Լիլիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
FORBES-ը ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՄԱՍԻՆ
FORBES-ում հրատարակված հոդվածով Գյունեյ Յըլդիզն անդրադարձել է մեկ դարով Զանգեզուրի միջանցքը վարձակալելու ԱՄՆ ծրագրերին, միջանցքի աշխարհաքաղաքական և տնտեսական ռիսկերին և հետևանքներին։
Մասնավորապես հետևյալ եզրակացություններն են կատարվել՝
- Զանգեզուրի նախաձեռնությունը պարզապես ենթակառուցվածքային նախագիծ չէ, այլ՝ տարածաշրջանում ընթացող ռազմավարական- աշխարհաքաղաքական վերադասավորումների համատեքստում, Եվրասիայում և Կովկասում ԱՄՆ ազդեցության ամրապնդում։
- Այն կվերափոխի էներգիայի հոսքերը Եվրասիայում, նաև տարածաշրջանի հիմնական դերակատարների միջև կվերաձևի միջազգային հարաբերություններն ու ազդեցությունը:
- Այն պայմանավորված է ռուսական անվտանգության երաշխիքների կորստով, և ոչ միայն հիմնովին կփոխի էներգիայի հոսքերը Եվրասիայում՝ այլև կնվազեցնի Մոսկվայի, Պեկինի և Թեհրանի ազդեցությանը։
- Ադրբեջանի՝ միջանցքի անարգել շահագործման պահանջը անհամատեղելի է Հայաստանի ինքնիշխանության հետ:
- Միջանցքը կարող է տարեկան 50-100 միլիարդ դոլարի առևտրային արժեք ստեղծել, որի գլխավոր շահառուն Ադրբեջանն է։






