Վերջին պահին ամերիկյան առաջարկները մերժելու թելադրանքը եկել է Անկարայից. Գարիկ Քեռյան

23 Հուլիսի, 2025

Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Հայ-ադրբեջանական բանակցությունների արդյունքում ստեղծված խաղաղության պայմանագրի նախագիծն առ այսօր ոչ նախաստորագրված է, ոչ էլ ստորագրված: Ճիշտ է նրա 17 հոդվածները պաշտոնապես դեռ հանրայնացված և գաղտնազերծված չեն, որպեսզի հնարավոր լինի գնահատել մեզ համար դրական և բացասական կողմերով, բայց սա դեռ մի կողմ: Եթե հիշում եք բոլոր կենտրոներից շնորհավորանքների տարափ տեղաց և մեծ ոգևորությամբ բարձրաձայնվեց խաղաղության հաղթանակը:

Այստեղ ծնվում է առաջին հարցը, ով՞ խաբեց գերտերություններին: Ինչպե՞ս է հնարավոր հայտարարել բանակցությունների ավարտի՝ իսկ հետո խոսել նախապայմանների մասին: Այստեղ կարելի ենթադրել, որ նախապայմանները Բաքվից առաջադրվել են հետո, կամ էլ հայկական կողմն է բանավոր խոստումներ տվել և այնուհետև հրաժարվել:

Ի դեպ ներկա ներհայաստանյան քաղաքական բանավեճի և քննարկումների ընթացքը ինձ մոտ որոշակի տարակուսանք է առաջացնում:

Պաշտոնապես չի հստակեցվում, թե իրականում որոնք են այդ նախապայմանները, դրանց լրիվ ցանկը պետք է գաղտնազերծվի, թե՞ ոչ: Ադրբեջանական դիվանագիտությունը շեշտադրում է երկուսը՝ սահմանադրության փոփոխություն և Մինսկի խմբի լուծարում: Բայց հետևելով ներկա գործընթացին կարելի համոզվել, որ դրանք երկրորդական նշանակություն ունեն և թիվ մեկ խնդիրը Զանգեզուրով արտատարածքային միջանցքն է: Ստացվում է, որ առաջնային նախապայմանը սա է, իսկ առաջին երկուսը նախապայմանի նախապայմանն են:

Հետաքրքիր զարգացումներ ընթացան միջանցքի վերահսկողության ամերիկյան առաջարկների շուրջ: Ինձ համար լեզվաբանական գյուտ էր «արտապատվիրակում» եզրույթը: Հայաստանում սկսվեցին դրա շուրջ հերթական քննարկումները: Միջանցքին դեմ արևմտամետներն ուղղակի երջանիկ էին ամերիկյան առաջարկներով: Բայց այստեղ ևս ծնվեց հերթական անակընկալը, Թրամփը ասաց, որ հրաշքով լուծել են Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը, իր միկրոբլոգում տեղադրեց Ալիևի իրեն ուղղված գովասանական ելույթը, իսկ Ալիևն էլ հայտարարեց, որ միջանցքում ոչ մի վերահսկողություն ընդունելի չէ և բացառված է:

Սկսվում է հերթական ընկճախտը, ով ի՞նչ է ուզում և ով ո՞ւմ բարեկամն է հավերժական հարցադրումներով: Եթե Ալիևը գովում Թրամփին, ինչու է՞ ջախջախում ամերիկյան առաջարկները: Ռուսական ազդեցության գործոնը պետք է բացառել, ելնելով Մոսկվա-Բաքու ներկա հարաբերությունների մակարդակից: Իմ կարծիքով վերջին պահին ամերիկյան առաջարկները մերժելու թելադրանքը եկել է Անկարայից»

Նմանատիպ նյութեր

Նախատեսվում է 2026 թ.-ին առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5,000 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց

Նախատեսվում է 2026 թ.-ին առանց մաքսատուրքի ՀՀ ներմուծել ևս 5,000 հատ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոց

Կառավարության որոշմամբ առաջարկվում է ապահովել ՀՀ-ին 2026 թ. համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակում ևս 5000 հատ քանակով տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ: Ոչ...

Իշխանության հաշվարկով Վեհափառին դատվածության պիտակ վերագրելով` կհաջողվի ապահովել նրա հեռացումը. Ղամբարյան

Իշխանության հաշվարկով Վեհափառին դատվածության պիտակ վերագրելով` կհաջողվի ապահովել նրա հեռացումը. Ղամբարյան

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը մեջբերումներ է արել Հայաստանի Հանրապետության կառավարության 2026–2031 թվականների ծրագրի «Հոգևոր անվտանգություն»  ենթավերնագրից, որտեղ գրված է. «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին բարենորոգելու նպատակով...

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ հանձնաժողովների նախագահներ

«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուները չեն ընտրվել ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային (Հայկ Ֆարմանյան), Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի (Դավիթ Ղազինյան) ու Եվրոպական ինտեգրման (Արեգա Հովսեփյան) հանձնաժողովների նախագահներ: «Հայաստան» դաշինքից Լիլիթ Գալստյանն ընտրվել...

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Երևանում օգոստոսի 20-ին կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 17-20մ/վրկ։ Օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում օգոստոսի 20-ին և 25-ին կեսօրից հետո առանձին...

Քյարքին Հայաստանի տարածք չէ. Փաշինյանը՝ Տիգրանաշենի մասին

«Հայաստանի և Ադրբեջանի տարածքներն արտահայտող քարտեզներ կան, և այդ քարտեզներով է, որ մենք Կիրանցի հատվածում իրականացրել ենք սահմանազատում։ Այդ քարտեզներով Արծվաշենը Հայաստանի տարածք է, Քյարքին, Բարխուդարլուն, Յուխարի Ասկիպարան՝ ոչ»,- նշել է...