Անպատասխանատուների իշխանություն, կամ` ասեք չասեք մեկա չենք անում. Արմենակ Դանիելյան

22 Հուլիսի, 2025

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմենակ Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․

«ԱՆպատասխանատուների իշխանություն, կամ` ասեք չասեք մեկա չենք անում.
Վարդաշենի խարխուլ և փլուզվող հանրակացարանների բնակիչները բազմաթիվ անգամներ Երևանի քաղաքապետարանի և ՀՀ կառավարության մոտ բողոքել են իրենց ապրուստի անտանելի պայմանների համար և իրենց բնակության վայրի անհապաղ տեղափոխման անհրաժեշտության մասին, սակայն ձայն բարբառոյ յանապատի։
Այսպիսի սանձարձակ հայտարարությունը, այսպիսի և ինֆանտիլ պահվածքը գալիս է նրանից, որ Տիգրան Ավինյանը այդպես էլ պատասխանատվություն չկրեց և պատասխան չտվեց 2020թ.-ի թագավարակի (կոռոնա) ժամանակ փոխվարչապետ ու պարետ էր միաժամանակ և իր պաշտոնավարման ընթացքում 10,000-ից ավել ՀՀ քաղաքացի մահացավ քովիդից, իր պարտականություններում թերանալու կամ աշխատանքները սխալ կազմակերպելու պատճառով։ 2020թ.-ի Արցախյան 44 օրյա պատերազմի ժամանակ որպես փոխվարչապետ պատասխանատվության չենթարկվեց պատերազմում պարտության պատճառներից ոչ մի դրվագով։ 2019 — 2023 թվականներին որպես ԱՆԻՖ -ի տնօրենների խորհրդի նախագահ, առ այսօր այդպես էլ իրեն առնչվող իրավական գործընթաց չկա։ 2023թ.-ի սեպտեմբերի ՏԻՄ ընտրություններից հետո Երևանի քաղաքապետարանի տարբեր ստորաբաժանումներից, բաժիններից, վարչություններից, վարչական շրջաններից անընդհատ և անընդմեջ կոռուպցիայի մեղադրանքով լինում են ձերբակալություններ և կալանավորումներ, սակայն Տիգրան Ավինյանը մնում է անձեռնմխելի։
Հ. Գ. Նիկոլ Փաշինյանը, Տիգրան Ավինյանը և մնացած բարձր և ցածր օղակներում աշխատող պաշտոնյաները պատասխանատվություն են կրում իրենց կառավարման ժամանակ, իրենց թերացման, անգործության, պաշտոնից բխող լիազորությունների չկատարման համար, իրենց մեղավորությամբ մարդկանց կյանքին և առողջությանը վնաս պատճառելու համար։ Ուստի, դիցուկ այս դեպքում Վարդշենի, ինչպես նաև Գ. Նժդեհի 56 ա հանրակացարանների հնարավոր փլուզման պատճառով առաջացած հետևանքների համար պատասխանատու է Երևանի քաղաքապետարանը` հանձինս Երևանի քաղաքապետարանում պաշտոնավարող, քաղաքային իշխանություն հանդիսացող ՔՊ ֊ի, մասնավորապես Տիգրան Ավինյանի»։

Նմանատիպ նյութեր

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Որոշ պետություններ փորձության են ենթարկում Հայաստանի հետ մեր հարաբերությունները. Մեդվեդև

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ որոշ պետություններ փորձում են պառակտել Հարավային Կովկասի երկրները և վատթարացնել Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ։ Այդ մասին նա ասել է Իրանի Իսլամական Հանրապետության պետական...

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ

Թուրքիայի հարավում տեղի է ունեցել մինչև 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երեք երկրաշարժ։ Այս մասին հայտնում են Թուրքիայի Արտակարգ իրավիճակների կառավարման գործակալությունից։ Ներկայումս զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ...

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Կաթողիկոսն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդականին

Հոկտեմբերի 4-ին Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական տիկին Փոլա Ուայթ-Քեյնը, ով Հայաստան էր ժամանել մասնակցելու հոկտեմբերի 2–3-ին Երևանում կայացած Աղոթքի երկրորդ նախաճաշին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մասնակցեց Սուրբ և Անմահ Պատարագին։ Սրբազան...

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

«Flydubai»-ի հետ կապված միջադեպը անհաջող ծրագրված փորձ էր տարածաշրջանի երկրներին մեղադրելու նպատակով․ Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանին ինչ-որ գործողություններ ծրագրելու մեջ մեղադրում են բացառապես այն հայտարարությունների հիման վրա, որոնք հնարավոր չէ ստուգել։ «Օրինակ՝ Ֆեյրֆորդի ավիաբազայի հետ կապված,...

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

‹‹Ուժեղ Հայաստան››-ը կարևորում է մեր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությունը

«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների սիրելի՛ ներկայացուցիչներ, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ջերմորեն շնորհավորում է ձեզ Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ։ Դարեր...