ինքդ քեզ «ստուգելու» բեմադրությամբ։

Բաղձանքի բանտի տեսքով դուք ժողովրդին հրամցնում եք սուտ պատրանք, թե կարելի է հոգևոր վերածնունդ շորթել քաղաքական ճնշմամբ։

Սպառնացող խժդժություններով դուք հրահրում եք ճակատագրական բախումներ, որոնց առաջին զոհը կլինի պետականությունը, երկրորդը՝ մեր հոգևոր ու մշակութային ժառանգությունը։

Միջազգային խայտառակության ու ծաղրուծանակի առարկա մեզ դարձնելով՝ ձեր «վեհ» նախագիծը կդասավորի Հայաստանը այն պետությունների շարքում, որոնք ոտնահարում են կրոնական ինստիտուտներն ու հասարակական անդորը։

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին ձեր խաղաթղթային սեղանը չէ, իսկ նրա հայրապետական գահը քաղաքական գիտափորձերի նախագիծ չէ։ Սրբությունը չի «պաշտոնանկվում» ամբոխահաճ կոչերով, ինչպես «լայք» է հավաքվում սոցիալական ցանցում։

Հրաժարվեցե՛ք անմիջապես:

«Քո սուրը ետ դիր իր տեղը, որովհետև ովքեր սուր են վերցնում, սրով կընկնեն»:

Մատթեոս 26:52

Նմանատիպ նյութեր

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում

Վանաձորում 65 տարեկան տղամարդուն հայտնաբերել են հոշոտված վիճակում, տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 20:30-ի սահմաններում Վանաձոր բժշկական կենտրոն շտապօգնության և ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի...

Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան

Ինչո՞ւ ձախողվեց Վրաստանի ընդդիմության մանդատներից հրաժարվելու մարտավարությունը. Նարեկ Կարապետյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը գրում է․ «2024-ին Վրաստանի ընդդիմությունը որոշեց բոյկոտել խորհրդարանը և չվերցնել իր մանդատները՝ փորձելով լեգիտիմության ճգնաժամ ստեղծել 53% ստացած իշխանության համար։ Սակայն արդյունքը եղավ հակառակը. միատարր...

Լարված իրավիճակ Լուսառատում. բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների

Լարված իրավիճակ Լուսառատում. բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցների

Այսօր լարված իրավիճակ է ստեղծվել Արարատի մարզում։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, Վեդի խոշորացված համայնքի Լուսառատ բնակավայրի մեծ թվով բնակիչներ հավաքվել էին գյուղի դպրոցի հարևանությամբ գտնվող բակային հատվածում և փորձում էին ստանալ պատասխան Արարատի մարզպետից, Վեդի...

Կոչ եմ անում Բաքվից պահանջել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը․ պատգամավոր

Կոչ եմ անում Բաքվից պահանջել ապօրինաբար կալանավորված բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակումը․ պատգամավոր

Մեր պատասխանատվությունները չեն ավարտվում միայն զարգացումները փաստագրելով կամ դրանք մերժելով։ Այս մասին հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ Հաագայում հուլիսի 4-ից 8-ը տեղի ունեցող ԵԱՀԿ ԽՎ 33-րդ վեհաժողովում։ Ադրբեջանի...

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա- Ադրբեջան- ՀՀ կապի ամրապնդմանը

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիա- Ադրբեջան- ՀՀ կապի ամրապնդմանը

Կարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը, հայտարարել է Թուրքիայի տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն, գրում է Azertac-ը։ Նա երկաթուղու կառուցումը անվանել է «Թուրքիայի համար պետական...